Հրաշալի պատահականություն. կարամելի պատմությունը
Դժվար է պատկերացնել, որ տաս դար առաջ մարդկանց հասա..
ԱվելինՏորթը միշտ ասոցացվում է տոնի հետ: Նույնիսկ եթե այն գնել եք առանց առիթ, օրը դառնում է տոն: Խանութների դարակներում անընդհատ ավելանում են նոր տորթեր, որոնցից որոշները իրական լեգենդներ են՝ հայտնի ողջ աշխարհում: Վանիլլայի այսօրվա վարկանիշում ներկայացնում ենք ամենապոպուլյար տորթերը ողջ աշխարհից։ Եկեք տեսնենք, թե արդյո՞ք ձեր սիրելին կա ցուցակում:
10. Շոկոլադ և կարամել «Դոբոշ»
Ցանկը բացում է հունգարական Dobos տորթը։ Դասական բաղադրատոմսը հայտնի է 19-րդ դարի վերջից, որը հորինել է պրոֆեսիոնալ հրուշակագործ Յոզեֆ Դոբոշը հատուկ Հունգարիայի ազգային ցուցահանդեսի համար 1885 թվականին: Միջոցառումը պետք է տևեր մեկ շաբաթ և շեֆ-խոհարարին հանձնարարվել էր համեղ աղանդեր ստեղծել, որը կդիմանար 7 օր և կլիներ համեղ: Ահա թե ինչպես է ծնվել Դոբոշը՝ վեցաշերտ քաղցր տորթ՝ շոկոլադե կրեմով բարակ շերտերի և կարամելային կեղևի միջև։ Հետագայում այն կդառնա Բուդապեշտի խորհրդանիշը և Բավարիայի կայսրուհի Էլիզաբեթի սիրելի աղանդերը։
9. Cherry Black Forest կամ Բալի սև անտառ
Գերմանիան հայտնի է ոչ միայն գարեջրով և երշիկեղենով, այլև հրուշակեղենով։ Մեր վարկանիշի իններորդ տեղում գերմանական Schwarzwald տորթն է, որը տարբեր լեզուներով տարբեր կերպ է թարգմանվում: Մեկ այլ տարբերակ, բայց արդեն տնային տնտեսուհիներից` «Հարբած բալ»: Տորթի հաջողության գաղտնիքը բալի կոնյակի ներծծման մեջ է։ Ըմպելիքն արտադրվում է լեռնային նահանգում՝ Սև անտառի շրջանում։ Ենթադրվում է, որ հենց դա է տվել տորթի անունը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ համեղ աղանդերն այդպես են կոչվել դեկորացիայի պատճառով՝ կրեմ և մուգ շոկոլադե փաթիլներ, որոնք հիշեցնում են նույն մուգ անտառը։
8. «Տիրամիսու»
Աղանդերի յուրահատկությունը անսովոր բաղադրատոմսի և պատրաստման եղանակի մեջ է։ Բաղադրության մեջ մտնում են հատուկ սավոյարդի թխվածքաբլիթներ՝ առատորեն թրջված թունդ սև սուրճի մեջ (մեծահասակները կարող են օգտագործել կոնյակ): Ի դեպ, այս թխվածքաբլիթն այլ նպատակ չունի։ Սավոյարդին հենց այնպես ուտելը Իտալիայում ընդունված չէ։ Երկրորդ բաղադրիչը մասկարպոնե պանրի նուրբ սերուցքային զանգվածն է։ Հանրաճանաչ տորթը չի թխվում, այն լցնում են կաղապարի մեջ, սառեցնում և վրան ցողում կակաո։
7. Նուշ «Esterhazy»
Յոթերորդ տեղում տորթն է, որի մեջ ոչ մի գրամ ալյուր չկա. այն փոխորինվել է փշրած նուշով: Տորթի անունը տվել է հունգարացի արքայազն Պալ Անտալ Էստերհազին։ Մի անգամ՝ որդու ծննդյան նախօրեին, տանը ոչ մի տոնական աղանդեր չկար։ Ըստ ամենայնի՝ եղել է նաև ալյուրի պակաս։ Հնարամիտ խոհարարները տորթը պատրաստել են այն մթերքներից, որ այդ պահին կար: Արդյունքում համաշխարհային բեսթսելլեր դուրս եկավ:
6. Լեգենդար տորթ «Թռչնի կաթ»
Այս տորթը հայտնի է գրեթե բոլորին։ «Թռչնի կաթի» բաղադրատոմսը հայտնի էր դեռևս անցյալ դարի 30-ական թվականներից, բայց կես դար անց իսկական ժողովրդականություն ձեռք բերեց։ Սկզբում լեհական E. Wedel գործարանի «Bird's Milk»-ը կոնֆետ կար։ Խորհրդային հրուշակագործներն այն վերածեցին տորթի՝ ժելատինը փոխարինելով ագար-ագարով։ Ստացվեց օդային սուֆլե բարակ թխվածքաբլիթի բարձի վրա, որը պատվում էր շոկոլադով։
Դե ինչ, այսքանն էր այսօրվա բլոգը, մնացեք մեզ հետ, քանի որ ռեյտինգային ցանկի երկրորդ մասը կներկայացնենք շատ շուտով: Վանիլլայի բլոգում կգտնեք հետաքրքիր բաղադրատոմսեր, որոնք կդառնան ձեր խոհանոցի անբաժան մասը: «Մարցիպանը սկսնակների և պրոֆեսիոնալների համար» բլոգում կարող եք ծանոթանալ մարցիպանի հետ աշխատանքի առանձնահատկություններին: