top
Կարամելի տեսակները

Կարամելի տեսակները

Տորթերի ամենասիրված հավելումներից մեկը կարամելն է, որը նաև ինքնուրույն քաղցրավենիք է։ Այն կարող է պատրաստվել և մատուցվել տարբեր ձևերով, սակայն դրա պատրաստման հիմքում ընկած է շաքարի հալման գործընթացը: Անչափ պարզ և արագ մեթոդով ստացվող այս քաղցրավենիքի տեսակներին միասին կծանոթանանք Վանիլլայի այսօրվա բլոգում:

Ընդհանրապես կարամելը կարելի է դասակարգել՝ ելնելով տարբեր չափանիշներից: Ըստ համի՝  այն կարող է լինել լիկյորային, շոկոլադե, հատապտղային կամ մրգային։ Վիտամինների և հատուկ դեղանյութերի ավելացումով պատրաստում են բուժիչ կարամելներ և սառնաշաքարներ երեխաների համար։ Ըստ խտության՝ առանձնանում են պինդ, փափուկ կարամելն ու կարամելային հեղուկ-սոուսը։

Պինդ կարամել

Այս տեսակը օգտագործվում է քաղցրավենիք և սառնաշաքար պատրաստելու համար: Այս դեպքում օգտագործվում է ավելի շատ շաքար, որը հալչելուց հետո կարծրանում է և պատրաստի վիճակում դառնում է ապակու նման: Այս տեսակի պատրաստումը պահանջում է հմտացում, քանի որ շաքարը շատ արագ է կարծրանում, և դանդաղելու դեպքում դուք պարզապես չեք ստանա այն ձևը, որը ցանկանում էիք:

Կարամելային սառնաշաքար

Պինդ կարամելը փայտիկների վրա լցնելու դեպքում ստանում ենք շատ սիրված սառնաշաքարները: Սովետական հայտնի  «աքլորների» և «նապաստակների» կաղապարները շատերի տանը դեռ պահպանվել են, հիանալի առիթ է դրանք օգտագործելու և մանկությունը վերհիշելու համար: Բացի դրանից՝ կարող եք հիացնել ձեր հյուրերին՝ կարամելացնելով մրգերի և հատապտուղների կտորները փայտիկների վրա:

Փափուկ կարամել

Բաղադրիչների համամասնությունները փոխելով՝ ստացվում է պլաստիկ, փափուկ կարամել, որից կարելի է ձևավորել տարբեր մարմիններ նույնիսկ սառած վիճակում, քանի որ այն չի կարծրանում ապակու նման: Բազմագույն փափուկ կարամելը պատրաստվում է սննդի ներկերի միջոցով, իսկ միասին ոլորելով՝ ստանում ենք ամենահամեղ ծիածանը, որը երեխաները շատ են սիրում: Եթե ​​բաղադրատոմսում առկա է սերուցք, ապա ստացվում է իրիսի կարամել։ Փափուկ կարամելը տորթի շերտավորման հիանալի տարբերակ է:

Կարամելի սոուս

Աղանդերային սոուսների ամենասիրված տարբերակներից մեկը կարամելայինն է։ Թարմ պատրաստված հեղուկ կարամելը խտությամբ նման է խտացրած կաթին, իսկ սառնարանում պահելու դեպքում այն ​​ձեռք է բերում եփած խտացրած կաթի խտություն։ Այն հիանալի հավելում է պաղպաղակի, կարկանդակների, կրուասանների և բուլկիների համար: Մի քանի գդալ կարամելի սոուսը կարող է մածունը վերածել հրաշալի քաղցրավենիքի։ Դրանով համեմված վարսակի փաթիլը դառնում է և՛ համեղ, և՛ առողջարար ուտեստ։

Հրուշակեղենի անծայրածիր աշխարհն այնքան գաղտնիքներ է պարունակում, որ մի ողջ կյանք կարելի է նվիրել դրանց բացահայտմանը: Վանիլլայի բլոգում կգտնեք ամենաօգտակար հոդվածներն ու լավագույն բաղադրատոմսերը, որոնք կօգնեն անընդհատ հիացնել ձեր սիրելիներին: Հետևե՛ք մեր նորություններին, իսկ թե ինչ քաղցրավենիքներ են զարդարում Սուրբ ծննդյան սեղանը աշխարհի տարբեր երկրներում, ընթերցեք «Սուրբ ծննդյան թոփ 5 աղանդեր ամբողջ աշխարհից» բլոգում:

Ավելին

Ավելին
Ավելին
Էկլերի բաղադրատոմս

Էկլերի բաղադրատոմս

Էկլեր բոլորն են սիրում, սակայն էկլերի լավ բաղադրատ..

Ավելին
Տնական էկլերի պատրաստման գաղտնիքները

Տնական էկլերի պատրաստման գաղտնիքները

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի էկլերների իր ս..

Ավելին
Սերոտոնին․ երջանկության հորմոնը՝ շոկոլադի համով

Սերոտոնին․ երջանկության հորմոնը՝ շոկոլադի համով

Արևային ու ջերմ օրերից հետո դժվար է համակերպվել աշ..

Ավելին