Շատերի մանկության ամենասիրելի քաղցրավենիքը կիտրոնով տորթն է, որի համն ուղղակի անմոռանալի է։ Վանիլլայի այսօրվա բլոգում կներկայացնենք հեշտ և արագ բաղադրատոմս, որը կդառնա ձեր ամենասիրելին։ Այս աղանդերի պատրաստման համար նվազագույն ջանք կպահանջվի, իսկ համը գերազանց կլինի։
Խմորի բաղադրիչները՝
· ալյուր - 450 գ
· շաքարավազ - 350 գ
· փխրեցուցիչ - 1 ճ.գ․
· կիտրոնի կեղև - 1 թ․գ․
· կաթ - 300 մլ
· փափկեցրած կարագ - 100 գ
· վանիլի էքստրակտ - 1½ թ․գ․
· ձու - 2 հատ
Կրեմի բաղադրիչները՝
· փափկեցրած կարագ - ⅓ բաժակ
· շաքարի փոշի - 400–600 գ
· կիտրոն - 2-3 հատ
· վանիլի էքստրակտ - ½ թեյի գդալ
Պատրաստման եղանակ
Մեծ ամանի մեջ միացրեք ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը և կիտրոնի կեղևը։ Ավելացրեք կաթ, 90 գ կարագ և վանիլի էքստրակտ։ Ամեն ինչ հարիչով հարում ենք միասին ցածր արագությամբ, մինչև բաղադրիչները միանան իրար, և ստացվի միասեռ զանգված, ապա շարունակում ենք հարել բարձր արագությամբ մոտ 2 րոպե։
Ավելացնում ենք ձվերը և բարձր արագությամբ հարում ևս 2 րոպե։ Խմորը բաժանում ենք երկու մասի և լցնում 22 սմ տրամագծով երկու կաղապարների մեջ՝ կաղապարը յուղաթղթով պատելուց հետո։ Թխում ենք շերտերը 180–200 ℃ տաքացրած ջեռոցում 25–30 րոպե։ Պատրաստությունը պետք է ստուգել փայտե շամփուրով. մտցրեք այն շերտի ողջ լայնությամբ, պատրաստ լինելու դեպքում պետք է չոր դուրս գա։ Պատրաստի տորթերը կաղապարների մեջ պետք է պահել 10 րոպե, ապա հանել և թողնել, որ ամբողջովին սառչի։
Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը։ Ամանի մեջ հարիչով հարել կարագը։ Շարունակելով հարել՝ աստիճանաբար ավելացրեք շաքարի փոշու կեսը։ Կրճատել արագությունը և ավելացնել քամած կիտրոնի հյութը, վանիլի էքստրակտը և մնացած շաքարի փոշին։ Հարում ենք այնքան, մինչև կրեմը փարթամ, թեթև դառնա:
Երբ շերտերը սառչեն, հավաքեք տորթը։ Հիմքը դրեք ափսեի մեջ, պատեք կրեմով և ծածկեք երկրորդ շերտով։ Կրեմը հավասարաչափ քսեք տորթի վերևի և կողքերին։ Աղանդերը կարելի է մատուցել ինչպես կա կամ զարդարել կիտրոնի քերուկով կամ կտորներով։
Շարունակեք մնալ Վանիլլայի բլոգի հետ հետաքրքիր բաղադրատոմսերի, խոհարարական գաղտնիքների համար։ Ընթերցեք նաև ամենասիրված չիզքեյքի բաղադրատոմսը «Սան Սեբաստիան․ ամենահայտնի չիզքեյքի բաղադրատոմսը» բլոգում։