top
Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնը շատերի համար ամենասիրելի աղանդերներից մեկն է։ Քաղցր համը, խրթխրթոցն ու մանր հատիկներով խմորի համադրությունն ուղղակի աննկարագրելի համեղ է՝ հատկապես երբ պատրաստվում է փորձված բաղադրատոմսով։ Վանիլլայի այսօրվա բլոգում կներկայացնենք լավագույն բաղադրատոմսերից մեկը, որը նաև անչափ հեշտ է։


Բաղադրիչներ․ խմորի համար՝

4 ձու

1 բաժակ շաքարավազ

100 գ կարագ

ալյուր

1 թեյի գդալ սոդա


կրեմի համար՝

200 գ կարագ

Եփած խտացրած կաթ 

3 ճաշի գդալ մեղր


Պատրաստման ընթացքը

Ձուն հարել 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացնել կարագ, սոդա և այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել 2 կամ 3 գնդի և դնել սառցախցիկի մեջ: Սառչելուց հետո խմորի գնդերը անցկացնել քերիչով՝ թաթախելով ալյուրի մեջ ու թխել 180°C ջեռոցում այնքան, մինչև կարմրի: Հարկավոր է մաղել թխված շերտերը՝ ավելորդ ալյուրը մաքրելու համար:


Կրեմ

200գ կարագը լավ հարել, ապա գդալ-գդալ ավելացնել մեկ տուփ եփած խտացրած կաթն ու մեղրը: 

Խառնել կրեմը և խմորը ու ձևավորել խորանարդիկներ կամ ցանկացած այլ ֆորմա՝ ըստ ցանկության։


Դե ինչ, այսքանն էր այսօրվա բաղադրատոմսը, հուսով ենք՝ կփորձեք, և ձեզ դուր կգա։ Շարունակեք հետևել Վանիլլայի բլոգին, ինչպես նաև ընթերցեք «5 լավագույն տորթի կրեմները» բլոգը


Ավելին

Ավելին
Ավելին
Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով և առանց շաքար «Mojito» տորթը ոչ միայն ա..

Ավելին
Աղանդերի միջազգային օր

Աղանդերի միջազգային օր

Ի՞նչն է միավորում այն հասկացություններին, ինչպիսիք..

Ավելին
10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

Շատ անգամ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, ո..

Ավելին