top
Ամենահայտնի տորթերը ողջ աշխարհում (Մաս 1)

Ամենահայտնի տորթերը ողջ աշխարհում (Մաս 1)

Տորթը միշտ ասոցացվում է տոնի հետ: Նույնիսկ եթե այն գնել եք առանց առիթ, օրը դառնում է տոն: Խանութների դարակներում անընդհատ ավելանում են  նոր տորթեր, որոնցից որոշները իրական լեգենդներ են՝ հայտնի ողջ աշխարհում: Վանիլլայի այսօրվա վարկանիշում ներկայացնում ենք ամենապոպուլյար տորթերը ողջ աշխարհից։ Եկեք տեսնենք, թե արդյո՞ք ձեր սիրելին կա ցուցակում:

10. Շոկոլադ և կարամել «Դոբոշ»

Ցանկը բացում է հունգարական Dobos տորթը։ Դասական բաղադրատոմսը հայտնի է 19-րդ դարի վերջից, որը հորինել է պրոֆեսիոնալ հրուշակագործ Յոզեֆ Դոբոշը հատուկ Հունգարիայի ազգային ցուցահանդեսի համար 1885 թվականին: Միջոցառումը պետք է տևեր մեկ շաբաթ և շեֆ-խոհարարին հանձնարարվել էր համեղ աղանդեր ստեղծել, որը կդիմանար 7 օր և կլիներ համեղ: Ահա թե ինչպես է ծնվել Դոբոշը՝ վեցաշերտ քաղցր տորթ՝ շոկոլադե կրեմով բարակ շերտերի և կարամելային կեղևի միջև։ Հետագայում այն ​​կդառնա Բուդապեշտի խորհրդանիշը և Բավարիայի կայսրուհի Էլիզաբեթի սիրելի աղանդերը։

9. Cherry Black Forest կամ  Բալի սև անտառ

Գերմանիան հայտնի է ոչ միայն գարեջրով և երշիկեղենով, այլև հրուշակեղենով։ Մեր վարկանիշի իններորդ տեղում գերմանական Schwarzwald տորթն է, որը տարբեր լեզուներով տարբեր կերպ է թարգմանվում: Մեկ այլ տարբերակ, բայց արդեն տնային տնտեսուհիներից` «Հարբած բալ»: Տորթի հաջողության գաղտնիքը բալի կոնյակի ներծծման մեջ է։ Ըմպելիքն արտադրվում է լեռնային նահանգում՝ Սև անտառի շրջանում։ Ենթադրվում է, որ հենց դա է տվել տորթի անունը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ համեղ աղանդերն այդպես են կոչվել դեկորացիայի պատճառով՝ կրեմ և մուգ շոկոլադե փաթիլներ, որոնք հիշեցնում են նույն մուգ անտառը։

8. «Տիրամիսու»

Աղանդերի յուրահատկությունը անսովոր բաղադրատոմսի և պատրաստման եղանակի մեջ է։ Բաղադրության մեջ մտնում են հատուկ սավոյարդի թխվածքաբլիթներ՝ առատորեն թրջված թունդ սև սուրճի մեջ (մեծահասակները կարող են օգտագործել կոնյակ): Ի դեպ, այս թխվածքաբլիթն այլ նպատակ չունի։ Սավոյարդին հենց այնպես ուտելը Իտալիայում ընդունված չէ։ Երկրորդ բաղադրիչը մասկարպոնե պանրի նուրբ սերուցքային զանգվածն է։ Հանրաճանաչ տորթը չի թխվում, այն լցնում են կաղապարի մեջ, սառեցնում և վրան ցողում կակաո։

7. Նուշ «Esterhazy»

Յոթերորդ տեղում տորթն է, որի մեջ ոչ մի գրամ ալյուր չկա. այն փոխորինվել է փշրած նուշով:  Տորթի անունը տվել է հունգարացի արքայազն Պալ Անտալ Էստերհազին։ Մի անգամ՝ որդու ծննդյան նախօրեին, տանը ոչ մի տոնական աղանդեր չկար։ Ըստ ամենայնի՝ եղել է նաև ալյուրի պակաս։ Հնարամիտ խոհարարները տորթը պատրաստել են այն մթերքներից, որ այդ պահին կար: Արդյունքում համաշխարհային բեսթսելլեր դուրս եկավ:

6. Լեգենդար տորթ «Թռչնի կաթ»

Այս տորթը հայտնի է գրեթե բոլորին։ «Թռչնի կաթի» բաղադրատոմսը հայտնի էր դեռևս անցյալ դարի 30-ական թվականներից, բայց կես դար անց իսկական ժողովրդականություն ձեռք բերեց։ Սկզբում լեհական E. Wedel գործարանի «Bird's Milk»-ը կոնֆետ կար։ Խորհրդային հրուշակագործներն այն վերածեցին տորթի՝ ժելատինը փոխարինելով ագար-ագարով։ Ստացվեց օդային սուֆլե բարակ թխվածքաբլիթի բարձի վրա, որը պատվում էր շոկոլադով։

Դե ինչ, այսքանն էր այսօրվա բլոգը, մնացեք մեզ հետ, քանի որ ռեյտինգային ցանկի երկրորդ մասը կներկայացնենք շատ շուտով: Վանիլլայի բլոգում կգտնեք հետաքրքիր բաղադրատոմսեր, որոնք կդառնան ձեր խոհանոցի անբաժան մասը: «Մարցիպանը սկսնակների և պրոֆեսիոնալների համար» բլոգում կարող եք ծանոթանալ մարցիպանի հետ աշխատանքի առանձնահատկություններին:

Ավելին

Ավելին
Ավելին
Մեղրով տորթի պատմությունը

Մեղրով տորթի պատմությունը

Ո՞վ չի սիրում մեղրով տորթ. երևի միայն այն մարդիկ,..

Ավելին
Շոկոլադի պատմություն

Շոկոլադի պատմություն

Բլոգում շոկոլադի պատմության և արտադրության մասին հ..

Ավելին
Ֆրանսիական մակարոնի մասին

Ֆրանսիական մակարոնի մասին

Երբևէ մակարոն փորձե՞լ եք. սա շատ նուրբ աղանդեր է,..

Ավելին