top
Մեղրով տորթ․ խորհուրդներ և հնարքներ ձեր բաղադրատոմսը կատարելագործելու համար

Մեղրով տորթ․ խորհուրդներ և հնարքներ ձեր բաղադրատոմսը կատարելագործելու համար

Մեղրով թխվածքը կամ մեղրով տորթը բոլորիս ծանոթ է և սիրված դեռ մանկուց։ Ով ասում է, որ այն չի սիրում, չի փորձել իսկական մեղրով տորթ, քանի որ անհնար է չսիրել այս նուրբ, թեթև և անուշաբույր տորթը։ Մեղրով թխվածք պատրաստելու տեխնոլոգիան պարզ է, բայց միևնույն ժամանակ այն ունի իր նրբություններն ու դետալները։

Անմիջապես պետք է նշել, որ մեղրով տորթը երկարաժամկետ պահպանման համար չէ, ուստի ավելի լավ է այն գնել անմիջապես արտադրողից կամ պարզապես պատվիրել այն հրուշակագործից։


Մեղրով թխվածքի պատրաստման տեխնոլոգիան ներառում է մի քանի փուլ։ Առաջինը մեղրով շերտերի պատրաստումն ու թխումն է, երկրորդը՝ միջուկը, այդ թվում՝ կրեմը, վերջին փուլը՝ ամեն ինչ հավաքելը և զարդարելը։ 

Հայտնի խոհարարներն ասում են, որ խմորն ավելի լավ հունցելու համար օգտագործվող բաղադրիչները պետք է լինեն նույն ջերմաստիճանի։ Ուստի ձվերը եփելուց կես ժամ առաջ պետք է հանել սառնարանից։


Կարևոր է ձուն և շաքարավազը խառնել գոլորշու վրա, եթե դա հնարավոր չէ, կարելի է այն եփել մարմանդ կրակի վրա՝ հետևելով, որ բաղադրիչները չայրվեն։


Ալյուրը պետք է մաղել․ այդ կերպ այն կհագեցվի թթվածնով, իսկ տորթերը կստացվեն փափուկ։


Նշենք, որ չնայած մեղրով տորթի պարզ բաղադրատոմսին, ոչ բոլոր տնային տնտեսուհիները կարող են պարծենալ դրա կատարյալ կատարմամբ: Բացահայտենք իսկապես քնքուշ, հալվող մեղրով տորթ պատրաստելու գաղտնիքները:


• Ընտրեք բնական և որակյալ մեղր. Նախընտրելի է հեղուկ մեղրը, եթե արդեն մեղրը պնդացել է, կարող եք հալեցնել գոլորշու վրա։ Եթե ցանկանում եք, որ տորթն ունենա մեղրի արտահայտիչ համ, մուգ մեղրը լավագույն ընտրությունն է: Անհայտ ծագման անորակ մեղրը չունի ոչ համ, ոչ բնորոշ բույր: Նույնը վերաբերում է կրեմին՝ միայն բնական կարագ և լավ որակի թթվասեր։

• Տորթի համար բաղադրիչները խառնելու նրբությունները. մեղրի հետ միասին խմորին պետք է ավելացնել սոդա։ Եթե փխրեցուցիչ եք օգտագործում, վերջում ավելացրեք։ Կարող եք ավելացնել երկու բաղադրիչներն էլ, բայց օգտագործեք յուրաքանչյուրից կես բաժին՝ բաղադրատոմսում նշված քանակից։

• Խմորը գրտնակելու գաղտնիքները. մի՛ սպասեք, որ խմորն ամբողջությամբ սառչի։ Ավելի լավ է այն տաք գրտնակել սիլիկոնե գորգի վրա։ 

• Կրեմի պատրաստման առանձնահատկությունները. թթվասերը պետք է լինի անմիջապես սառնարանից հանված։ 

• Շաքարավազի փոխարեն օգտագործեք շաքարի փոշի։ 


Մեղրով տորթի ձևավորման տարբեր եղանակներ կան, շատերը նախընտրում են հենց դասական տարբերակը, երբ շերտերից մեկը մանրացնում են և հենց այդ փշրանքներով էլ ձևավորում տորթը։ Սակայն, այժմ տարածված է ծննդյան տարեդարձի տորթ ընտրել մեղրովը և ձևավորել առատ կրեմով կամ այլ դետալներով։ 


Ավելին

Ավելին
Ավելին
Հետաքրքիր փաստեր տորթերի մասին

Հետաքրքիր փաստեր տորթերի մասին

Ամեն տոնի և առիթի անբաժանելի և ամենասպասված մասը տ..

Ավելին
5 քայլ իդեալական տորթ թխելու համար

5 քայլ իդեալական տորթ թխելու համար

Տորթերը հատուկ տեղ են զբաղեցնում բոլոր քաղցրասերնե..

Ավելին
Տորթի ձևավորման տեխնիկաներ

Տորթի ձևավորման տեխնիկաներ

Յուրաքանչյուր հրուշակագործ պետք է ունենա տորթերի ձ..

Ավելին