top
Թոփ 6 գործոնները, որոնք պետք է հաշվի առնել առցանց տորթեր պատվիրելիս

Թոփ 6 գործոնները, որոնք պետք է հաշվի առնել առցանց տորթեր պատվիրելիս

Ամեն անգամ, երբ մտածում ենք քաղցր կամ աղանդեր ուտելու մասին, առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, տորթն է: Այսօր համացանցը հեշտացրել է մեր կյանքն այնպես, որ կարող ենք տորթեր պատվիրել առցանց և ստանալ դրանք հաշված րոպեների ընթացքում։ Սակայն, մարդկանց մեծամասնությունը նախընտրում է տորթեր գնելու «ավանդական» եղանակը՝ չցանկանալով ռիսկի դիմել և խուսափելով օնլայն պատվիրելուց։

Օնլայն տորթեր պատվիրելով՝ դուք կարող եք ծանոթանալ կայքում առկա տեսականուն, ընտրել ձեր ցանկալի համն ու միջուկը, չափսը և ձևավորումը։ Vanilla-ն առաջարկում է ամենաթրենդային և համեղ տորթերը, ինչպիսիք են թե՛ շատերի կողմից սիրված թխվածքները, թե՛ յուրահատուկ ձևավորմամբ տորթերը՝ հատուկ առիթի համար (օրինակ, ծննդյան տարեդարձի տորթեր, հարսանեկան, կնունքի և այլ առիթների)։

Այս բլոգում կներկայացնենք այն գործոնները, որոնք պետք է հաշվի առնեք տորթերն օնլայն պատվիրելիս, ինչի շնորհիվ էլ կխուսափեք տհաճ իրավիճակներից։

-Ուսումնասիրեք ապրանքանիշը․ նախքան պատվեր կատարելը՝  դուք պետք է իմանաք կայքի կամ առցանց խանութի մասին, որտեղից տորթը պատվիրում եք: Որոնողական համակարգերում փնտրեք ընկերության անվանումը և իմացեք, թե երբ է այն սկսել գործել, որոնք են ընկերության լավագույն արտադրանքները։

Ընտրեք այն տորթը, որը համապատասխանում է ձեր երեկույթի/առիթի թեմային։

-Ուշադիր կարդացեք տորթի մասին․ Ցանկացած առցանց խանութի կայքում  տեղադրվում է յուրաքանչյուր տորթի նկարագիրը։ Այսպիսով, մանրամասն կարդացեք տեղեկատվությունը և տորթի նկարագրությունը: Տեսեք, արդյոք տորթի բաղադրիչները համապատասխանում են ձեր ցանկություններին, ինչպես նաև ճշտեք չափսը։

-Կարդացեք մեկնաբանությունները․ Կարծիքները լավագույն միջոցն են՝ իմանալու տորթի որակի և համի մասին։ Այսպիսով, կարդացեք և ուսումնասիրեք  ձեր ընտրած ընկերության և տորթի մասին մեկնաբանությունները:

-Առաքման համակարգ․ առցանց տորթերի խանութներում առկա են տարբեր տեսակի առաքման համակարգեր: Այսպիսով, նախքան ձեր տորթի առցանց պատվերն անելը, պետք է հասկանաք, թե առաքման որ համակարգն ձեզ է համապատասխանում:

-Անհատականացված մոտեցում․ Ստուգեք, արդյոք առցանց տորթերի խանութը, որից դուք պատվիրում եք, ապահովու՞մ է տորթերի անհատականացում, թե՞ ոչ: Եթե այո, ապա դուք կարող եք օգտվել այդ հնարավորությունից՝ տորթին անհատական շունչ հաղորդելու համար: Անհատականացումը կարող է կապված լինել անվան, նկարի կամ որոշ ծաղրանկարների ավելացման հետ։

-Զեղչեր և առաջարկներ․ առցանց գնումների ամենամեծ առավելություններից են զեղչերն ու առաջարկները: Քանի որ այժմ մեծ մրցակցություն կա տորթերի առցանց խանութների միջև, դուք կարող եք մեծ զեղչեր ստանալ:

Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք պետք է հաշվի առնել տորթեր պատվիրելիս։ Եթե հետաքրքրված եք տորթն օնլայն պատվիրելու հարցով, կարող եք ծանոթանալ Vanilla-ի մեծ տեսականուն։ Վստահաբար այստեղ կգտնեք ձեր ցանկալի տորթը։ 

Ավելին

Ավելին
Ավելին
Պաղպաղակ, ջելատո թե՞ սորբետ: Ո՞րն է տարբերությունը

Պաղպաղակ, ջելատո թե՞ սորբետ: Ո՞րն է տարբերությունը

Ամռանը ամենաքաղցր և զովացնող միջոցներից մեկը պաղպա..

Ավելին
Բենթո տորթերի արվեստը

Բենթո տորթերի արվեստը

Բենթո տորթերը՝ փոքրիկ, կրեատիվ և ինքնատիպ, գրավել..

Ավելին
Հետաքրքիր փաստեր չիզքեյքի մասին

Հետաքրքիր փաստեր չիզքեյքի մասին

Ամենատարածված վարկածի համաձայն՝ պանրով և կաթնաշոռո..

Ավելին