top
Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Հարսանիքի ժամանակ թե՛ ամուսնացող զույգը, թե՛ նրանց հարազատները մանրամասն պլանավորում և նախապատրաստում են ամեն դետալ: Հարսանեկան զգեստի, դիմահարդարման, ուտեստների և սրահի ընտրությունից ոչ պակաս կարևոր է նաև տորթի ընտրությունը, քանի որ տորթը կտրելը առանձնահատուկ ծես է և հաճախ դառնում է ամենահիշարժան պահը: Իրականում տորթի ընտրության հարցում պետք է երկար մտածել և գտնել վստահելի մասնագետների, քանի որ շատ հաճախ բազմահարկ, գեղեցիկ, շքեղ տորթի համը հիասթափեցնող է լինում, և ողջ տպավորությունը հօդս է ցնդում: Նման իրավիճակից խուսափելու համար Վանիլլան ձեզ է ներկայացնում մի քանի գաղտնիք, թե ինչին ուշադրություն դարձնել հարսանեկան տորթի ընտրության ժամանակ: 

1. Չափ. այս առումով որոշում կայացնելու համար պետք է իմանալ հյուրերի հստակ թիվը, սովորաբար 1 անձի համար տորթի բաժինը միջինում 200գ է, սակայն տարբեր միջուկների դեպքում այդ քաշը կարող է փոփոխվել: Ըստ այդմ էլ որոշվում է տորթի ընդհանուր քաշը, չափը, հարկերի քանակը:

2. Միջուկ. միջուկի ընտրության հարցում, անձնական նախասիրություններից բացի, կարևոր է նաև, որ այն համապատասխանի հյուրերի ճաշակին: Բնականաբար, բոլորին գոհացնել դժվար թե հաջողվի, բայց պետք է զերծ մնալ խիստ սիրողական համերից և նախապատվությունը տալ ավելի դասական տարբերակների՝ ոչ շատ քաղցր կրեմ՝ մրգերի, շոկոլադե կամ վանիլային մուսի կամ ժելեի համադրությամբ: Միաժամանակ, եթե տորթը բազմահարկ է կամ մի քանի կտոր է, ապա կարող եք յուրաքանչյուր կտորը կամ հարկը պատվիրել տարբեր միջուկներով:

3. Որակյալ հումք. բարձրորակ հումքի համար, որպես կանոն, ավելի շատ են վճարում, բայց այս դեպքում խնայելը դրական հետևանքներ չի ունենա, քանի որ արհեստական գունանյութերը, հավելումները, խտանյութերը, փոխարինիչները կամ ցածրորակ բաղադրիչները ոչ միայն վտանգավոր են, այլև ունեն արտահայտած սպեցիֆիկ համ:

4. Եղանակային պայմաններ. տորթի ընտրության ժամանակ եղանակը ևս պետք է հաշվի առնել, քանի որ շոգ եղանակին նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածում կրեմի որոշ տեսակներ շատ արագ հալչում են և փչացնում նույնիսկ ամենակատարյալ աշխատանքը:

5. Վստահելի մասնագետ. հարսանեկան տորթ պաատվիրելիս հնարավորինս խուսափեք էքսպարիմենտներից և ընտրեք փորձված ու վստահելի մասնագետների: Վանիլլան մի քանի տարվա ընթացքում շուկայում ձեռք է բերել կայուն դիրք՝ նվաճելով մեծ վստահություն: Մեր կայքում և սոց. էջերում կարող եք ծանոթանալ տորթերի մի մասին:

6. Դիզայն. դիզայնի հարցում ընտրությունը ամուսնացող զույգինն է, քանի որ տորթը պետք է համապատասխանի հարսանիքի ընդհանուր ոճին, դետալներին, սակայն չկողմնորոշվելու դեպքում կարող եք նաև խորհրդակցել դիզայներների հետ՝ հենց ձեր նախընտրած չկրկնվող դիզայնը ստանալու համար:

 

Դե ինչ սիրելիներ, հուսով ենք՝ Վանիլլայի խորհուրդները կօգնեն ձեզ ընտրել կատարյալ հարսանեկան տորթ, որը կզարդարի ձեր տոնը: Մնացեք մեզ հետ, հետևեք նորություններին հետաքրքիր բաղադրատոմսերի, փաստերի, գաղտնիքների ծանոթանալու համար: Իսկ թե ինչպես պատրաստել տորթի անմահական փխրուն շերտեր, ընթերցեք <<Տորթի փափուկ և փխրուն շերտերի պատրաստման գաղտնիքները>> բլոգում:

Ավելին

Ավելին
Ավելին
Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնը շատերի համար ամենասիրելի աղանդերներից..

Ավելին
Շոկոլադի պատմություն

Շոկոլադի պատմություն

Բլոգում շոկոլադի պատմության և արտադրության մասին հ..

Ավելին
Ամենահամեղ «քաղցր» տոներն աշխարհում

Ամենահամեղ «քաղցր» տոներն աշխարհում

Ո՞ր տոնական խնջույքն է ամբողջական առանց քաղցրավենի..

Ավելին