Ինչպես երեխաներին ներգրավել ծննդյան տորթի թխման գո..
Տորթ թխելը միայն խոհարարական գործունեություն չէ. դ..
ԱվելինՀարսանեկան նորաձևության միտումները անընդհատ փոխվում են: Այն, ինչ երեկ եղել է նորաձևության գագաթնակետին, այսօր կարող է հնացած թվալ։ Կատարյալ հարսանիք կազմակերպելիս կարևոր է հետևել նորաձևության միտումներին և հատուկ ուշադրություն դարձնել հարսանեկան տորթին։ Ի վերջո, դրա դիզայնի միտումները նույնքան անկայուն են, որքան զգեստների և աքսեսուարների նորաձևությունը: Վանիլլայի այսօրվա բլոգում կներկայացնենք հարսանեկան տորթի դիզայնի ժամանակակից թրենդներից մի քանիսը:
Մինիմալիզմ
Այս տարի թրենդային է դարձել մինիմալիզմը: Զույգերի մեծ մասը հրաժարվում է վառ գույներից, մեծ քանակությամբ զարդերից։ Փոխարենը, նրանք սիրում են նվազագույն դեկոր, բնական երանգներ, էլեգանտ դետալներ և պարզ ձևեր:
Ծաղկային մոտիվներ
Հարսանեկան տորթերը բնական, չորացրած ծաղիկներով զարդարելը դասական է, որը երբեք չի հնանա: 2022 թվականին հրուշակեղենի դիզայնը ներառում է թարմ ծաղիկներ։ Տոնական աղանդերի վրա ծաղիկները շատ նուրբ տեսք ունեն, տեղին և ընդգծում են տոնի հանդիսավորությունը:
Մեկ ամբողջության երկու կես
Կեսերի տարբեր դեկորով տորթը երկու սիրող սրտերի միասնության սիմվոլն է։ Նման դիզայն ընտրում են նրանք, ովքեր հոգով մոտ են արևելյան փիլիսոփայությանը: Հակադրությունների համաձայնությունը ներկայիս միտումն է, որն օգտագործում են հրուշակագործները 2022 թվականի նոր հարսանեկան սեզոնում:
Ուշադրություն շեշտադրումների վրա
Հարսանյաց ոճաբանները փորձարկում են հարսանյաց զգեստի դետալներն ու աքսեսուարները։ 2022-ի հետաքրքիր առաջարկների թվում է առօրյա և հարսանեկան նորաձևության համադրությունը կերպարում։ Հրուշակագործները վերցրել են թրենդը և առաջարկում են ուշադրություն դարձնել մանրուքներին։ Ճիշտ շեշտադրումներով հարսանեկան տորթերը զարմանալի տեսք ունեն և սիրված են նորապսակների շրջանում 2022 թվականին:
Ծալքերը վերադարձել են նորաձևություն
Տորթը զարդարելիս հրուշակագործները հմտորեն վերստեղծում են այն թեթևությունն ու նրբությունը, որոնք բնորոշ են ծալքավոր հարսանեկան զգեստին: Տպավորիչ ու էլեգանտ տեսք ունեն երկհարկանի և եռահարկ տորթերը, որոնց վրա սահուն հոսում է «գործվածքը»։
Այսքանն էին հարսանեկան տորթերի այս տարվա թրենդները: Ցանկացած տարբերակ ընտրելու դեպքում ամենակարևորն այն է, որ համապատասխանի ընդհանուր հարսանիքի ոճին և ոգուն: Վանիլլայի հմուտ հրուշակագործները իրականություն կդարձնեն ձեր երազանքի հարսանեկան տորթը: Մնացե՛ք մեզ հետ հեշտ և արագ բաղադրատոսմերի ու հետաքրքիր նորությունների համար: Բոլորի կողմից շատ սիրված կարամելի հայտնագործման պատմությունն ընթերցեք «Հրաշալի պատահականություն. կարամելի պատմությունը» բլոգում: