Ղեկավարվելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` «Օրենք»)՝ սույնով սահմանվում են «Vanilla Cake Factory»-ից, որպես վաճառող (այսուհետ՝ «Վաճառող») սույն կայքի միջոցով ձեռք բերված պարենային ապրանքի (այսուհետ՝ «Ապրանք») վերադարձման, փոխարինման պայմանները։
Մասնավորապես՝ այն դեպքում, երբ Սպառողին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, Սպառողն իր ընտրությամբ Վաճառողից իրավունք ունի պահանջել՝
ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.
բ) գնման գնի համաչափ իջեցում.
գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.
դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.
ե) առուվաճառքի պայմանագրի լուծում:
Նշված տարբերակների ընտրությունը պետք է կատարվի՝ հաշվի առնելով առաքված ապրանքատեսակի նկատմամբ դրանց կիրառելիությունը։
Ընդ որում, Ապրանքը համարվում է ոչ պատշաճ որակի, եթե Առաքված ապրանքը չի համապատասխանում Կայքում տվյալ ապրանքի նկարագրությանը և բաղադրային չափանիշներին, կամ Առաքվել է վնասված կամ թերի ապրանք, մասնավորապես`այն կրել է որակական փոփոխություններ, լրացել է փաթեթավորման վրա նշված պիտանիության ժամկետը, առաքված Ապրանքի քանակը չի համապատասխանում Սպառողի կողմից պատվիրված Ապրանքի քանակին:
Ապրանքի՝ պատշաճ որակի ստուգումը պետք է իրականացվի Ապրանքն առաքած առաքիչի ներկայությամբ՝ Ապրանքն առաքելու և Վաճառողի կողմից այն ընդունելու պահին՝ ապրանքային կամ դրամարկղային չեկի ներկայացմամբ։ Այն դեպքում, եթե Առաքիչի կողմից առաքումը կատարելու և Սպառողի կողմից Ապրանքն ընդունելու պահին Ապրանքի՝ ոչ պատշաճ որակի լինելու հանգամանքը չի նշվում Սպառողի կողմից, ապա Առաքիչի՝ առաքման վայրից հեռանալու պահից Ապրանքը համարվում է Սպառողի կողմից ընդունված՝ առանց առարկությունների (ներառյալ՝ դրա որակի կամ քանակի վերաբերյալ)։
Եթե Ապրանքը չի համապատասխանում պատշաճ որակի չափանիշներին, ապա գումարային վերադարձ ստանալու համար Սպառողը պետք է հայտնի այդ մասին Առաքիչին հենց ստանալու պահին և վերադարձնի Ապրանքը։ Միայն Ապրանքի առկայության դեպքում կարող է ձևակերպվել վերադարձ։