top
Մուսային տորթի առանձնահատկությունները

Մուսային տորթի առանձնահատկությունները

Մուսային տորթերը համարվում են հրուշակեղենի ամենաժամանակակից թրենդներից մեկը։ Ֆրանսիական ծագման այս աղանդերի պատրաստումը մի ամբողջ արվեստ է և իսկական փորձություն ցանկացած հրուշակագործի համար: Մուսային տորթերը շատ տարբեր են լինում, սակայն դրանց միավորում է տպավորիչ տեսքը, նուրբ համը և, իհարկե, թեթևությունը. սա այն դեպքն է, երբ տորթը բառացիորեն հալչում է բերանում։ Մուսային տորթի առանձնահատկություններին ծանոթանանք միասին Վանիլլայի բլոգում:

Մուսը հորինել են ֆրանսիական պալատական ​​խոհարարները: Ֆրանսերենից թարգմանված՝ այն նշանակում է «փրփուր», միայն այդ ժամանակ խոհարարները չունեին ժամանակակից ժելատինի նման արհեստական ​​խտացուցիչներ, և դրա բաղադրությունը մի փոքր այլ էր։ Մուսը այժմ օգտագործվում է որպես առանձին աղանդեր և որպես կրեմ տորթերի համար։ Դասական մուսային տորթը բաղկացած է 4 հիմնական շերտերից՝ թխվածքաբլիթի հիմք, մուս, միջուկ և ծածկույթ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

Հիմք. մուսային տորթի համար ցանկացած դասական կամ մեղրով թխվածքաբլիթ կարող է օգտագործվել որպես հիմք։ Կարող եք նաև օգտագործել մանրացրած թխվածքաբլիթներից պատրաստված խմոր: Կարևոր է հիշել, որ աղանդերի մեջ կա առնվազն 4 շերտ, ուստի թխվածքաբլիթի բարձրությունը չպետք է գերազանցի 2սմ:

Մուս. մուս պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան։ Ամենից հաճախ մուսը պատրաստվում է դառը, սպիտակ կամ կաթնային բելգիական շոկոլադի հիման վրա։ Շոկոլադը խառնում եք հարած սերուցքին, ապա ավելացնում ժելատին՝ դոնդողի ձևավորման համար։ Համը ավելի վառ դարձնելու համար մուսին կարող եք ավելացնել մրգային կամ հատապտղային խյուս։

Միջուկ. հրուշակագործի փորձերի հիմնական դաշտը միջուկն է: Սովորաբար միջուկի համար հատապտուղներից կամ մրգերից պատրաստում են կոնֆիտյուր, ջեմ կամ կրեմ։ Երբեմն սկսնակ հրուշակագործների համար դժվար է համատեղել մրգային և հատապտղային միջուկը մուսի և հիմքի հետ. ոչ բոլոր համադրություններն են հաջողված: Հետևաբար, պետք է օգտագործել ոչ ավելի, քան 2-3 տեսակի հատապտուղներ կամ մրգեր: Դասական տարբերակներն են բալը, ելակը և ազնվամորին:

Ծածկույթ. ի վերջո, մուսային տորթը ծածկվում է գլազուրով կամ թավիշով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Դրա համար ձևավորված տորթը ուղարկվում է սառնարան և միայն սառեցված մակերեսին է կիրառվում ծածկույթ:

Եթե ​​դեռ չեք փորձել մուսային տորթ, ապա հուսով ենք՝ այլևս կասկածներ չունեք, որ որժե։ Այս նուրբ և օդային աղանդերը ակնթարթորեն հալչում է բերանում՝ հատկապես եթե պատրաստված է Վանիլլայի հմուտ հրուշակագործների կողմից: Շարունակեք հետևել մեր նորություններին, իսկ ամենահամեղ տիրամիսուի բաղադրատոմսին ծանոթացեք <<Տիրամիսուի դասական բաղադրատոմս>> բլոգում:

Ավելին

Ավելին
Ավելին
Միֆեր շոկոլադի մասին. քաղցր բացահայտումներ և հաճելի ճշմարտություններ

Միֆեր շոկոլադի մասին. քաղցր բացահայտումներ և հաճել..

Առանց մի կտոր լավ շոկոլադի դժվար է պատկերացնել մեկ..

Ավելին
Պաղպաղակ, ջելատո թե՞ սորբետ: Ո՞րն է տարբերությունը

Պաղպաղակ, ջելատո թե՞ սորբետ: Ո՞րն է տարբերությունը

Ամռանը ամենաքաղցր և զովացնող միջոցներից մեկը պաղպա..

Ավելին
Ամանորյա աղանդերի կատարյալ տարբերակներ

Ամանորյա աղանդերի կատարյալ տարբերակներ

Ամանորյա սեղանի պարտադիր տարրերից մեկը աղանդերն է...

Ավելին