Հրաշալի պատահականություն. կարամելի պատմությունը
Դժվար է պատկերացնել, որ տաս դար առաջ մարդկանց հասա..
ԱվելինԱմռանը քաղցրավենիք պատրաստելիս պետք է հիշել մի քանի պարզ կանոն՝ հնարավորինս քիչ կրեմ, թեթև խմոր և մրգային թարմ համեր։ Վանիլլայի այսօրվա բլոգում կկիսվենք այնպիսի բաղադրատոմսով, որը կզարդարի ձեր ամառային սեղանները՝ բնության գրկում, լողավազանի մոտ թե տանը․ կիտրոնով և հապալասով կեքսեր՝ սերուցքային պանրի սառը կրեմով։
Հապալասը և կիտրոնը ամենաթարմ համադրություններից են, որոնց մասին լսելիս անգամ զգում ես էներգիան: Այն պատրաստելու համար մեծ ջանքեր պետք չեն, քանի որ բաղադրատոմսը շատ պարզ է։ Տվյալ բաղադրատոմսը նախատեսված է 30 կեքսի համար, սակայն կարող եք փոփոխել չափաբաժինները՝ ըստ անհրաժեշտության։
Բաղադրություն․
3 բաժակ ալյուր
2 թեյի գդալ փխրեցուցիչ
1/2 թեյի գդալ աղ
250 գրամ կարագ՝ սենյակային ջերմաստիճանի
2 բաժակ շաքարավազ
4 ձու
2 թեյի գդալ վանիլի էքստրակտ
1 կիտրոն
1 բաժակ կաթ
1 և 1/2 բաժակ հապալաս
Ջեռոցը տաքացնել մինչև 350 աստիճան: Կեքսի ֆորմաները պատրաստել՝ կախված նրանից, թե ինչ տրբերակ եք օգտագործում։
Մաղում ենք ալյուրը, փխրեցուցիչը և աղը և մի կողմ ենք դնում։ Պատում ենք հապալասները ալյուրի թեթև շերտով և մի կողմ դնում։. Հարիչի ամանի մեջ կարագը և շաքարավազը հարում ենք միջին արագությամբ մինչև գունատ և փարթամ զանգված ստանալը՝ մոտ 4 րոպե։Ստացված զանգվածին հերթով ավելացնում ենք ձվերը։ Յուրաքանչյուր ձվից հետո լավ խառնում ենք։ Ավելացնում ենք վանիլի էքստրակտ և կիտրոնի կեղև: Խառնում ենք, ապա ավելացնում չոր բաղադրիչների մեկ երրորդը և խառնում դանդաղ՝ մինչև միացվի: Ավելացնում ենք կաթի կեսը, նրբորեն խառնում, ապա
մնացած բաղադրիչները՝ հերթափոխով չոր, թաց, չոր: Չափից շատ մի խառնեք:
Օգտագործելով գդալ կամ սպաթուլա, հապալասները նրբորեն տեղադրեք խմորի մեջ՝ զգույշ լինելով, որ հատապտուղները չկոտրվեն: Լցրեք կեքսի ֆորմաները 2/3-ով: Թխեք 17-20 րոպե կամ ստուգեք փայտե չոփիկով: Թողեք կեքսերը ֆորմայի մեջ սառչի 5 րոպե, այնուհետև տեղափոխեք մետաղական տարայի մեջ մինչև ամբողջովին սառչի:
Կիտրոնային, սերուցքային կրեմ․
500գրամ սերուցքային պանիր՝ փափկած
240 գրամ կարագ՝ սենյակային ջերմաստիճանի
850 գրամ շաքար
1 թեյի գդալ վանիլի էքստրակտ
1 օրգանական կիտրոն՝ կեղև և հյութ
Խառնեք կարագը և սերուցքային պանիրը մինչև հարթ, միասեռ զանգված ստանալը: Ավելացրեք վանիլինը, կիտրոնի կեղևը և հյութը և խառնեք մինչև միասեռ դառնալը։
Աստիճանաբար ավելացրեք շաքարավազը, հարեք մինչև հարթ լինի։ Կրեմը պատրաստ է։
Հենց որ կեքսերը սառչում են, հրուշակագործի պարկով ավելացրեք սերուցքային կրեմը ամեն կեքսի վրա: Զարդարեք կիտրոնի շերտերով և հավելյալ հապալասով: Դրեք սառնարանում, մինչև բավականաչափ սառչի՝ մոտ 20-30 րոպե և վերջ, անմահական ու թարմ կեքսերը կարող եք վայելել։
Շարունակեք հետևել Վանիլլայի բլոգին հետաքրքիր բաղադրատոմսերի, խոհարարական խորհուրդների համար, ինչպես նաև ընթերցեք Կատարյալ սիռնիկների բաղադրատոմս
բլոգը։