top
 Զվարճալի փաստեր ծննդյան տորթի մասին

Զվարճալի փաստեր ծննդյան տորթի մասին

Ծննդյան օրը շատերի համար տարվա ամենասիրելի ու սպասված օրն է, որին պատրաստվում են շատ լրջորեն: Ծննդյան տորթը դարձել է ծննդյան տոնակատարությունների հիմնական բաղադրիչը ամբողջ աշխարհում: Վանիլլայի բլոգում այսօր կներկայացնենք 7 զվարճալի փաստ ծննդյան տորթի մասին:

1. Ծննդյան տորթի վրա օրական աշխարհում  ծախսում են ավելի քան 1 մլրդ դոլար

Ողջ աշխարհում մարդիկ օրական ուտում են 50-100 միլիոն ծննդյան տորթ, որոնք, բնականաբար, լինում են տարբեր չափերի և գնի: Միջինացված հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ օրում աշխարհում վաճառվում է 1մլրդ դոլար արժողությամբ տորթեր:

2. Նախկինում  տորթի մոմերը Լուսնի աստվածուհիների համար էին

Լեգենդը հիշեցնում է, որ տորթերի վրա մոմեր վառելու ավանդույթը սկսվել է Հին Հունաստանում, որտեղ Լուսնի աստվածուհու՝  Արտեմիսի համար պատրաստում էին տորթեր՝  Լուսնի տեսքով, իսկ վրայի մոմերը արտացոլում էին Լուսնի լույսը, իսկ մարելուց դրանց ծուխը նվիրյալի աղոթքները բարձրացնում էր Արտեմիսին: Այժմ մենք երազանք ենք պահում ծննդյան մոմերը փչելիս, իսկ ծուխը տանում է մեր ցանկությունները երկինք, որպեսզի կատարվեն:

3. Տորթի մոմերի քանակը ներկայացնում է ձեր կյանքի տարիները

Այս ավանդույթը եկել է  Գերմանիայից, որտեղ այն համոզմունքն է, որ մարդու տարիքը խորհրդանշող թվով մոմերը ապագայում նրան երկար կյանք կբերեն: Այսինքն՝ եթե, օրինակ, դուք դառնում եք 24 տարեկան, ապա տորթի վրա պետք է լինի 24 հատ մոմ: Մեզ մոտ հաճախ խախտում են այս ավանդույթը և երկու թվանշաններով մոմ են դնում:

4. Ծննդյան օրվա ամենամեծ տորթերից մեկը կշռում էր գրեթե փղի չափ

Աշխարհի ամենամեծ ծննդյան տորթերից մեկը պատրաստվել է Լաս Վեգասի հարյուրամյակի կապակցությամբ: Տոնակատարության համար պատրաստեցին տորթ, որը կշռում էր 6,18 տոննա, որը գրեթե աֆրիկյան փղի քաշին է:

5. Ծննդյան օրվա մոմերի համաշխարհային ռեկորդը կազմում է ավելի քան 70,000

Շրի Չինմոյը Գինեսի համաշխարհային ռեկորդակիր է ծննդյան մոմերի թվով՝ վառելով ավելի քան 70000 մոմ: Ցավոք սրտի, մեծ քանակության պատճառով Շրի Չինմոյը չկարողացավ ինքնուրույն մարել դրանք՝ փոխարենը օգնեց կրակմարիչը: Այս դեպքում, մոմերի քանակը այնքան էլ չէր համընկնում  նրա տարիքի հետ, քանի որ նա նշում էր իր 85-ամյակը:

6. Որոշ մարդիկ պատրաստ են ծննդյան տորթի համար վճարել մի քանի տասնյակ միլիոն

Աշխարհի ամենաթանկ տորթերից մեկը, որ երբևէ պատրաստվել է, արժե 75 միլիոն դոլար և վաճառվել է ԱՄԷ-ում գաղտնի գնորդին: Օգտագործվել են միայն էկզոտիկ բաղադրիչներ, իսկ տորթը պատկերել է նորաձև թռիչքուղի, որը պատված է եղել 4000 ադամանդով: Այս տորթը պատրաստելու համար պահանջվել է ավելի քան 1000 ժամ տքնաջան աշխատանք:

7. Ինչ վերաբերում է համին, ապա շոկոլադը առաջին տեղում է

Ըստ հետազոտության՝ տորթի համերից ամենահայտնի ընտրությունը շոկոլադն է։ Աշխարհի բնակչության մոտ 70 տոկոսը նախընտրում է շոկոլադե տորթեր: Հայաստանում ևս շոկոլադե տորթն ամենասիրվածն է:

Դե ինչ, այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, մնացեք Վանիիլլայի բլոգի հետ: Ցանկացած թեմատիկ տորթ ամենատարբեր առիթների համար կարող եք վստահել Վանիլլայի ամենահմուտ մասնագետներին, ովքեր կապահովեն թարմ, անմահական համեղ և բարձրորակ հումքով տորթեր, ձեր տոնն անմոռանալի դարձնելու համար: Հարսանեկան տորթի ընտրության հարցում կարևոր խորհուրդներ ընթերցեք մեր <<Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ>> բլոգում:

Ավելին

Ավելին
Ավելին
Տիրամիսուի դասական բաղադրատոմս

Տիրամիսուի դասական բաղադրատոմս

Տիրամիսուն նուրբ, թեթև իտալական աղանդեր է, որը տար..

Ավելին
Ամանորյա աղանդերի կատարյալ տարբերակներ

Ամանորյա աղանդերի կատարյալ տարբերակներ

Ամանորյա սեղանի պարտադիր տարրերից մեկը աղանդերն է...

Ավելին
Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնը շատերի համար ամենասիրելի աղանդերներից..

Ավելին