top
Հետաքրքիր փաստեր տորթերի մասին

Հետաքրքիր փաստեր տորթերի մասին

Ամեն տոնի և առիթի անբաժանելի և ամենասպասված մասը տորթն է: Համեղ լինելուց բացի՝ այժմ տորթերը նաև անչափ գեղեցիկ են՝ բարդ հորինվածքով, թեմատիկ։ Հենց տորթերին էլ նվիրված է Վանիլլայի բլոգը։ Մենք հավաքել ենք 6 զվարճալի և հետաքրքիր փաստ մեր սիրելի թեմայի վերաբերյալ:


1․ Տորթի ամենավաղ տարբերակները իրականում հացահատիկից պատրաստված հարթ, փոքր սկավառակներ էին, որոնց չորացնում և միացնում էին իրար: Ժամանակակից տորթերը, որոնք մենք այսօր վայելում ենք, իրականում ի հայտ եկան միայն 18-րդ դարի սկզբին, քանի որ մինչ այդ դրանք ստացվում էին խմորիչով և շատ ավելի մոտ էին հացի, քան տորթի:


2․ Ամանորյա տորթը մի շարք արևմտյան երկրներում բավականին ժամանակակից հավելում է տոնական աղանդերի սեղանին: Մրգային սառցե տորթը, որը սովորաբար ուտում են Սուրբ Ծննդյան օրերին, իրականում փոխարինել է ավանդական «Տասներկուերորդ տորթին», որն ուտում էին Աստվածահայտնության տոնին, երբ Սուրբ Ծնունդը մոտենում էր ավարտին:


3․ Որքան հին է մրգային տորթը, այնքան համն ավելի հարուստ է դառնում: Իրականում, հռոմեական խաչակիրները ուտում էին մրգային տորթեր՝ կուշտ և եռանդուն մնալու համար։ Դրանք հետագայում հարմարեցվեցին՝ լցվելով ռոմով կամ կոնյակով թաթախված մրգերով՝ դրանք ավելի երկար պահելու համար: Դա պատճառներից մեկն է, թե ինչու մրգային տորթը ավանդական հարսանեկան տորթի տարբերակ է, քանի որ այն երկար պահպանվում է, երբ սառեցման տարբերակ չկա:


4․ Առաջին շերտավոր հարսանեկան տորթը պատրաստվել է 1858 թվականին Վիկտորյա թագուհու ավագ դստեր համար (որին ևս անվանել են Վիկտորյա): Վիկտորյա թագուհու սեփական հարսանյաց տորթը ուներ ապշեցուցիչ մեծ չափեր, բայց այն ընդամենը մեկ հարկ էր: Նա նաև առաջին մարդն էր, ով իր հարսանեկան տորթի վրա օգտագործեց մաքուր սպիտակ ջնարակ, այդ իսկ պատճառով այն այժմ հայտնի է որպես <<թագավորական ջնարակ>>:


5․ Ամբողջ աշխարհում մարդիկ ամեն օր ուտում են 50-ից 100 միլիոն ծննդյան տորթ:


6․ Շոկոլադը մարդկանց մեծամասնության համար ամենալավ համն է, երբ խոսքը վերաբերում է ծննդյան տորթին, դրան հաջորդում է վանիլայինը: Գերմանական շոկոլադե տորթը աշխարհի ամենահայտնի աղանդերից մեկն է, բայց այն չի առաջացել Գերմանիայում: Իրականում, այն կապված էր ամերիկացի Սամուել Գերմանի հետ, ով օգտագործեց մի բաղադրատոմս, որը հրատարակվեց «German's Chocolate Cake» վերնագրով, որով էլ այն հայտնի դարձավ։


Այսքանն էր այսօրվա բլոգը։ Վանիլլայում կարող եք գտնել քափքեյքերից և կտորով տորթերից մինչև մեծ, տոնական տորթեր, որոնք կուրախացնեն ձեզ և ձեր հյուրերին: Իսկ տնական տորթերի սիրահարներին խորհուրդ կտանք կարդալ << Սխալ ջերմաստիճանի 3 երանգները >> բլոգը։


Ավելին

Ավելին
Ավելին
Տնական էկլերի պատրաստման գաղտնիքները

Տնական էկլերի պատրաստման գաղտնիքները

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի էկլերների իր ս..

Ավելին
Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Հարսանիքի ժամանակ թե՛ ամուսնացող զույգը, թե՛&nbsp;..

Ավելին
10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

Շատ անգամ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, ո..

Ավելին