top
Կիտրոնով տորթի բաղադրություն․ մանկության համը

Կիտրոնով տորթի բաղադրություն․ մանկության համը

Շատերի մանկության ամենասիրելի քաղցրավենիքը կիտրոնով տորթն է, որի համն ուղղակի անմոռանալի է։ Վանիլլայի այսօրվա բլոգում կներկայացնենք հեշտ և արագ բաղադրատոմս, որը կդառնա ձեր ամենասիրելին։ Այս աղանդերի պատրաստման համար նվազագույն ջանք կպահանջվի, իսկ համը գերազանց կլինի։

Խմորի բաղադրիչները՝

·        ալյուր - 450 գ

·        շաքարավազ - 350 գ

·        փխրեցուցիչ - 1 ճ.գ․

·        կիտրոնի կեղև - 1 թ․գ․

·        կաթ - 300 մլ

·        փափկեցրած կարագ - 100 գ

·        վանիլի էքստրակտ - 1½ թ․գ․

·        ձու - 2 հատ

Կրեմի բաղադրիչները՝

·        փափկեցրած կարագ - ⅓ բաժակ

·        շաքարի փոշի - 400–600 գ

·        կիտրոն - 2-3 հատ

·        վանիլի էքստրակտ - ½ թեյի գդալ

Պատրաստման եղանակ

Մեծ ամանի մեջ միացրեք ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը և կիտրոնի կեղևը։ Ավելացրեք կաթ, 90 գ կարագ և վանիլի էքստրակտ։ Ամեն ինչ հարիչով հարում ենք միասին ցածր արագությամբ, մինչև բաղադրիչները միանան իրար, և ստացվի միասեռ զանգված, ապա շարունակում ենք հարել բարձր արագությամբ մոտ 2 րոպե։

Ավելացնում ենք ձվերը և բարձր արագությամբ հարում ևս 2 րոպե։ Խմորը բաժանում ենք երկու մասի և լցնում 22 սմ տրամագծով երկու կաղապարների մեջ՝ կաղապարը յուղաթղթով պատելուց հետո։ Թխում ենք շերտերը 180–200 ℃ տաքացրած ջեռոցում 25–30 րոպե։ Պատրաստությունը պետք է ստուգել փայտե շամփուրով. մտցրեք այն շերտի ողջ լայնությամբ, պատրաստ լինելու դեպքում պետք է չոր դուրս գա։ Պատրաստի տորթերը կաղապարների մեջ  պետք է պահել 10 րոպե, ապա հանել և թողնել, որ ամբողջովին սառչի։

Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը։ Ամանի մեջ հարիչով հարել կարագը։ Շարունակելով հարել՝ աստիճանաբար ավելացրեք շաքարի փոշու կեսը։ Կրճատել արագությունը և ավելացնել քամած կիտրոնի հյութը, վանիլի էքստրակտը և մնացած շաքարի փոշին։ Հարում ենք այնքան, մինչև կրեմը փարթամ, թեթև դառնա:

Երբ շերտերը սառչեն, հավաքեք տորթը։ Հիմքը դրեք ափսեի մեջ, պատեք կրեմով և ծածկեք երկրորդ շերտով։ Կրեմը հավասարաչափ քսեք տորթի վերևի և կողքերին։ Աղանդերը կարելի է մատուցել ինչպես կա կամ զարդարել կիտրոնի քերուկով կամ կտորներով։

Շարունակեք մնալ Վանիլլայի բլոգի հետ հետաքրքիր բաղադրատոմսերի, խոհարարական գաղտնիքների համար։ Ընթերցեք նաև ամենասիրված չիզքեյքի բաղադրատոմսը «Սան Սեբաստիան․ ամենահայտնի չիզքեյքի բաղադրատոմսը» բլոգում։

Ավելին

Ավելին
Ավելին
Մուսային տորթի առանձնահատկությունները

Մուսային տորթի առանձնահատկությունները

Մուսային տորթերը համարվում են հրուշակեղենի ամենաժա..

Ավելին
Տորթի փափուկ և փխրուն շերտերի պատրաստման գաղտնիքները

Տորթի փափուկ և փխրուն շերտերի պատրաստման գաղտնիքնե..

Տորթեր պատրաստում են ամենատարբեր խմորներով, բայց..

Ավելին
Տիրամիսուի դասական բաղադրատոմս

Տիրամիսուի դասական բաղադրատոմս

Տիրամիսուն նուրբ, թեթև իտալական աղանդեր է, որը տար..

Ավելին