top

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն
Գաղտնիության քաղաքականություն

1.1. Կայքէջն օգտագործելով Դուք համաձայնում եք տվյալների հավաքագրման և

օգտագործման՝ այս քաղաքականությամբ սահմանված կարգին: 

1.2. Սույն  կանոնների  իմաստով  «Գաղտնիության  քաղաքականությունը»  իր  մեջ

ներառում է տեղեկատվության հավաքագրման, մշակման և օգտագործման կարգը և

սահմանները։

1.3. Ձեզ  առաջարկվող  ապրանքների  տրամադրումն  առավել  պատշաճ

մակարդակով  իրականացնելու  համար  Կայքէջը  հավաքագրում  է  երկու  տեսակի

տեղեկատվություն` անձնական տվյալներ և ոչ անձնական տվյալներ:

1.4. «Անձնական  տվյալներ»-ը  վերաբերում  են  այն  տեղեկատվությանը,  որը

հնարավորություն  է  տալիս  նույնականացնել  Ձեզ,  մանրամասներ  պարզել  Ձեր

մասին,  և  կարող  է  օգտագործվել  Ձեր  անձի  ինքնությունը  պարզելու,  Ձեզ  հետ

կապվելու, կամ Ձեր գտնվելու վայրը պարզելու նպատակով: Ի թիվս այլ տվյալների՝

անձնական տվյալները ներառում են նաև

1.4.1. Անուն,  ազգանուն,  անվանում,  ֆիրմային  անվանում,  հասցեներ,

էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ,

1.4.2. Բանկային ռեկվիզիտներ, հաշվեհամարներ, անձնագրային տվյալներ,

1.4.3. Պատվերների  առաքման  հասցեները  և  պատվերների  առաքումը

կազմակերպելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն։

1.5. «Ոչ անձնական տվյալներ» են հանդիսանում բոլոր այն տվյալները, որոնք 1.4

կետի իմաստով չեն հանդիսանում «անձնական տվյալներ»։ Ի թիվս այլ տվյալների ոչ

անձնական տվյալներն են նաև՝ 

1.5.1. Պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը,

1.5.2. Ձեր և Ընկերության միջև նամակագրությունը,

1.5.3. Տեղեկատվության  ավտոմատ  հավաքագրման  համար  մենք

օգտագործում  ենք  քուքիներ  (cookies),  որոնք  ինտերնետ  բրաուզերի  կողմից

Ձեր  համակարգիչ  կամ  հեռախոս  կամ  էլեկտրոնային  այլ  սարքավորում

ներբեռնած  և  այնտեղ  պահպանվող  փոքր  տեքստային  ֆայլեր  են։  Նման

ֆայլերն օգնում են ստանալ տեղեկատվություն Կայքէջ Ձեր հաճախելիության

պարբերականության,  նախընտրելի  ապրանքների  կամ  ծառայությունների

վերաբերյալ։  Նման  կերպ  մենք  փորձում  ենք  են  հեշտացնել  Կայքէջի  որոշ

հատկություններից Ձեր օգտվելու հնարավորությունը՝ հիմնվելով Կայքէջի՝ Ձեր

օգտագործման նախապատմության վրա:

1.6. 1.4  և  1.5  կետով  թվարկված  տեղեկատվությունը  օգտագործվում  է

օգտատերերի  վարքագիծը  և  Կայքէջի  օգտագործման  հարմարավետությունը

վերլուծելու և առավել հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով: