Դժվար է պատկերացնել Ամանորն ու Սուրբ ծնունդը առանց քաղցրավենիքի, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր երկիր ունի սիրելի աղանդեր, որը ստեղծված է հատուկ ձմեռային տոների համար։ Դրանք միմյանցից շատ տարբեր են, սակայն՝ շատ կարևոր տոնական սեղանին: Ամեն տուն ունի իր ավանդական քաղցրավենիքները, արդեն ժամանակն է այդ ցանկը համալրելու նորություններով, ուստի Վանիլլան այսօր կներկայացնի Եվրոպայում ամենահայտնի Սուրբ ծննդյան աղանդերի հնգյակը.
1. Սալոր-պուդինգ (Անգլիա)
Սուրբ Ծննդյան այս զարմանահրաշ աղանդերը հայտնվել է դեռևս Էլիզաբեթ I-ի ժամանակներում և այժմ բոլոր անգլիացիների կողմից ասոցացվում է Սուրբ ծննդի հետ: Այն ներառում է տարբեր չրեր, ընկույզներ և յուղեր՝ ընդհանուր մոտ 16 բաղադրիչ, բայց՝ ոչ սալոր՝ չնայած անվանը: Հետաքրքիր է, որ անգլիացիների մեծամասնությունը նախընտրում է գնել այն, քան ինքնուրույն պատրաստել, թեև բաղադրատոմսն առանձնապես բարդ չէ: Պուդինգում խորհրդանշական առարկաներ թաքցնելու ավանդույթ կա։ Օրինակ՝ եթե ձեզ ընկնում է մատանի, ապա այդ տարի, սպասվում է, որ կամուսնանաք, իսկ արծաթե վեց պենսը հաջողության նշան է:
2. Ստոլեն (Գերմանիա)
Սուրբ ծննդյան գերմանական այս խորհրդանիշը ավելի քան 500 տարեկան է: Տորթը պարունակում է շատ համեմունքներ, չամիչ, չիր, մրգեր և ընկույզներ և պատված է շաքարի փոշու շերտով. խորհրդանշում է նորածին Հիսուսին՝ ձյունաճերմակ բարուրով: Բաղադրատոմսի բազմաթիվ տարբերակներ կան՝ կակաչի սերմերով, կաթնաշոռով, մարցիպանով, ընկույզով և այլն, և յուրաքանչյուր հրուշակագործ ունի համեմունքների և հավելումների իր համադրությունը: Stollen-ը նախօրոք թխվում է և պահվում զով տեղում երբեմն մինչև երեք ամիս:
3. Croquembush (Ֆրանսիա)
Ֆրանսերենից թարգմանաբար այս անունը նշանակում է «կռկռոցներ բերանում»։ Բանն այն է, որ այս քաղցրավենիքը էկլերներից պատրաստված բարձր կոն է՝ քաղցր միջուկով։ Դրանք իրար հետ ամրացվում են շոկոլադով, քաղցր սոուսով կամ կարամելով: Երբ դրանք պնդանում են, կոնը զարդարում են կարամելային թելերով, նուշի թերթիկներով, մրգերով և այլն։ Թելերի ճռճռոցի համար է, որ կրոկամբուշը ստացել է իր անունը:
4. Panettone (Իտալիա)
Միլանյան այս աղանդերը տեսքով և բաղադրատոմսով նման է Զատկի տորթին: Այն ներառում է կիտրոնի կեղև, վանիլ, չիր, մրգեր: Այս նուրբ և բուրավետ քաղցրավենիքը զարդարվում է շաքարի փոշիով կամ ջնարակով։
5. Բուշեր դե Նոել (Ֆրանսիա)
Bouches de Noel-ը ռուլետ է, որի անունը բառացի թարգմանվում է «Սուրբ ծննդյան գերան»: Այն զարդարված է շաքարի արձանիկներով և խորհրդանշում է երջանկություն: Երկար ժամանակ՝ դեռ 12-րդ դարում, ֆրանսիացիները տանը գերան վառելու ավանդույթ ունեին՝ տունը պաշտպանելու և երջանկություն գրավելու համար։ Այսօր դրա խորհրդանիշը ամանորյա ռուլետն է։ Դառը շոկոլադը, լիկյորը, պնդուկը և նուշը ստեղծում են անգերազանցելի համային համադրություն, իսկ միջուկի հիմնական բաղադրիչը նուրբ մասկարպոնեն է:
Հաշված օրեր են մնացել Սուրբ ծնունդին, հիացրեք ձեր հարազատներին նոր ու հետաքրքիր բաղադրատոմսերով: Իսկ այդ հարցում ձեզ մշտապես կօգնի Վանիլլայի բլոգը, որտեղ կգտնեք լավագույն բաղադրատոմսերը, խոհարարական գաղտնիքները և խորհուրդները լավագույն հրուշակագործների կողմից: Բաց մի՛ թողեք մեր նորությունները, ընթերցեք նաև «Հնարավո՞ր է ագար-ագարը փոխարինել ժելատինով» բլոգը: