Մեղրով թխվածքը կամ մեղրով տորթը բոլորիս ծանոթ է և սիրված դեռ մանկուց։ Ով ասում է, որ այն չի սիրում, չի փորձել իսկական մեղրով տորթ, քանի որ անհնար է չսիրել այս նուրբ, թեթև և անուշաբույր տորթը։ Մեղրով թխվածք պատրաստելու տեխնոլոգիան պարզ է, բայց միևնույն ժամանակ այն ունի իր նրբություններն ու դետալները։
Անմիջապես պետք է նշել, որ մեղրով տորթը երկարաժամկետ պահպանման համար չէ, ուստի ավելի լավ է այն գնել անմիջապես արտադրողից կամ պարզապես պատվիրել այն հրուշակագործից։
Մեղրով թխվածքի պատրաստման տեխնոլոգիան ներառում է մի քանի փուլ։ Առաջինը մեղրով շերտերի պատրաստումն ու թխումն է, երկրորդը՝ միջուկը, այդ թվում՝ կրեմը, վերջին փուլը՝ ամեն ինչ հավաքելը և զարդարելը։
Հայտնի խոհարարներն ասում են, որ խմորն ավելի լավ հունցելու համար օգտագործվող բաղադրիչները պետք է լինեն նույն ջերմաստիճանի։ Ուստի ձվերը եփելուց կես ժամ առաջ պետք է հանել սառնարանից։
Կարևոր է ձուն և շաքարավազը խառնել գոլորշու վրա, եթե դա հնարավոր չէ, կարելի է այն եփել մարմանդ կրակի վրա՝ հետևելով, որ բաղադրիչները չայրվեն։
Ալյուրը պետք է մաղել․ այդ կերպ այն կհագեցվի թթվածնով, իսկ տորթերը կստացվեն փափուկ։
Նշենք, որ չնայած մեղրով տորթի պարզ բաղադրատոմսին, ոչ բոլոր տնային տնտեսուհիները կարող են պարծենալ դրա կատարյալ կատարմամբ: Բացահայտենք իսկապես քնքուշ, հալվող մեղրով տորթ պատրաստելու գաղտնիքները:
• Ընտրեք բնական և որակյալ մեղր. Նախընտրելի է հեղուկ մեղրը, եթե արդեն մեղրը պնդացել է, կարող եք հալեցնել գոլորշու վրա։ Եթե ցանկանում եք, որ տորթն ունենա մեղրի արտահայտիչ համ, մուգ մեղրը լավագույն ընտրությունն է: Անհայտ ծագման անորակ մեղրը չունի ոչ համ, ոչ բնորոշ բույր: Նույնը վերաբերում է կրեմին՝ միայն բնական կարագ և լավ որակի թթվասեր։
• Տորթի համար բաղադրիչները խառնելու նրբությունները. մեղրի հետ միասին խմորին պետք է ավելացնել սոդա։ Եթե փխրեցուցիչ եք օգտագործում, վերջում ավելացրեք։ Կարող եք ավելացնել երկու բաղադրիչներն էլ, բայց օգտագործեք յուրաքանչյուրից կես բաժին՝ բաղադրատոմսում նշված քանակից։
• Խմորը գրտնակելու գաղտնիքները. մի՛ սպասեք, որ խմորն ամբողջությամբ սառչի։ Ավելի լավ է այն տաք գրտնակել սիլիկոնե գորգի վրա։
• Կրեմի պատրաստման առանձնահատկությունները. թթվասերը պետք է լինի անմիջապես սառնարանից հանված։
• Շաքարավազի փոխարեն օգտագործեք շաքարի փոշի։
Մեղրով տորթի ձևավորման տարբեր եղանակներ կան, շատերը նախընտրում են հենց դասական տարբերակը, երբ շերտերից մեկը մանրացնում են և հենց այդ փշրանքներով էլ ձևավորում տորթը։ Սակայն, այժմ տարածված է ծննդյան տարեդարձի տորթ ընտրել մեղրովը և ձևավորել առատ կրեմով կամ այլ դետալներով։