top
Լավագույն թխվածքներն ու քաղցրավենիքները պիկնիկի համար

Լավագույն թխվածքներն ու քաղցրավենիքները պիկնիկի համար

Եղանակը սկսում է տաքանալ, ինչը նշանակում է, որ ժամանակն է պլանավորել պիկնիկներ ընտանիքի և հարազատների  հետ: Այդ հարցում բավականին բարդ է ընտրել հարմար քաղցրավենիք, որ հնարավոր է տեղափոխել, ուտել բնության գրկում կամ կիսել։ Vanilla-ի հերթական բլոգում կներկայացնենք այնպիսի առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ կատարել ճիշտ ընտրություն և իդեալական կազմակերպել  պիկնիկները։

Քափքեյքեր

Քափքեյքերը կատարյալ ընտրություն են պիկնիկների համար։ Դրանք հարմար են տեղափոխելու համար, ինչպես նաև որպես ամառային քաղցրավենիք։  Առաջին հերթին դրանք բավականին հարմար են դրսում ուտելիս, քանի որ չունեն կրեմային ավելորդ ձևավորումներ, բավականին թեթև են և արդեն իսկ կտորներով, հետևաբար կիսելու կարիք չկա։

Բանանով հաց

Բանանով հաց կամ բանանով կեքս։ Այս հետաքրքիր քաղցրավենիքը պետք է պատրաստել չափից ավելի շատ հասած բանանով։ Այն իդեալական է նրանց համար, ովքեր շատ քաղցր թխվածքներ չեն սիրում: Բացի այդ, բանանով կեքսը հեշտությամբ կտրատվում է, ինչպես հացը, և կարելի է տեղափոխել այն կաղապարով, որտեղ կեքսը թխել եք։ Կան տարբեր համային համադրություններ, երբ խոսքը վերաբերում է բանանով հացին, սկսած շոկոլադե չիպսերից  մինչև բազմազան ընդեղեն։ Հիանալի տարբերակ է ստեղծագործելու և նոր համային համադրություններ բացահայտելու համար։

Բիսկվիթ

Բացարձակ պարզ և հեշտ պատրաստվող թխվածքը կատարյալ է պիկնիկի համար։ Այն կարող եք տեղափոխել հենց սկուտեղով, իսկ համային համադրությունները կարող են լինել բազմազան՝ գազարով կամ շոկոլադով, հատապտուղներով կամ այլ հավելումներով։ Հետևաբար այն հարմար է ցանկացած ճաշակի։

Թխվածքաբլիթներ

Թխվածքաբլիթները հատկապես հարմար են, եթե ձեր պիկնիկին ներկա կլինեն նաև փոքրիկներ, քանի որ դրանք հեշտ է պահել և խառնաշփոթ չեն առաջացնի երեխաների մոտ: Թխվածքաբլիթները պիկնիկ  տանելու մյուս առավելությունն այն է, որ դրանք շատ տեղ չեն զբաղեցնում, իսկ տեղափոխելն անչափ հեշտ է։

Բրաունի

Բրաունին ավելի հարմար է պիկնիկի համար, իր խիտ և թանձր տեքստուրայի շնորհիվ։ Այն կարող եք տեղափոխել ցանկացած տարայով։ Բրաունին շոկոլադասերների համար է, սակայն կարող եք ավելացներ չորամրգեր և ընդեղեն, իսկ եթե պիկնիկի մասնակիցները չեն սիրում սև շոկոլադ, կարող եք պատրաստել կամ ընտրել սպիտակ շոկոլադ։ 


Դե ինչ, պիկնիկները կարող ենք արդեն հանգիստ կազմակերպել՝ վայելելու արևն ու բնությունը, ընկերների և ընտանիքի ընկերակցությունը: Բայց եթե անգամ բլոգից հետո դժվարանում եք ընտրություն կատարել թխվածքների միջև, կարող եք դիմել Vanilla-ին։ Մենք ունենք թխվածքների հիանալի տարբերակներ, որոնք կզարդարեն ձեր պիկնիկն իրենց տեսքով և համով։ 

Ավելին

Ավելին
Ավելին
Աշխարհի 10 ամենաթանկ աղանդերը

Աշխարհի 10 ամենաթանկ աղանդերը

Երբեմն որոշ գնումներ մենք անիմաստ ենք համարում՝ չա..

Ավելին
Ինչպես ընտրել մուսային տորթ

Ինչպես ընտրել մուսային տորթ

Մուսային տորթերը ամենահայտնի աղանդերներից են, որո..

Ավելին
Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Հարսանիքի ժամանակ թե՛ ամուսնացող զույգը, թե՛ ..

Ավելին