top
Ինչպե՞ս հաշվարկել հարսանեկան տորթի քաշը. տեխնիկա և խորհուրդներ

Ինչպե՞ս հաշվարկել հարսանեկան տորթի քաշը. տեխնիկա և խորհուրդներ

Դուք որոշել եք պատվիրել հսկայական տորթ ձեր երկար սպասված հարսանիքի համար։ Մի կողմից՝ ամեն ինչ պարզ է, մյուս կողմից՝ ոչ այդքան։ Նախ՝ անհրաժեշտ է հաշվել հյուրերի թիվը, ապա՝ տորթի քաշը՝ ըստ դրա, որպեսզի բոլորին հերիքի: Սա բավականին բարդ աշխատանք է, և կարող եք խորհրդակցել մասնագետի հետ, բայց, այնուամենայնիվ, ինքնուրույն հաշվել ևս հնարավոր է։ Թե ինչպես, կիմանանք Վանիլլայի այսօրվա բլոգում։

 

Հարսանեկան տորթի քաշը հաշվում ենք՝ կախված հյուրերի քանակից

Որպես կանոն, հարսանեկան տորթի քաշը հաշվարկելու համար հիմք է ընդունվում հրավիրված հյուրերի թիվը։ Մոտավորապես 200 գրամ մեկ հյուրի համար + հավելյալ 500 գրամ՝ յուրաքանչյուր 10 հոգու համար: Եթե ​​ձեր հարսանիքը պատրաստվում է 50 հյուրերի համար, ապա տորթի քաշը կկազմի մոտ 12-13 կգ: Բայց սա միջինացված թիվ է, որը տատանվում է՝ կախված որոշ գործոններից։

Սեղանի մենյու. եթե ուտեստները և ճաշատեսակները շատ են, ապա հաշվարկն իրականացվում է քաղցրավենիքի նվազագույն չափաբաժինով՝ մոտ 180 գրամ մեկ անձի համար: Այլապես հյուրերն արդեն հագեցած կլինեն, իսկ տորթը կմնա տեղում։ Միևնույն ժամանակ, թեթև և ցածր կալորիականությամբ ուտեստները նշան են, որ վերջնական աղանդերի համար շատ ավելին է անհրաժեշտ լինելու։

Առաջին կտոր. երբ հարսանիքի ժամանակ սկսվում է տորթ կտրելու արարողությունը, նորապսակները մեծ կտոր են կտրում տորթից: Ընդ որում, այս կտորի քաշը շատ ավելի մեծ է, քան հաշվարկված 0,2 կգ-ը։ Նույնը տեղի է ունենում, երբ նորապսակները հյուրասիրում են իրենց ծնողներին:

Երեխաների թիվը. եթե ​​դուք չեք կարող զարմացնել փոքրիկ հյուրերին մսով և խորտիկներով, ապա գեղեցիկ քաղցր տորթը մի բան է, որը նրանք անպայման կցանկանան փորձել, ամենայն հավանականությամբ, հավելումով:

Միջուկ. տորթի չափի և քաշի կախվածությունը միջուկից շատ մեծ է։ Միջուկների տարբերակներ կան, որ թեթև են, բայց հաղորդում են մեծ ծավալ, օրինակ՝ մուսը։ Միևնույն ժամանակ, որոշ տեսակներ շատ ավելի ծանր և հագեցնող են։ Այս մանրամասները պետք է քննարկել հրուշակագործների հետ։

Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր հյուրերը կկարողանան համտեսել քաղցրավենիք: Ինչ-որ մեկը ստիպված կլինի հրաժարվել համտեսումից առողջական նկատառումներից ելնելով, իսկ ինչ-որ մեկը կլքի տոնախմբությունը մինչև տորթը կտրելը: Առաջին դեպքում պետք է մտածել հնարավոր այլընտրանքի մասին, երկրորդում՝ նախապես մինի-դեսերտ պատրաստել։ Հնարավոր է, որ հյուրերից մեկը քաղցրավենիք չի սիրում կամ պարզապես դիետա է պահում։ Այս ամենը ևս ազդում է հաշվարկի վրա։

Եվս մեկ անգամ, եկեք արագ ընդհանրացնենք հաշվարկները: Օրինակ՝ 40 հոգու համար նախատեսված տորթ է պետք։ Պետք է մարդկանց թիվը բազմապատկել տորթի մեկ կտորի միջին քաշով՝ 200 գրամ կամ 0,2 կգ։ Կատարում ենք հետևյալը՝ 40 * 0,2 = 8 կգ տորթ։ Հրուշակագործները խորհուրդ են տալիս այս ցուցանիշին ավելացնել ևս + 500 գրամ տորթ՝ 10 հոգու համար։ Մենք ունենք 40 հյուր, այսինքն. հավելավճարը կկազմի 500 գր * 4 = 2000 գրամ կամ 2 կգ։ 8 կգ + 2 կգ = 10 կգ, այսինքն՝ 40 հոգու համար անհրաժեշտ է 10 կգ հարսանեկան տորթ:

Հուսով ենք՝ մեր բլոգը օգտակար կլինի և կդառնա խոհարարական խորհուրդների ձեր ընկերը։ Մնացե՛ ք Վանիլլայի հետ, ինչպես նաև ընթերցեք «Լավագույն նվերը Սբ․ Վալենտինի տոնին» բլոգը։

Ավելին

Ավելին
Ավելին
Աղանդեր սուրճի համար ամբողջ աշխարհից

Աղանդեր սուրճի համար..

Սուրճը աշխարհում ամենատարածված տոնուսավորող ըմպելի..

Ավելին
Հարսանեկան տորթի թրենդները  2022-ին

Հարսանեկան տորթի թրե..

Հարսանեկան նորաձևության միտումները անընդհատ փոխվու..

Ավելին
Շոկոլադի պատմություն

Շոկոլադի պատմություն

Բլոգում շոկոլադի պատմության և արտադրության մասին հ..

Ավելին