top
Հրուշակեղենի արվեստը․ ուսումնասիրելով դեկորատիվ տորթերի աշխարհը

Հրուշակեղենի արվեստը․ ուսումնասիրելով դեկորատիվ տորթերի աշխարհը

Vanilla cake bakery-ում առկա են գեղեցիկ ու ինքնատիպ ձևավորումներով տորթեր, որոնք կզարդարեն ձեր ցանկացած առիթ։ Կարող եք պատվիրել նաև հարսանեկան տորթեր, այդ նշանավոր օրն ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Առհասարակ, տորթերի ձևավորումներն այժմ ամբողջովին նոր մակարդակում են, ինչի շնորհիվ մրցակցությունն ավելի մեծ է հրուշակեղենի ոլորտում։  Սակայն, հետաքրքիր է, թե ինչից է սկսվել տորթերի ձևավորումը, ով է այն սկսել։

Զարդարված առաջին տորթերը

Շատերը կարծում են, որ զարդարված տորթերն առաջին անգամ հայտնվել են Անգլիայում Էլիզաբեթ I-ի օրոք։ Սակայն, տորթերի ձևավորման տարածումը սկսվեց 1840-ականներին, երբ ֆրանսիական հացաբուլկեղենի խանութներից մեկում հացթուխը, ցանկանալով բարձրացնել տորթերի գները, որոշեց զարդարել դրանք։ Հենց ֆրանսիացիներն են 19-րդ դարում տարածել դեսերտ, աղանդեր հասկացությունը և տարածել զարդարված տորթերը։

Տորթերի ձևավորումը համեմատաբար նոր հասկացություն է տորթ թխելու համեմատ, և այն սկիզբ է առել 17-րդ դարի կեսերից Եվրոպայում: Տորթերն ի սկզբանե զարդարվում էին եվրոպական արիստոկրատիայի կազմակերպած բանկետներին և երեկույթներին ցուցադրվելու նպատակով:

Արդեն 18-րդ դարում տարածվել էր պրոֆեսիոնալ հրուշակագործներից տորթ պատվիրելու հիանալի ավանդույթ։ Ֆրանսիացիները և՛ այն ժամանակ, և՛ այսօր համարվում էին հրուշակեղենի լավագույն մասնագետներ, ինչի պատճառով որոշ ազնվական մարդիկ, ունենալով ֆինանսական հնարավորություններ, պատվիրում էին իրենց ծննդյան տորթերը ոչ միայն այլ քաղաքներից, այլև նույնիսկ այլ երկրներից։

Հարսանեկան և ծննդյան տորթերի ձևավորում

Տորթն այն է, ինչին սպասում են հարսանիքի գրեթե բոլոր հյուրերը երեկոյի վերջում, բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսին է այն, ինչ գույնի, ինչ համի և վերջապես ինչ չափսի։

Այսօր հրուշակագործների շնորհիվ մենք կարող ենք պատվիրել հարսանեկան տորթեր յուրաքանչյուր ճաշակի համար: Ամեն տարի ի հայտ են գալիս տորթերի ձևավորման նոր միտումներ, նոր թրենդներ, սակայն, պետք է հիշել, որ դրանք անցողիկ են։ Հետևաբար, այս հարցում լավագույն դատավորը դուք ինքներդ կլինեք, ձեր սեփական հույզերն ու զգացմունքները, ձեր երազանքների տորթի վերաբերյալ պատկերացումները։

Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները թույլ են տալիս խնայել ժամանակ, ու տորթերը պատվիրել օնլայն եղանակով՝ ցանկացած ձևավորմամբ։ Տորթերի օնլայն խանութն ունի մի շարք առավելություններ՝ նախ հնարավոր է լինում միանգամից ծանոթանալ տորթերի ամբողջ տեսականուն, տրվում է ավելի երկար ժամանակ ընտրություն կատարելու համար։

Vanilla cake-ն ունի հիանալի տեսականի և ընտրության լայն հնարավորություն։ Կարող եք պատվիրել տորթ հաջորդ տոնակատարության համար այսօր: Ծննդյան տոներից մինչև նշանադրություն կամ հարսանիք։ Մեզ մոտ կա տորթ ցանկացած առիթի համար։

Ավելին

Ավելին
Ավելին
Թոփ 3 ծննդյան տորթեր փոքրիկ աղջիկների համար

Թոփ 3 ծննդյան տորթեր փոքրիկ աղջիկների համար

Փոքրիկ երեխաների համար ծննդյան տարեդարձն ամենակարև..

Ավելին
Ամենակրեատիվ տորթերն աշխարհում

Ամենակրեատիվ տորթերն աշխարհում

Տորթերի ձևավորման և մատուցման մշակույթը ամբողջ աշխ..

Ավելին
5 լավագույն տորթի կրեմները

5 լավագույն տորթի կրեմները

Իդեալական համեղ տորթի գաղտնիքը ճիշտ պատրաստված շեր..

Ավելին