top
Շոկոլադե վեգան տորթի բաղադրատոմս

Շոկոլադե վեգան տորթի բաղադրատոմս

Շատերը կարծում են, որ վեգանների համար հրուշակեղենի ընտրանին այդքան էլ զանազան չէ, բայց իրականում դա այդպես չէ: Այժմ կենդանական ծագման յուրաքանչյուր մթերք ունի արժանի փոխարինող: Վեգան տորթեր կարող եք ձեռք բերել խանութից կամ պատրաստել ինքնուրույն: Վանիլլայի բլոգում այսօր կներկայացնենք շոկոլադե վեգան տորթի հեշտ և արագ բաղադրատոմս:

Բաղադրիչներ

 Խմորի համար՝

1 մեծ հասած ավոկադո (մոտ 150գ), 300գ շաքար, 350գ ալյուր, 50գ  կակաոյի փոշի, 1ճ/գ սոդա, 2ճ/գ փխրեցուցիչ, 400մլ սոյայի կաթ, 150մլ բուսական յուղ, 2ճ/գ վանիլի էքստրակտ,

կրեմի համար`

85գ հասած ավոկադոյի խյուս, 85գ արևածաղկի սփրեդ, 200գ դառը շոկոլադ , 25գ կակաոյի փոշի, 125մլ սոյայի կաթ, 200գ շաքարի փոշի՝ մաղած, 1ճ/գ վանիլի էքստրակտ:

Պատրաստման եղանակը

Լցնել  ավոկադոն և շաքարավազը տարայի մեջ, հարել մինչև միասեռ դառնալը: Ավելացնել 400մլ սոյայի կաթ, 150մլ բուսական յուղ, 1թ/գ սոդա, 2ճ/գ վանիլի էքստրակտ: Ալյուրին ավելացնել  50գ կակաոյի փոշի և խառնել խմորին: Մի պտղունց աղ ավելացնելուց հետո հարել այնքան, մինչև դառնա միասեռ, առանց գնդիկների մասսա: Ավելացնել տարայի մեջ և տեղադրել 160C/140C տաքությամբ ջեռոց՝ մոտ 30 րոպեով: Եփվելուց հետո հանել ջեռոցից և սպասել մինչև սառչի: Մինչ այդ պատրաստել կրեմը: 85գ հասած ավոկադոն և 85գ սփրեդը հարել և դնել մի կողմ։ Հալեցնել շոկոլադը և թողնել, որ մի փոքր սառչի: Մաղել 25գ կակաոյի փոշին մեծ ամանի մեջ, 125մլ սոյայի կաթը բերել եռման աստիճանի, այնուհետև աստիճանաբար խառնել կակաոյին: Ապա ավոկադոյի խառնուրդը, շաքարավազը, հալեցրած շոկոլադը և 1 թեյի գդալ վանիլինը խառնել՝ փայլուն, թանձր կրեմ ստանալու համար: Կրեմով պատել խմորի շերտը, որը կարող եք նաև կիսել և ստանալ 2 շերտ: Զարդարել՝ ըստ ճաշակի, և ամենահամեղ վեգան տորթը պատրաստ է:

Դե ինչ, այսքանն էր այսօրվա բաղադրատոմսը: Մնացե՛ք Վանիլլայի բլոգի հետ լավագույն բաղադրատոմսերին ծանոթանալու համար: Դարձե՛ք լավագույն խոհարարը ինքներդ ձեզ համար: Թե ինչու է մուսային տորթն այդքան սիրված և յուրահատուկ, ընթերցեք «Մուսային տորթի առանձնահատկությունները» բլոգում:

Ավելին

Ավելին
Ավելին
Սերոտոնին․ երջանկության հորմոնը՝ շոկոլադի համով

Սերոտոնին․ երջանկության հորմոնը՝ շոկոլադի համով

Արևային ու ջերմ օրերից հետո դժվար է համակերպվել աշ..

Ավելին
 Զվարճալի փաստեր ծննդյան տորթի մասին

Զվարճալի փաստեր ծննդյան տորթի մասին

Ծննդյան օրը շատերի համար տարվա ամենասիրելի ու սպաս..

Ավելին
Ամենաթանկ տորթերն աշխարհում

Ամենաթանկ տորթերն աշխարհում

Սովորաբար տորթերով նշում ենք մեր կյանքում որևէ կար..

Ավելին