top
Վարսակով թխվածքաբլիթներ

Վարսակով թխվածքաբլիթներ

Եթե թեյի կամ սուրճի հետ թեթև, հեշտ պատրաստվող համեղություն եք ցանկանում համտեսել՝ առանց ավելորդ կիլոգրամների մասին մածելու, վարսակով թխվածքաբլիթները լավագույն ընտրությունը կլինեն։ Եկե՛ք տեսնենք՝ ինչպես դրանք պատրաստել։


Մեզ անհրաժեշտ են՝



Նախապատրաստեցի՞ք բաղադրիչները, ուրեմն անցնենք բուն պատրաստմանը։


  1. Վարսակի փաթիլները բլենդերով հարում ենք։ Ստացվում է վարսակի ալյուր։
  2. Վարսակի ալյուրն անցկացնում ենք մաղով։ Արդյունքում պետք է ստացվի 70 գր ալյուր։
  3. Սպասում ենք՝ կարագը փափկի։ Փափկած կարագը տրորում ենք շաքարավազի ու վանիլային շաքարավազի հետ։
  4. Ավելացնում ենք վարսակի փաթիլներից ստացված ալրային զանգվածն ու լավ խառնում ենք։
  5. Ալյուրը, դարչինը, սոդան ու աղը խառնում ենք ու մաս-մաս ավելացնում ենք ստացված զանգվածին ու շարունակում ենք խառնել։ Այնուհետև ձեռքերով այն վերածում ենք խմորագնդի։
  6. Խմորագնդից ստանում ենք 1 սմ հաստությամբ խմորաշերտ։
  7. Բաժակի օգնությամբ ձևավորում ենք թխվածքաբլիթները՝ պարզապես բաժակի «բերանը» սեղմելով խմորաշերտին և ձևավորելով կլոր-կլոր բլիթներ։
  8. Բլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ՝ միմյանցից 1-2 սմ հեռավորության վրա։
  9. Թխում ենք 10-12 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։


Կստացվեն մոտ 20 թխվածքաբլիթներ, որոնք կքաղցրացնեն Ձեր երեկոն։

Ավելին

Ավելին
Ավելին
Կատարյալ սիռնիկների բաղադրատոմս

Կատարյալ սիռնիկների բաղադրատոմս

Սիռնիկներն ամենահայտնի կաթնաշոռային ուտեստներից մե..

Ավելին
Հրուշակեղենի արվեստը․ ուսումնասիրելով դեկորատիվ տորթերի աշխարհը

Հրուշակեղենի արվեստը․ ուսումնասիրելով դեկորատիվ տո..

Vanilla cake bakery-ում առկա են գեղեցիկ ու ինքնատի..

Ավելին
Խորհուրդներ հրուշակագործից

Խորհուրդներ հրուշակագործից

 Հաճախ ասում են, որ խոհարարությունը արվեստ է,..

Ավելին