Մարցիպանը սկսնակների և պրոֆեսիոնալների համար
Մարցիպանով տորթերը շատ սիրված և տարածված են, բայց..
ԱվելինԱմանորյա սեղանի պարտադիր տարրերից մեկը աղանդերն է. այս դեպքում ավելի կարևոր է նախապատվությունը տալ թեթև քաղցրավենիքին, որոնք դուր կգան ինչպես մեծերին, այնպես էլ երեխաներին։ Վանիլլայի այսօրվա բլոգում առաջարկում ենք ձեզ 3 տարբերակ՝ անսովոր մրգային աղանդեր, ամանորյա տորթ և քաղցրավենիք առանց թխելու:
Աղանդեր մրգերով
Մրգերը կատարյալ միջոց են ամանորյա աղանդեր ստեղծելու համար: Նախ՝ մրգային քաղցրավենիքները անհամեմատ թեթև են, երկրորդ՝ մրգերը պարունակում են վիտամիններ և շատ օգտակար են։ Ուստի ձմեռային սեզոնին հատկապես գերադասելի են ցիտրուսային մրգերն ու դրանցով պատրաստված աղանդերը: Մանդարիններն ու նարինջները Ամանորի անփոխարինելի խորհրդանիշներն են, որոնք կարող են դառնալ վառ աղանդերի հիմնական բաղադրիչը։ Ամանորյա սեղանին կարելի է մատուցել կարամելի մեջ մանդարին կամ նարինջ՝ կախված նրանից, թե որն է Ձեզ ավելի շատ դուր գալիս։ Այս տարբերակի առավելությունը պատրաստման հեշտությունն է։ Ձեզ անհրաժեշտ կլինի ձեր սիրելի ցիտրուսային մրգերը, շաքար, դարչին և մի քանի ճաշի գդալ նարնջի լիկյոր։ Մրգերը մաքրվում են, իսկ մնացած բաղադրիչներից պատրաստվում է կարամել։ Սառեցված կարամելի օշարակը լցնում ենք մանդարինների վրա և 5-6 ժամով դնում սառնարան։ Դուք կարող եք ձեր ճաշակով ավելացնել այլ բաղադրիչներ, օրինակ՝ մանրացրաշ պիստակ, դարչինի ձողիկներ, մեխակ, եթե համեմունքների սիրահար եք:
Աղանդեր առանց թխելու
Եթե այս անգամ չեք ցանկանում տոնական սեղանին առատ կրեմով թխվածքաբլիթներ ունենալ, պետք է այլընտրանքի մասին մտածել։ Օրինակ՝ իսկապես թեթև քաղցրավենիք՝ առանց թխելու։ Աղանդերը գեղեցիկ ձևավորվում է բաժակներով կամ հատուկ ամաններով և մատուցվում հյուրերից յուրաքանչյուրին։ Որպես այդպիսի աղանդերի հիմք՝ կարող եք օգտագործել մուսս, ժելե, թարմ հատապտուղներ կամ մրգեր։ Այսօր մենթ ներկայացնում ենք կաթնաշոռային աղանդերի բաղադրատոմս. բացի կաթնաշոռի հիմքից՝ դուք կարող եք տարբերակել աղանդերը վառ միջուկով՝ ջեմ, թխվածքաբլիթներ, շոկոլադ, հատապտուղներ կամ մրգեր:
Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ նման աղանդեր ստեղծելու համար. շաքարավազ, ժելատին և թթվասեր։ Թրջված ժելատինին ավելացնում ենք շաքարավազ, ապա այն հալեցնում և խառնում, մինչևդառնա համասեռ: Ապա թողնում ենք, որպեսզի սառչի: Այնուհետեւ պետք է հարել կաթնաշոռն ու թթվասերը, վրան ավելացնել ժելատինի ու շաքարավազի խառնուրդը։ Ամեն ինչ մանրակրկիտ խառնվում է, կաթնաշոռային աղանդերի հիմքը պատրաստ է: Եթե վերցնում եք թխվածքաբլիթներ և ջեմ, ապա թխվածքաբլիթները նախ պետք է մանր կտրատել կամ փշրել։ Հաջորդ քայլով կաթնաշոռային կրեմի մի շերտին հաջորդում է միջուկը, ապա կրկին կրեմը: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, կստացվի և՛ համեղ, և՛ աներևակայելի գեղեցիկ։
Ամանորյա տորթ
Ամանորյա սեղանի համար դասական տարբերակը տորթն է: Կան մի շարք հրաշալի բաղադրատոմսեր, սակայն դրանք բավականին ժամանակատար են: Այս դեպքում կարող եք պատվիրել ձեր ամանորյա տորթը Վանիլլայից: Տորթերի պատրաստման համար մենք օգտագործում ենք բելգիական շոկոլադ: Ամանորյա տորթի հրաշալի տարբերակ կարող է լինել մրգային ժելեով և մուսսով տարբերակը՝ մանգոյի և կրքի պտղի հավելումներով, որոնք այն դարձնում են յուրօրինակ և անչափ վառ։ Նման աղանդերը, անկասկած, կդառնա տոնական սեղանի զարդարանք և երկար կհիշվի հյուրերի կողմից:
Դե ինչ, Ամանորը մոտենում է, և շատ քիչ ժամանակ է մնում ընտրության համար: Ընտրեք աղանդերի ցանկացաշ տարբերակ, և Վանիլլայի հմուտ հրուշակագործները կիրականացնեն Ձեր բոլոր ցանկությունները: Մնացե՛ք Վանիլլայի բլոգի հետ նորությունների և հետաքրքիր բաղադրատոմսերի համար, ինչպես նաև ընթերցեք <<Արագ և հեշտ դեղձով կարկանդակ (պիրոգ)>> բլոգը: