top
Ամառային թարմ ու թեթև դեսերտ

Ամառային թարմ ու թեթև դեսերտ

Ամռանը քաղցրավենիք պատրաստելիս պետք է հիշել մի քանի պարզ կանոն՝ հնարավորինս քիչ կրեմ, թեթև խմոր և մրգային թարմ համեր։ Վանիլլայի այսօրվա բլոգում կկիսվենք այնպիսի բաղադրատոմսով, որը կզարդարի ձեր ամառային սեղանները՝ բնության գրկում, լողավազանի մոտ թե տանը․ կիտրոնով և հապալասով կեքսեր՝ սերուցքային պանրի սառը կրեմով։ 


Հապալասը և կիտրոնը ամենաթարմ համադրություններից են, որոնց մասին լսելիս անգամ զգում ես էներգիան: Այն պատրաստելու համար մեծ ջանքեր պետք չեն, քանի որ բաղադրատոմսը շատ պարզ է։ Տվյալ բաղադրատոմսը նախատեսված է 30 կեքսի համար, սակայն կարող եք փոփոխել չափաբաժինները՝ ըստ անհրաժեշտության։

Բաղադրություն․

3 բաժակ ալյուր

2 թեյի գդալ փխրեցուցիչ

1/2 թեյի գդալ աղ

250 գրամ կարագ՝ սենյակային ջերմաստիճանի

2 բաժակ շաքարավազ

4 ձու

2 թեյի գդալ վանիլի էքստրակտ

1 կիտրոն

1 բաժակ կաթ

1 և 1/2 բաժակ հապալաս


Ջեռոցը տաքացնել մինչև 350 աստիճան: Կեքսի ֆորմաները պատրաստել՝ կախված նրանից, թե ինչ տրբերակ եք օգտագործում։

Մաղում ենք ալյուրը, փխրեցուցիչը և աղը և մի կողմ ենք դնում։ Պատում ենք հապալասները ալյուրի թեթև շերտով և մի կողմ դնում։. Հարիչի ամանի մեջ կարագը և շաքարավազը հարում ենք միջին արագությամբ մինչև գունատ և փարթամ զանգված ստանալը՝ մոտ 4 րոպե։Ստացված զանգվածին հերթով ավելացնում ենք ձվերը։ Յուրաքանչյուր ձվից հետո լավ խառնում ենք։ Ավելացնում ենք վանիլի էքստրակտ և կիտրոնի կեղև: Խառնում ենք, ապա ավելացնում չոր բաղադրիչների մեկ երրորդը և խառնում դանդաղ՝ մինչև միացվի: Ավելացնում ենք կաթի կեսը, նրբորեն խառնում, ապա

մնացած բաղադրիչները՝ հերթափոխով չոր, թաց, չոր: Չափից շատ մի խառնեք:


Օգտագործելով գդալ կամ սպաթուլա, հապալասները նրբորեն տեղադրեք խմորի մեջ՝ զգույշ լինելով, որ հատապտուղները չկոտրվեն: Լցրեք կեքսի ֆորմաները 2/3-ով: Թխեք 17-20 րոպե կամ ստուգեք փայտե չոփիկով: Թողեք կեքսերը ֆորմայի մեջ սառչի 5 րոպե, այնուհետև տեղափոխեք մետաղական տարայի մեջ մինչև ամբողջովին սառչի:


Կիտրոնային, սերուցքային կրեմ․

500գրամ սերուցքային պանիր՝ փափկած

240 գրամ կարագ՝ սենյակային ջերմաստիճանի

850 գրամ շաքար

1 թեյի գդալ վանիլի էքստրակտ

1 օրգանական կիտրոն՝ կեղև և հյութ


Խառնեք կարագը և սերուցքային պանիրը մինչև հարթ, միասեռ  զանգված ստանալը: Ավելացրեք վանիլինը, կիտրոնի կեղևը և հյութը և խառնեք մինչև միասեռ դառնալը։

Աստիճանաբար ավելացրեք  շաքարավազը, հարեք մինչև հարթ լինի։ Կրեմը պատրաստ է։


Հենց որ կեքսերը սառչում են, հրուշակագործի պարկով ավելացրեք սերուցքային կրեմը ամեն կեքսի վրա: Զարդարեք կիտրոնի շերտերով և հավելյալ հապալասով: Դրեք սառնարանում, մինչև բավականաչափ սառչի՝ մոտ 20-30 րոպե և վերջ, անմահական ու  թարմ կեքսերը կարող եք վայելել։


Շարունակեք հետևել Վանիլլայի բլոգին հետաքրքիր բաղադրատոմսերի, խոհարարական խորհուրդների համար, ինչպես նաև ընթերցեք Կատարյալ սիռնիկների բաղադրատոմս

բլոգը։



Ավելին

Ավելին
Ավելին
Որտեղ և ինչպես պահել տորթը մինչ մատուցելը

Որտեղ և ինչպես պահել տորթը մինչ մատուցելը

Սովորաբար տորթերը սեղանին դրվում են հենց գնման օրը..

Ավելին
Լավագույն նվերը Սբ․ Վալենտինի տոնին

Լավագույն նվերը Սբ․ Վալենտինի տոնին

Ցանկացած տոն յուրահատուկ է դառնում նվերներով, իսկ..

Ավելին
Հետաքրքիր փաստեր տորթերի մասին

Հետաքրքիր փաստեր տորթերի մասին

Ամեն տոնի և առիթի անբաժանելի և ամենասպասված մասը տ..

Ավելին