top
Արագ և հեշտ դեղձով կարկանդակ (պիրոգ)

Արագ և հեշտ դեղձով կարկանդակ (պիրոգ)

Խորը աշնանային ռոմանտիկ եղանակն ավելի հաճելի է դառնում տաք թեյով և նրբահամ կարկանդակով: Վանիլլան ձեզ է ներկայացնում սեզոնային հյութեղ դեղձով պիրոգ՝ շատ նուրբ, գեղեցիկ և համեղ։ Այն այնքան ախորժելի է ստացվում, որ ակնթարթորեն սպառվում է։ Այն պատրաստվում է նույնքան արագ՝ նվազագույն բաղադրիչներով։ Փորձե'ք և ուրախացրե'ք ինքներդ ձեզ ու ձեր հարազատներին:

Բաղադրությունը.

4-5 հատ դեղձ

1,5 բաժակ ալյուր (օգտագործում ենք 250 մլ ծավալով բաժակ)

1 բաժակ շաքարավազ

3 ձու

60 գր. կարագ

1 ճ.գ. փխրեցուցիչ

1 ճ.գ. վանիլ

1 ճ.գ. օսլա (ըստ ցանկության)

2 ճ.գ. շաքարի փոշի:

Դեղձով կարկանդակի համար մեզ պետք է հասուն դեղձ։ Դեղձի քանակը կախված է դրանց չափից և օգտագործվող կաղապարի չափերից, պատրաստելիս մոտավոր հաշվարկելը հեշտ է։ Նախ միացրեք ջեռոցը, կաղապարի հատակը ծածկեք յուղաթղթով։ Լվացրեք դեղձերը, չորացրեք, մեջտեղից կիսեք և հեռացրեք կորիզը։

 Կարկանդակի համար խմոր պատրաստելու համար մեզ մի քանի րոպե է պետք։ Մեկ բաժակ շաքարավազը լցրեք ամանի մեջ, ավելացրեք երեք ձու և փափկած կարագ։ Բայց կարագը հեղուկ վիճակի հալեցնել չարժե, քանի որ հալած կարագը փչացնում է խմորի համը։ Շաքարավազը, կարագը և ձվերը հարեք միասին։ Ավելացրեք մաղած ցորենի ալյուր, վանիլ և օսլա։ Եթե ​​օսլա չկա, ապա այն կարելի է փոխարինել կաթի փոշիով։ Ավելացրեք 1ճ.գ. փխրեցուցիչ. եթե փխրեցուցիչի փոխարեն սոդա եք օգտագործում, ապա այն պետք է վերցնել կես չափով և մարել քացախով, որպեսզի խմորի մեջ սոդայի համը չզգացվի։ Պետք է հարել մինչև համասեռ խմոր ստանանք։ Խմորը լցրեք կաղապարի մեջ՝ հաշվի առնելով, որ այն ջեռոցում լավ է բարձրանում։ Առանց խմորի մեջ սեղմելու, վրան դրեք դեղձի կեսերը։ Որպեսզի բոլոր դեղձերը միաժամանակ եփվեն, դրանք չպետք է դիպչեն թավայի կողերին։ Դեղձով կարկանդակը դրեք լավ տաքացրած ջեռոցում, թխեք 1 ժամ 170-180ºС ջերմաստիճանով։ Ջեռոցից հանում ենք համեղ, բուրավետ, անհավանական գեղեցիկ դեղձով կարկանդակ, թողնում ենք, որ մի փոքր սառչի, ապա զգուշորեն հանում ենք կաղապարը։ Երբ թխվածքն ամբողջությամբ սառչի, վրան պետք է ցանել շաքարի փոշի։ Ի դեպ, հաջորդ օրը այս կարկանդակը շատ ավելի համեղ է, քան թարմ թխված ժամանակ, բայց սովորաբար կարկանդակն ինչ-որ տեղ անհետանում է մինչև երեկո:

Դե ինչ, ժամանակն է փորձել ամենահամեղ կարկանդակը: Նոր բաղադրատոմսերի և հետաքրքիր նորությունների համար հետևե'ք Վանիլլայի բլոգին: Հատկապես քաղցրասեր հետևորդներին առաջարկում ենք ընթերցել նաև «Միջազգային «քաղցր» տոները» բլոգը:

Ավելին

Ավելին
Ավելին
Լավագույն նվերը Սբ․ Վալենտինի տոնին

Լավագույն նվերը Սբ․ Վալենտինի տոնին

Ցանկացած տոն յուրահատուկ է դառնում նվերներով, իսկ..

Ավելին
Ամենահարմար տորթերը ամռանն անցկացվող առիթների համար

Ամենահարմար տորթերը ամռանն անցկացվող առիթների համա..

Ամառը տարվա կատարյալ ժամանակն է ողջ ընտանիքի հետ խ..

Ավելին
Ամանորյա աղանդերի կատարյալ տարբերակներ

Ամանորյա աղանդերի կատարյալ տարբերակներ

Ամանորյա սեղանի պարտադիր տարրերից մեկը աղանդերն է...

Ավելին