top
Շոկոլադե վեգան տորթի բաղադրատոմս

Շոկոլադե վեգան տորթի բաղադրատոմս

Շատերը կարծում են, որ վեգանների համար հրուշակեղենի ընտրանին այդքան էլ զանազան չէ, բայց իրականում դա այդպես չէ: Այժմ կենդանական ծագման յուրաքանչյուր մթերք ունի արժանի փոխարինող: Վեգան տորթեր կարող եք ձեռք բերել խանութից կամ պատրաստել ինքնուրույն: Վանիլլայի բլոգում այսօր կներկայացնենք շոկոլադե վեգան տորթի հեշտ և արագ բաղադրատոմս:

Բաղադրիչներ

 Խմորի համար՝

1 մեծ հասած ավոկադո (մոտ 150գ), 300գ շաքար, 350գ ալյուր, 50գ  կակաոյի փոշի, 1ճ/գ սոդա, 2ճ/գ փխրեցուցիչ, 400մլ սոյայի կաթ, 150մլ բուսական յուղ, 2ճ/գ վանիլի էքստրակտ,

կրեմի համար`

85գ հասած ավոկադոյի խյուս, 85գ արևածաղկի սփրեդ, 200գ դառը շոկոլադ , 25գ կակաոյի փոշի, 125մլ սոյայի կաթ, 200գ շաքարի փոշի՝ մաղած, 1ճ/գ վանիլի էքստրակտ:

Պատրաստման եղանակը

Լցնել  ավոկադոն և շաքարավազը տարայի մեջ, հարել մինչև միասեռ դառնալը: Ավելացնել 400մլ սոյայի կաթ, 150մլ բուսական յուղ, 1թ/գ սոդա, 2ճ/գ վանիլի էքստրակտ: Ալյուրին ավելացնել  50գ կակաոյի փոշի և խառնել խմորին: Մի պտղունց աղ ավելացնելուց հետո հարել այնքան, մինչև դառնա միասեռ, առանց գնդիկների մասսա: Ավելացնել տարայի մեջ և տեղադրել 160C/140C տաքությամբ ջեռոց՝ մոտ 30 րոպեով: Եփվելուց հետո հանել ջեռոցից և սպասել մինչև սառչի: Մինչ այդ պատրաստել կրեմը: 85գ հասած ավոկադոն և 85գ սփրեդը հարել և դնել մի կողմ։ Հալեցնել շոկոլադը և թողնել, որ մի փոքր սառչի: Մաղել 25գ կակաոյի փոշին մեծ ամանի մեջ, 125մլ սոյայի կաթը բերել եռման աստիճանի, այնուհետև աստիճանաբար խառնել կակաոյին: Ապա ավոկադոյի խառնուրդը, շաքարավազը, հալեցրած շոկոլադը և 1 թեյի գդալ վանիլինը խառնել՝ փայլուն, թանձր կրեմ ստանալու համար: Կրեմով պատել խմորի շերտը, որը կարող եք նաև կիսել և ստանալ 2 շերտ: Զարդարել՝ ըստ ճաշակի, և ամենահամեղ վեգան տորթը պատրաստ է:

Դե ինչ, այսքանն էր այսօրվա բաղադրատոմսը: Մնացե՛ք Վանիլլայի բլոգի հետ լավագույն բաղադրատոմսերին ծանոթանալու համար: Դարձե՛ք լավագույն խոհարարը ինքներդ ձեզ համար: Թե ինչու է մուսային տորթն այդքան սիրված և յուրահատուկ, ընթերցեք «Մուսային տորթի առանձնահատկությունները» բլոգում:

Ավելին

Ավելին
Ավելին
Աղանդեր տարբեր տեսակի թեյի համար

Աղանդեր տարբեր տեսակի թեյի համար

Թեյի յուրաքանչյուր տեսակ ունի իր պատմությունը և յո..

Ավելին
Գինեսի ռեկորդների գիրք․ ամենահետաքրքիր փաստերը քաղցրասերների համար

Գինեսի ռեկորդների գիրք․ ամենահետաքրքիր փաստերը քաղ..

Դժվար է պատկերացնել կյանքն առանց քաղցրավենիքի: Պար..

Ավելին
Սխալ ջերմաստիճանի 3 երանգները

Սխալ ջերմաստիճանի 3 երանգները

Շատերին է ծանոթ իրավիճակը, երբ որևէ բան թխելիս ամբ..

Ավելին