top
Հրաշալի պատահականություն. կարամելի պատմությունը

Հրաշալի պատահականություն. կարամելի պատմությունը

Դժվար է պատկերացնել, որ տաս դար առաջ մարդկանց հասանելի էին միայն բնական քաղցրավենիքները, օրինակ՝ մեղրը։ Բայց դա այնքան էլ հեշտ չէր ստանալ, քանի որ մեղուների ընտելացումը անմիջապես տեղի չունեցավ, իսկ վայրի մեղրի արդյունահանումը դժվար արհեստ էր։ Ուստի շատ ժողովուրդներ այլընտրանքային տարբերակներ էին փնտրում։ Վանիլլայի բլոգում այսօր կխոսենք կարամելի հայտնագործման մասին:

 Առաջիններից մեկը, ով սովորեց, թե ինչպես կարելի է կարամելի նման բան պատրաստել, Հին Հնդկաստանում ստորին կաստայի ներկայացուցիչներն էին: Այն ստացվել է շաքարեղեգի ցողունները այրելուց։ Դա արվում էր կրակ ստանալու նպատակով, սակայն ընթացքում նկատում են, որ թանձր և քաղցր հեղուկ է ձևավորվում ցողունների ներսում: Հենց դա էր կարամելը: Հետազոտողները նշում են, որ Հին Հունաստանում և Հին Հռոմում գարու շաքար էին արդյունահանում գարու հատիկներից, այնուհետև կարամել էին պատրաստում այս շաքարից և ջրից: Նման դելիկատեսներ կային Չինաստանում, սակայն Ասիայում ստացված քաղցրավենիքները նաև գլորում էին տապակած քնջութի մեջ՝ ստանալով յուրօրինակ կոզինախ։ Նրանք միջնադարում սովորեցին  պատրաստել ժամանակակից շաքարի անալոգը եղեգից: Գործընթացը հեշտ չէր, ուստի շաքարավազը մեծ գումար արժեր և հասանելի էր միայն այն ժամանակվա էլիտային։

Կարամել անունը գալիս է լատիներեն cannamella բառից, որը նշանակում է «շաքարեղեգ»։ Բանն այն է, որ մոտավորապես 14-րդ դարից կարամելի ստեղծման համար սկսեցին օգտագործել եղեգից ստացված շաքարը։ Տեխնոլոգիան պարզ է՝ հսկայական պղնձե կաթսաներում, ակտիվ խառնելով, տաքացնում էին ջուրն ու շաքարավազը։ Երբ խառնուրդը հասնում էր ցանկալի ջերմաստիճանի, այն լցնում էին հատուկ կաղապարների մեջ, իսկ հետո կտոր-կտոր անում։

Որտե՞ղ է օգտագործվում կարամելը

Կարամելն ինքնին հիանալի քաղցրավենիք է, բայց դրանով զարդարում են նաև  տարբեր աղանդեր։ Օրինակ՝ կարամելի օգնությամբ ֆրանսիացի հրուշակագործները ստեղծել են Croquembush տորթը։ Կարամելը լցնում են խմորեղենի և տոստի, բլիթի և թխվածքաբլիթի վրա կամ ավելացնում թեյի կամ սուրճի մեջ:

Կարամելն օգտագործվում է նաև բժշկական նպատակներով. 19-րդ դարի վերջին Լյուսին  հիվանդացավ, և գերմանացի դեղագործ Կարլ Սոլդանը առաջարկեց մի քանի բուսական դեղամիջոց։ Երեխան կտրականապես հրաժարվում է դառը խառնուրդներից և բուսական թուրմերից: Բժիշկը ստիպված էր գնալ մի հնարքի՝ եռացող կարամելի օշարակին ավելացնել բուժիչ խոտաբույսեր: Բուժիչ քաղցրավենիքի շնորհիվ Լյուսին լավացավ։ Դրանից կարճ ժամանակ անց Dr.C.Soldan-ի սառնաշաքարները հայտնի դարձան ողջ Գերմանիայում:

Քաղցր քանդակներ փայտիկի վրա. շատ երկրներում տաք, դեռ չսառած կարամելից փորձել են քանդակել անսովոր կերպարներ։ Օրինակ, հայկական տոնավաճառներում սովորական դելիկատես էին փայտի վրա աքլորի տեսքով սառնաշաքարները: Չինաստանում վիշապի արձանիկները նույն կերպ են ձուլվում։ Դե, ամենահայտնի սառնաշաքարները հորինել է իսպանացի Էնրիկե Բերնատը, ով գնդիկ ստեղծողն է։

Սննդային հավելում. կարամելն օգտագործվում է ոչ միայն որպես հրուշակեղենի հավելում, այլ նաև գազավորված ըմպելիքների արտադրության մեջ:

Կարամելով քաղցրավենիքներն ամենասիրվածն են ողջ աշխարհում: Կարամելային հիմքով անմահական տորթերի տեսականի կարող եք ձեռք բերել կամ պատվիրել Վանիլլայում՝ վստահելով ամենահմուտ հրուշակագործներին: Տորթերի ընտրության հարցում ձեզ կօգնի «Ամենահայտնի տորթերը ողջ աշխարհում (Մաս 1)» բլոգը, որտեղ կծանոթանաք աշխարհում ամենասիրված և տարածված տորթերին:

Ավելին

Ավելին
Ավելին
Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնը շատերի համար ամենասիրելի աղանդերներից..

Ավելին
Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Հարսանիքի ժամանակ թե՛ ամուսնացող զույգը, թե՛ ..

Ավելին
Մեղրով տորթի պատմությունը

Մեղրով տորթի պատմությունը

Ո՞վ չի սիրում մեղրով տորթ. երևի միայն այն մարդիկ,..

Ավելին