Լավագույն թխվածքներն ու քաղցրավենիքները պիկնիկի հա..
Եղանակը սկսում է տաքանալ, ինչը նշանակում է, որ ժամ..
ԱվելինՈրպես տորթերի մասնագիտացված խանութ և արտադրամաս՝ Vanillan, հետևում է տորթերի ձևավորումների միտումներին։ Պետք է նշենք, որ այն չափազանց նման է նորաձևությանը՝ շատ տորթերի ձևավորումներ, որոնք թվում է՝ վաղուց անցել էին պատմության գիրկը վերադառնում են։ Ինչպես ասում են՝ ամեն նոր բան մոռացված հինն է։
Մեր հերթական բլոգում կուսումնասիրենք 2024թ․-ին տորթերի ձևավորումների միտումներն ու թրենդերը։
1. Վինտաժե լամբեթ տորթ
Լամբեթի մեթոդը տորթերի զարդարման ամենահարուստ ոճն է և, հետևաբար, օգտագործվում է հատուկ առիթների համար, ինչպիսիք են հարսանիքները կամ կնունքները: Հարդարման այս տեխնիկան համարվում է ավանդական թագավորական տորթերի ձևավորման տարբերակ: Ի դեպ, Մեծ Բրիտանիայի թագավորական հարսանիքի ժամանակ (արքայազն Ուիլյամի և Քեյթի) հարսանեկան տորթը պատրաստվել է հենց այս մեթոդով։
2․ Հայելային երեսով տորթեր
Այժմ բավականին նորաոճ են հայելային երեսով տորթերը։ Այսպիսի ձևավորումն էլեգանտ է, գեղեցիկ և համապատասխանում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Նման տորթերի առանձնահատկությունը ամբողջովին հարթ մակերեսն է, որը փայլում է լուսավորությունից: Հայելին զարդարվում է տարբեր դետալներով՝ օգտագործելով անսովոր երանգներ և լրացուցիչ տարրեր: Նորաձևության մեջ է առավելագույն բնականությունը։ Հետեւաբար, հայելու դիզայնը համալրվում է նկարչությամբ, շոկոլադով կամ մրգերով:
3․ Ֆրանսիական մակարուններով զարդարված տորթ
Մակարուններով զարդարված դասական տորթերի տարբերակներն այժմ բավականին տարածված են։ Միջուկը պատրաստվում է հաճախորդի ընտրությամբ, իսկ տորթը պատված է սովորական կրեմով։ Նման տորթերը կարող եք զարդարել մակարուններով, ինչպես նաև ավելացներ շոկոլադի կտորներ, մարշմելոու և այլ դետալներ։
4․ Մրգերով զարդարված
Մրգերով, ծաղիկներով և հատապտուղներով տորթը զարդարելը երբեք չի կորցնում իր արդիականությունը: Դեսերտը միևնույն ժամանակ պարզ և բարդ տեսք ունի։ Սա այն դեպքն է, երբ կարող եք ազատություն տալ ձեր երևակայությանը և ստեղծագործել։
5․ Քվիլինգով զարդարված տորթեր
Քվիլինգի տեխնիկայով ձևավորումը դառնում է թրենդային: Այս տեխնիկան վաֆլե թղթի կամ մաստիկայի շերտերից նախշերի ստեղծումն է: Անհրաժեշտ դետալի մասը կտրվում է պահանջվող չափսերով և երկարությամբ, անհրաժեշտության դեպքում՝ գունավորվում, այնուհետև ոլորման միջոցով ստացվում է դետալը: Զարդանախշը ամենատպավորիչ տեսքն ունի պարզ ֆոնի վրա՝ օրինակ, սպիտակ կամ բաց դարչնագույն:
6․ Մետաղային գույներով ձևավորում
Մետաղային երանգներով զարդանախշերը թրենդային են։ Դրանք կարող են օգտագործվել ամբողջ տորթի վրա կամ որպես փոքր շեշտադրում: Նման ձևավորումը դեսերտն առանձնահատուկ է դարձնում։ Ոսկու, բրոնզե, արծաթագույն փայլերը տորթերին տալիս են փայլ, պայծառություն և ավելի թանկ տեսք։
7․ Երկրաչափական դետալներ
Երկրաչափությունը պետք եկավ նաև տորթերի ձևավորման մեջ․ տորթերը պատրաստվում են ոչ միայն կլոր, այլև ասիմետրիկ։ Հատուկ շքեղություն է երկրաչափական նախշերի օգտագործումը՝ գծեր, քառակուսիներ, եռանկյուններ: Նման տորթեր պատրաստելիս օգտագործվում է ամենապարզ գունային պալիտրան։
8․ Մինիմալիստական ոճ
Մինիմալիստական միտումը արդիական է։ Հետևաբար, չի օգտագործվում ավելորդ դետալներ և վառ գունային պալիտրաներ։ Շատ հաճախ նման տորթերը պատվիրում են հոբելյարների համար, որպեսզի տորթի ձևավորմամբ ընդգծեն նրանց ներաշխարհը ու հետաքրքրությունները։
Հենց այսպիսի թրենդային տորթերի ցուցակ ստացվեց մեր հերթական բլոգում, ինչի շնորհիվ արդեն կարող եք պատվիրել տորթերը՝ ելնելով վերը թվարկված միտումներից, ինչպես նաև կարող եք ծանոթանալ Vanilla-ի ժամանակակից ձևավորմամբ տորթերին և ընտրել լավագույնը՝ սպասվող առաջիկա առիթների համար։