top
Տորթի փափուկ և փխրուն շերտերի պատրաստման գաղտնիքները

Տորթի փափուկ և փխրուն շերտերի պատրաստման գաղտնիքները

Տորթեր պատրաստում են ամենատարբեր խմորներով, բայց բիսկվիտի խմորն ամենասիրվածն է ու համովը, բաղադրիչներով՝ ամենապարզը և պատրաստման համար ժամանակ շատ քիչ է պահանջում։ Բայց լավ խմոր պատրաստելը, որը լավ է պահում իր ձևը և թխելուց հետո չի իջնում, պահանջում է որոշակի հմտություններ և գիտելիքներ: Այսօր Վանիլլայի բլոգը կներկայացնի դրանցից մի քանիսը․


1.Թխվածքի խմորը պատրաստելու համար պետք է առանձնացնել սպիտակուցն ու դեղնուցը։ Առանձին հարում ենք շաքարի հետ մինչև շատ փարթամանա: Դեղնուցները պետք է բացվեն ու մի քանի անգամ ծավալով մեծանան, դառնան սերուցքային խտության։ Իսկ սպիտակուցները շատ խիտ, կայուն ու փայլուն զանգված պետք է դառնան և ամանը շուռ տալուց հետո պետք է տեղում մնան։


2.Ալյուրը անպայման մաղեք, դրանով այն կազատեք ավելորդ կեղտից և կհագեցնեք օդով, ինչի շնորհիվ շերտերը կլինեն ծակոտկեն և թեթև։


3.Խմորի պատրաստման կարևոր կետը քայլերի հաջորդականությունն է։ Ձվերը առանձին հարելուց հետո դեղնուցին աստիճանաբար ավելացնում ենք սպիտակուցը, նրբորեն խառնում ենք, իսկ ալյուրը մաղով ավելացնում ենք վերջում։


4.Հավանաբար ամենակարևոր գործընթացը, որից կախված է ձեր թխվածքաբլիթի որակը, խառնելն է: Խմորը խառնում ենք ոչ թե մետաղյա, այլ փայտե գդալով։ Բիսկվիտի խմորի դեպքում պետք չէ այն մանրակրկիտ հունցել, որքան քիչ շարժումներ անենք, այնքան արդյունքը լավ կլինի։ Ալյուրը պետք է մի կետում և միանգամից չլցնել, այլ ցանել խմորի ամբողջ մակերեսի վրա և խառնել։


5.Խմորը դնում ենք նախապես տաքացրած ջեռոց։ Կաղապարի կողքերը չպետք է յուղով պատել, որպեսզի խմորը կպչի կաղապարին և թխելու ընթացքում չիջնի։ Թխում ենք մինչև ոսկե դարչնագույնի հասնելը: Սկզբում լավ կբարձրանա, բայց երբ մի փոքր իջնի ու շագանակագույն դառնա, պատրաստ է։ Ջեռոցը անջատում ենք և թողնում բիսկվիտը ներսում այնքան, մինչև սառչի:


Դե ինչ, այսքանն էինք պատրաստել այսօրվա համար: Հուսով ենք՝ գաղտնիքները օգտակար կլինեն, և դրանցով կկիսվեք նաև ձեր հարազատների հետ: Հետևե՛ք Վանիլլայի բլոգներին, իսկ որպես բոնուս կարդացեք <<Ինչպե՞ս պատրաստել մրջնաբույն>> բլոգը:


Ավելին

Ավելին
Ավելին
Թոփ 3 տորթեր ցուրտ եղանակին վայելելու համար

Թոփ 3 տորթեր ցուրտ եղանակին վայելելու համար

Աշնան գալուստով երեկոներն ավելի երկար են դառնում,..

Ավելին
Խորհուրդներ հրուշակագործից

Խորհուրդներ հրուշակագործից

&nbsp;Հաճախ ասում են, որ խոհարարությունը արվեստ է,..

Ավելին
Ինչպես ընտրել մուսային տորթ

Ինչպես ընտրել մուսային տորթ

Մուսային տորթերը ամենահայտնի աղանդերներից են, որո..

Ավելին