top
Ինչպե՞ս պատրաստել մրջնաբույն

Ինչպե՞ս պատրաստել մրջնաբույն

Մրջնաբույնը ամենատարածված և սիրված խմորեղեններից է ողջ աշխարհում։ Գաղտնի՞քը․․․գաղտնիք չկա, այն պարզապես շա՜տ համեղ է։


Եկե՛ք պարզենք՝ ինչպես այն պատրաստել (իրականում այն պատրաաստելու եղանակը շա՜տ տարբեր է, մենք ընտրել ենք ամենապարզերից մեկը)։ Մեզ անհրաժեշտ է՝


Խմորի համար՝


Ինչպես նաև՝


Պատրաստման եղանակը


Քայլ 1. Փափկած կարագը հարել շաքարի փոշու հետ, ավելացնել ձուն և շարունակել հարել:

Քայլ 2․ Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ապա ավելացնել ձվային զանգվածին և հունցել փափուկ խմոր: Շատ կարևոր է, որ խմորը հունցեք շատ արագ և չափից ավել չտրորեք այն, որպեսզի ստանաք նուրբ և փխրուն: Հակատակ դեպքում խմորը կդառնա պինդ և ձգվող:

Քայլ 3․ Խմորը կլորացնելով վերածել գնդի, փաթաթել տոպրակով և տեղափոխել սառնարան 30-40 րոպեով։

Քայլ 4․ Պատրաստի խմորը անցկացնել մսաղացով՝ ստանալով երկար պարաններ, ապա հավասարաչափ փռել դրանք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:

Քայլ 5․ Թխել ջեռոցում 20-25 րոպե 200 աստիճանում մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:

Քայլ 6․ Թողնել թխվածքը սառչի, ապա տեղադրել մեծ ամանի մեջ և ձեռքերով խառնելով վերածել փշրանքի: Վրան լցնել եփված խտացրած կաթը և լավ խառնել:

Քայլ 7․ Ստացված զանգվածից 1-ական ճ/գդ լցնել կեքսերի համար նախատեսված թղթե ձևամաների մեջ, վրան տարածել մի քիչ հալեցրած շոկոլադ և մատուցել:


Եվ ամենակարևորը՝ մատուցել սիրով❤️

Ավելին

Ավելին
Ավելին
Ինչպես ընտրել մուսային տորթ

Ինչպես ընտրել մուսային տորթ

Մուսային տորթերը ամենահայտնի աղանդերներից են, որո..

Ավելին
Մարցիպանը սկսնակների և պրոֆեսիոնալների համար

Մարցիպանը սկսնակների և պրոֆեսիոնալների համար

Մարցիպանով տորթերը շատ սիրված և տարածված են, բայց..

Ավելին
Խորհուրդներ հրուշակագործից (մաս 2)

Խորհուրդներ հրուշակագործից (մաս 2)

Հրուշակագործությունը կարելի է համարել արվեստի յուր..

Ավելին