top
Աղանդերի էթիկետ. ինչպես մատուցել տորթը

Աղանդերի էթիկետ. ինչպես մատուցել տորթը

Ծննդյան օր, հարսանիք, տարեդարձ՝ ոչ մի տոնակատարություն ամբողջական չէ առանց աղանդերի: Որպես կանոն՝ տորթը խնջույքի հիմնական զարդարանքն է։ Միևնույն ժամանակ կարևոր է ոչ միայն նրա գեղեցիկ տեսքն ու նրբագեղ համը, այլև ճիշտ մատուցումը: Դա յուրօրինակ ծես է, որի խնդիրն է հյուրերի մոտ առաջացնել համտեսելու անհագ ցանկություն։ Տորթերի մատուցման էթիկետին կծանոթանանք միասին Վանիլլայի այսօրվա բլոգում:

1. Եթե ​​թեյն ու աղանդերը մատուցվում է հիմնական ճաշատեսակները մատուցելուց հետո, ապա սեղանից պետք է հանել բոլոր ուտեստները, բացառությամբ գավաթների, ափսեների, բաժակների։ Ճաշի գդալների տեղը պետք է զբաղեցնի թեյը կամ աղանդերը, որոշ դեպքերում դրանք պետք է լրացվեն աղանդերի դանակներով և պատառաքաղներով։

2. Դեսերտի տեսքը չփչացնելու համար կարևոր է ընտրել այն կտրելու համար ճիշտ դանակը. թխվածքաբլիթի հիմքով աղանդերի համար հարմար է սուր խոհանոցային դանակը, նուրբ մուսս տորթերի համար ավելի լավ է երկար դանակ օգտագործել: Որպեսզի կտրելու դեպքում միջուկը չխառնվի, դանակը պետք է թաթախել եռման ջրի մեջ և ամեն անգամ օգտագործելուց հետո սրբել սրբիչով։ Կտրելիս կարևոր է դանակը տորթից հանել ոչ թե վերև, այլ այն քաշել հատակի երկայնքով, որպեսզի կտրվածքը մնա մաքուր և անթերի։

 3. Տորթերը մատուցվում են սկուտեղի վրա՝ ցածր կողքերով կամ ընդհանրապես առանց դրանց։ Եթե ​​սկուտեղը չափազանց լայն է կամ  կողքերը՝բարձր, ապա անհարմար կլինի աղանդերը ափսեների վրա դասավորել, իսկ տեսքը կարող է փչանալ։

 4. Փափուկ թխվածքաբլիթների հիմքով տորթերն ուտում են աղանդերի պատառաքաղով։ Առանց թխվածքաբլիթի աղանդերն ուտում են թեյի գդալով։ Բիսկվիթային շերտով շոկոլադե և մրգային տորթերի համար օգտագործվում է աղանդերի պատառաքաղ և դանակ։

5. Մոմերը տեղադրվում են հատուկ տակդիրների մեջ և վառվում են մատուցելուց անմիջապես առաջ, որպեսզի տորթի մակերևույթը չտուժի:


Յուրաքանչյուր կին ձգտում է հիացնել հյուրերին իր խոհարարական հմտություններով, իսկ սեղանի էթիկետը կօգնի հիասքանչ կերպով մատուցել ձեր համեղ ուտեստները: Մնացեք Վանիլլայի բլոգի հետ. այստեղ կգտնեք հետաքրքիր նորություններ և կարևոր խորհուրդներ, որոնք ձեզ անպայման օգտակար կլինեն: Իսկ <<Փաստեր քաղցրասերների համար>> բլոգում կգտնեք զարմանալի իրողություններ քաղցրավենիքի աշխարհից:

Ավելին

Ավելին
Ավելին
Որտեղ և ինչպես պահել տորթը մինչ մատուցելը

Որտեղ և ինչպես պահել տորթը մինչ մատուցելը

Սովորաբար տորթերը սեղանին դրվում են հենց գնման օրը..

Ավելին
Սուրբ ծննդյան թոփ 5 աղանդեր ամբողջ աշխարհից

Սուրբ ծննդյան թոփ 5 աղանդեր ամբողջ աշխարհից

Դժվար է պատկերացնել Ամանորն ու Սուրբ ծնունդը առանց..

Ավելին
Կատարյալ սիռնիկների բաղադրատոմս

Կատարյալ սիռնիկների բաղադրատոմս

Սիռնիկներն ամենահայտնի կաթնաշոռային ուտեստներից մե..

Ավելին