top
Սերոտոնին․ երջանկության հորմոնը՝ շոկոլադի համով

Սերոտոնին․ երջանկության հորմոնը՝ շոկոլադի համով


Արևային ու ջերմ օրերից հետո դժվար է համակերպվել աշնան սառն ու անձրևային օրերին։ Տաք ամռանը կհաջորդեն մռայլ ամպերը, երկարատև անձրևները, ցուրտ ու սառը եղանակը։ Նման օրերին շոկոլադե աղանդերը դառնում է իսկական փրկիչ․ ինտուիցիան ճիշտ է հուշում, թե ինչպես պետք է վարվել նման դեպքերում։ Շոկոլադը պարունակում է ամինաթթու տրիպտոֆան, որից էլ մեր օրգանիզմն արտադրում է սերոտոնինը։ Այն կոչվում է «երջանկության հորմոն»: Սերոտոնինը օգնում է մեզ ներդաշնակ ապրել անկատար աշխարհի հետ, վայելել կյանքը իր բոլոր տարօրինակություններով, ստանալ հաճույք պարզ բաներից, գնահատել մեր յուրահատկությունը և չտրվել հիվանդությանը և հուսահատությանը:


Ինչու՞ է օրգանիզմին անհրաժեշտ սերոտոնինը


Սերոտոնինը ձևավորվում է արևի լույսի ազդեցության տակ։ Անբարենպաստ եղանակին նեյրոմեդիատորների արտադրությունը դանդաղում է, ինչն անմիջապես ազդում է նյարդային ազդակների փոխանցման արագության և ճշգրտության վրա: Այդ պատճառով էլ շատերը ցուրտ եղանակին տառապում են սեզոնային դեպրեսիայից: Սերոտոնինի պակասը հանգեցնում է բարձր անհանգստության, ապատիայի, հիշողության և կենտրոնացման խնդիրների, ավելանում է հոգնածությունը, քնի խանգարումներն ու հուզական անկայունությունը: 


Երջանկության «գործարանը» ձեր ներսում. ինչպե՞ս բարելավել սերոտոնինի արտադրությունը


Սերոտոնինի պակասը պետք չէ հանդուրժել: Սերոտոնինն ակտիվորեն արտադրվում է այն պահին, երբ մենք զբաղված ենք մեր սիրելի գործով և հաճույք ենք ստանում ստեղծագործական գործընթացից։ Նաև սերոտոնինի արտադրության վրա դրականորեն ազդում են սպորտով զբաղվելը, պարելը, ձեր սիրելի երաժշտությունը լսելը, զբոսնելը և բացօթյա խաղերը, ընկերների հետ հանդիպելն ու ընտանի կենդանիների հետ շփվելը:


Ինչո՞վ ենք «ուտում» երջանկությունը


Եթե ​​ձեր սեփական միջոցները բավարար չեն սեզոնային դեպրեսիայի դեմ պայքարելու համար, ապա կարող եք փոխհատուցել երջանկության հորմոնի պակասը սննդի միջոցով։ Հուրախություն քաղցրասերների՝ մուգ շոկոլադը և շոկոլադե տորթերը տրիպտոֆանի ամենաարժեքավոր աղբյուրներից են:

Սերոտոնինով հարստացված սննդակարգը պետք է պարունակի բավարար քանակությամբ ածխաջրեր, որոնք օրգանիզմն օգտագործում է որպես վառելիք՝ ամինաթթուների համար։ Շոկոլադե պրոդուկտները մեծ առավելություն ունեն․ ածխաջրերի բարձր պարունակության շնորհիվ նկատելիորեն արագանում է տրիպտոֆանի շրջանառությունը սերոտոնինի սինթեզի վայրեր։ Դրական ազդեցությունը զգացվում է տորթի առաջին կտորից հետո։ Բացի այդ, կակաոյի կարագը պարունակում է բնական խթանիչ թեոբրոմին, որը գործում է կոֆեինի նման: 

Իհարկե, շոկոլադի ոչ բոլոր տեսակներն են հավասարապես առողջարար։ Քմահաճ նյարդային բջիջները համաձայն են միայն բնական մուգ շոկոլադի հետ՝ առանց բուսական ճարպերի և բուրավետիչների խառնուրդի:

Ուստի Vanilla Cake-ի շոկոլադե տորթերն ու դեսերտներն իդեալական են, քանի որ դրանք պատրաստվում են միայն որակյալ շոկոլադից։

Ցանկանու՞մ եք զգալ իրական շոկոլադի և սպառողական շոկոլադի տարբերությունը: Կարող եք պատվիրել մեր թխվածքներից «Թաց շոկոլադ»-ը, «Պրահա»-ն, «Նուտելլա»-ն՝ նուրբ թարմացնող նոտաներով և շոկոլադի գայթակղիչ ակորդներով, վստահեցնում ենք, ակնթարթորեն կցրեք աշնանային բլյուզը:

Ավելին

Ավելին
Ավելին
 Զվարճալի փաստեր ծննդյան տորթի մասին

Զվարճալի փաստեր ծննդյան տորթի մասին

Ծննդյան օրը շատերի համար տարվա ամենասիրելի ու սպաս..

Ավելին
Շոկոլադի պատմություն

Շոկոլադի պատմություն

Բլոգում շոկոլադի պատմության և արտադրության մասին հ..

Ավելին
Ամենահայտնի տորթերը ողջ աշխարհում (Մաս 1)

Ամենահայտնի տորթերը ողջ աշխարհում (Մաս 1)

Տորթը միշտ ասոցացվում է տոնի հետ: Նույնիսկ եթե այն..

Ավելին