Կիտրոնով տորթի բաղադրություն․ մանկության համը
Շատերի մանկության ամենասիրելի քաղցրավենիքը կիտրոնո..
ԱվելինԳլյուտենը սպիտակուցի տեսակ է, որը հանդիպում է հացազգիների մեջ: Այնուամենայնիվ, որպես հավելանյութ, այն հանդիսանում է թանձրացնող միջոց սնունդ պատրաստելու ընթացքում, և հանդիպում է տարբեր սննդատեսակներում՝ սկսած աղցանների սոուսից մինչև վիտամիններ: Այն կարող է հանդիպել նույնիսկ շրթունքի բալզամների մեջ: Առանց գլյուտենի դիետան ամենահայտնի դիետաներից է, սակայն դրա օգտակարությունը դեռ ապացուցված չէ։ Այսօր կանդրադառնանք դիետայի այդ տեսակին Վանիլլայի բլոգում և կփորձենք բացահայտել դրա գաղտնիքները։
Երբ մարդիկ փորձում են հետևել առանց գլյուտենի ապրելակերպի՝ առանց սննդակարգի պատշաճ վերահսկողության, նրանք հաճախ մոռանում են, կարող են ունենալ այնպիսի կարևոր սննդանյութերի պակաս, ինչպիսիք են բջջանյութը, վիտամին A-ն, մագնեզիումը, երկաթը և կալցիումը: Չնայած գլյուտեն չպարունակող դիետաները առաջարկվել են աուտիզմի սպեկտրի խանգարումների բուժման համար՝ այնուամենայնիվ, դրանց արդյունավետությունը հաստատող հստակ վերջնական ապացույցներ չկան:
Մյուս կողմից, առանց գլյուտեն դիետայի քարոզչությունը՝ որպես նիհարելու միջոց, և այն գովազդելը հայտնիների կողմից իրենց գործն արել են։ Այն համոզմունքը, որ այս սննդատեսակներն ավելի «առողջ» են, քան ավանդականները, ավելի է ուժեղացել: Սակայն իրականում կան մարդիկ, ովքեր ավելորդ քաշի կամ գիրության պատճառով սկսել են այս դիետան, բայց իրականում գիրացել էին սննդակարգի փոփոխությունների արդյունքում: Սա կարող է պայմանավորված լինել սննդանյութերի կլանման ավելացմամբ՝ առանց գլյուտեն սննդակարգի արդյունքում:
Ո՞րն է գլյուտենի օգուտը
Ճշմարտությունն այն է, որ գլյուտեն չպարունակող շատ մթերքներ ավելի շատ կալորիաներ և շաքար են պարունակում, քան ավանդական տարբերակները: Իսկ հացահատիկի և մանրաթելի ամբողջական բացակայությունը կարող է թեթևակի կամ նույնիսկ բացասաբար ազդել նիհարելու փորձերի վրա: Ավելին, հացահատիկի ընդունումը օգտակար է աղիքային առողջ բակտերիաների ավելացման համար: Այսպիսով, եթե ցորենը և գլյուտենն օրգանիզմը հանդուրժում է, չպետք է բացառել դրանք։
Սա նշանակում է, որ վստահաբար կարող եք շարունակել ամենահամեղ տորթերն ու թխվածքները վայելելը, քանի որ չափը պահելու դեպքում, այն որևէ կերպ չի սպառնում ձեր կազմվածքին։ Մնացե՛ք Վանիլլայի բլոգի հետ հետաքրքիր նորությունների համար, ինչպես նաև ընթերցեք «Ի՞նչ սարքեր և գործիքներ են անհրաժեշտ սկսնակ հրուշակագործին» բլոգը։