top
Պաղպաղակ, ջելատո թե՞ սորբետ: Ո՞րն է տարբերությունը

Պաղպաղակ, ջելատո թե՞ սորբետ: Ո՞րն է տարբերությունը

Ամռանը ամենաքաղցր և զովացնող միջոցներից մեկը պաղպաղակն է, որն ունի շատ տարբեր տեսակներ։ Վանիլլայի բլոգում կխոսենք պաղպաղակի, ջելատոյի և սորբետի մասին և կբացահայտենք, թե որն է դրանց տարբերությունը։


Պաղպաղակ

Պաղպաղակը սառեցված աղանդեր է, որը պետք է պարունակի առնվազն 10% կաթնային յուղ (սովորաբար ստացվում է կովի կաթից): Եփելիս հարելը պարտադիր է։ Պատրաստման այս յուրահատկությունից ելնելով կաթնախառնուրդում օդ է կուտակվում, որի պարունակությունը պետք է լինի մինչև 50%։ Հենց օդի շնորհիվ է, որ պաղպաղակն ունի այդքան նուրբ և թեթև տեքստուրա։ Որքան լավ է հարած պաղպաղակը, այնքան ավելի համեղ է։


Ջելատո

Զարմանալիորեն, չնայած ջելատոն իտալերենից թարգմանվում է որպես պաղպաղակ, այս երկու աղանդերը տարբերվում են համով և բաղադրությամբ: Իտալական ժելատոն սովորական պաղպաղակից տարբերվում է ավելի քիչ կաթնային յուղով և կրեմով։ Ինչպես նշվեց ավելի վաղ, պաղպաղակի մեջ կա առնվազն 10% կաթնային յուղ, իսկ ջելատոյում՝ 4-6%: Ջելատոն ունի թանձր, նուրբ և խիտ հյուսվածք: Այն բավականին դանդաղ է հալվում։ Եվ այս ամենը պայմանավորված է նրանում առկա օդի համեմատաբար փոքր չափով` մոտ 25%:


 Սորբետ

Սորբետի մեջ ընդհանրապես կաթ չկա, այն պատրաստվում է բացառապես մրգերից և շաքարից։ Այդ իսկ պատճառով սառեցված աղանդերի այս տեսակը կարելի է վեգան համարել։ Եփելիս այն շատ դանդաղ հարում են։ Հաճախ այն օգտագործում են նաև ռեստորաններում՝ համային ընկալիչները թարմացնելու համար։



Այժմ դուք գիտեք, թե ինչով են տարբերվում այս երեք աղանդերը, կիսվեք ձեր ընկերների հետ ևս։ Շարունակեք հետևել Վանիլլայի բլոգին, ինչպես նաև ընթերցեք <<Խորհուրդներ հրուշակագործից (մաս 2)>> բլոգը:



Ավելին

Ավելին
Ավելին
Ամենակրեատիվ տորթերն աշխարհում

Ամենակրեատիվ տորթերն աշխարհում

Տորթերի ձևավորման և մատուցման մշակույթը ամբողջ աշխ..

Ավելին
Հետաքրքիր փաստեր չիզքեյքի մասին

Հետաքրքիր փաստեր չիզքեյքի մասին

Ամենատարածված վարկածի համաձայն՝ պանրով և կաթնաշոռո..

Ավելին
Գազարով տորթ սերուցքային պանրի կրեմով

Գազարով տորթ սերուցքային պանրի կրեմով

Գազարով տորթի լավ բաղադրատոմս գտնելը այդքան էլ հեշ..

Ավելին