top
Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով և առանց շաքար «Mojito» տորթը ոչ միայն առողջարար է, այլև թարմացնող. այն կօգնի ձեզ վայելել մոտալուտ ամառը համեղ, հեշտ և առանց առողջությանը վնասելու: Բաղադրատոմսը ընթերցեք Վանիլլայի բլոգում։

Բաղադրիչներ․

Նուշ՝ 100 գ

կոկոսի քերուկ՝ 3 ճ․գ․

առանց կորիզ խուրմա՝ 7 հատ

աղ՝ 1 պտղունց

ավոկադո՝ 2 հատ

կոկոսի յուղ՝ 4 ճ.գ.

մեղր՝ 2 ճ.գ.

անանուխ՝ 1 բուռ

լայմի ցեդրա՝ 1 ճ.գ․

լայմի հյութ՝ 3 թ.գ․

շաքարի փոխարինիչ՝ 2 ճ.գ.


Պատրաստման եղանակը

Պատրաստեք անհրաժեշտ ապրանքները։ Խուրմաները պետք է լինեն մեծ և փափուկ։ 2 խոշոր, հասած և փափուկ ավոկադոյի կորիզը հանում ենք թեյի գդալով։ Եթե ​​դուք ալերգիա ունեք մեղրից, այն կարող եք փոխարինել ագավայի օշարակով։ Կոկոսի յուղը հալվելուց առաջ թողնել սենյակային ջերմաստիճանում մոտ 3 ժամ։ Յուղը պետք է լինի օրգանական, սառը սեղմված, չզտված: Պատրաստում ենք 16 սմ տրամագծով կաղապար․ պատում յուղաթղթով, որպեսզի տորթը հետագայում հեշտ բաժանվի կաղապարից։

Բոլոր բաղադրիչները՝ նուշը, կոկոսի փաթիլները, խուրման խառնեք բլենդերով մինչև միասեռ դառնալը: Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ։ Զանգվածը գդալով հավասարաչափ տարածում ենք ՝ ամուր սեղմելով այն հատակին։ Ապա ավոկադոն, մեղրը, կոկոսի յուղը, լայմի ցեդրան և հյութը, շաքարի փոխարինիչը աստիճանաբար միախառնեք և ստացեք մուս։ Մուսը պատրաստ է։ Ավելացրեք հիմքի վրա, կաղապարը թակեք սեղանին և դրեք սառնարանը գիշերը կամ 3-4 ժամով։ Տորթը հանեք կաղապարից։ Մատուցելուց առաջ զարդարեք լայմի կտորներով և թարմ անանուխի տերևներով։

Առողջ և համեղ քաղցրավենիքը կատարյալ ընտրություն է, որը կարող եք վայելել՝ առանց մտահոգվելու ձեր կառուցվածքի մասին։ Շարունակեք հետևել Վանիլլայի բլոգին, իսկ թե ինչ հետաքրքիր համային համադրություններով կարող եք զարմացնել ձեր քաղցրասեր մտերիմներին, ընթերցեք «10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել» բլոգում։

Ավելին

Ավելին
Ավելին
Շոկոլադի մահացու չափաբաժին

Շոկոլադի մահացու չափաբաժին

Բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ պետք է չափավոր լինի,..

Ավելին
Ամենաթանկ տորթերն աշխարհում

Ամենաթանկ տորթերն աշխարհում

Սովորաբար տորթերով նշում ենք մեր կյանքում որևէ կար..

Ավելին
Վարսակով թխվածքաբլիթներ

Վարսակով թխվածքաբլիթներ

Եթե թեյի կամ սուրճի հետ թեթև, հեշտ պատրաստվող համե..

Ավելին