top
Տիրամիսուի դասական բաղադրատոմս

Տիրամիսուի դասական բաղադրատոմս

Տիրամիսուն նուրբ, թեթև իտալական աղանդեր է, որը տարածված է ամբողջ աշխարհում: Tiramisù բառը իտալերենից թարգմանվում է որպես «բարձրացրու կամ քաշիր ինձ վեր»: Ոմանք պնդում են, որ տիրամիսու անունն առաջացել է «բարձրագույն հաճույք բերելու» ունակության պատճառով: Շատ սիրված այս աղանդերը հեշտորեն կարելի է պատրաստել տնային պայմաններում: Վանիլլայի բլոգը ձեզ է ներկայացնում դասական տիրամիսուի բաղադրատոմս՝ ավանդական մասկարպոնե պանրով և սավոյարդի թխվածքաբլիթներով:

Սեփական ձեռքերով տիրամիսու պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 4 ձու, 250 գրամ  մասկարպոնե պանիր, շաքարավազ կամ  շաքարի փոշի, 1/4 բաժակ սուրճ, 200 գրամ սավոյարդի (այսպես կոչված՝ «տիկնոջ մատներ»), կես սալիկ դառը շոկոլադ կամ կակաոյի փոշի, 4ճ.գ. կոնյակ (ռոմ, վիսկի կամ շոկոլադե լիկյոր):

Այսպիսով, առաջին հերթին պետք է եփել թունդ սև սուրճ: Այնուհետև հարում ենք պանիրը մինչև փափկելը: 4 ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից, այնուհետև դեղնուցները մանրակրկիտ հարում ենք մինչև թեթև փրփուրի դառնալը: Ապա դեղնուցները նրբորեն լցնում ենք մասկարպոնե պանրի մեջ՝ շարունակաբար հարելով ։ Առանձին հարում ենք ձվի սպիտակուցը, այնուհետև զգուշորեն ավելացնում ենք հարած պանրի խառնուրդի մեջ։ Զանգվածի խտությունը պետք է հիշեցնի խիտ թթվասեր։

Մեծ ամանի մեջ խառնում ենք սուրճն ու կոնյակը (կամ այլ ալկոհոլային խմիչք՝ վիսկի, լիկյոր, ռոմ) և թաթախում թխվածքաբլիթները։ Սուրճը պետք է լինի թարմ եփած և թունդ, բայց սառը: Թրջված խվածքաբլիթների կեսը շարում ենք խորը, հարթ ամանի մեջ: Կարելի է պատրաստել ինչպես առանձին բաժակների մեջ, այնպես էլ ընհանուր մեծ ամանով:  Թխվածքաբլիթի ստացված շերտը առատորեն պատում ենք պանրային կրեմով և հարթեցնում ։ Վրան շարում ենք թխվածքաբլիթների հաջորդ շերտը և ավելացնում մնացած պանրային զանգվածը։ Շերտը կրկին հարթեցնում ենք և վրան ցանում շոկոլադի քերուկ կամ կակաոյի փոշի։ Պատրաստի ուտեստը թողնում ենք սառնարանում ութից ինը ժամ:

Բացի դասական բաղադրատոմսից՝ կան նաև տիրամիսույի բազմաթիվ այլ պատրաստման տարբերակներ՝ առանց ալկոհոլի, առանց ձվի, ազնվամորիով, հապալասով, խտացրած կաթով, նուշով, վեգանների համար և այլն։ Բայց ամենատարածված և սիրված տարբերակը դասականն է, որը կարող եք պատվիրել կամ գնել Վանիլլայից: Դե ինչ, մնացեք մեզ հետ ամենահամեղ բաղադրատոմսերի համար, իսկ ծննդյան տորթերի մասին հետաքրքիր ինֆորմացիայի ծանոթացեք <<Զվարճալի փաստեր ծննդյան տորթի մասին>> բլոգում:

Ավելին

Ավելին
Ավելին
Բիսկվիթի անհավանական պատմությունը

Բիսկվիթի անհավանական պատմությունը

Վանիլային բիսկվիթն առաջին անգամ պատրաստվել է 1891..

Ավելին
10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

Շատ անգամ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, ո..

Ավելին
Թոփ 3 տորթեր ցուրտ եղանակին վայելելու համար

Թոփ 3 տորթեր ցուրտ եղանակին վայելելու համար

Աշնան գալուստով երեկոներն ավելի երկար են դառնում,..

Ավելին