top
Խորհուրդներ հրուշակագործից

Խորհուրդներ հրուշակագործից

 Հաճախ ասում են, որ խոհարարությունը արվեստ է, իսկ հրուշակագործությունը՝ գիտություն։ Երկուսի դեպքում էլ ձեզ անպայման պետք են տեխնիկական հմտություններ, բայց խոհարարության մեջ դուք ստեղծում եք ճաշատեսակ, համտեսում և հարմարեցնում եք՝ ձեր սեփական ոճը ավելացնելով: Թխելու ժամանակ պետք է ճշգրիտ լինել և հետևել բաղադրատոմսին, հակառակ դեպքում ձեր տորթերը չեն ստացվի։ Տորթ թխելու սխալներից շատերը հեշտությամբ կանխվում են՝ հետևելով մի քանի պարզ կանոններին: Այդ մասին Վանիլլայի այսօրվա բլոգում։


1. Ճիշտ չափել

Թխելու բոլոր խորհուրդներից սա ամենակարևոր կանոնն է: Դուք պետք է կշռեք ձեր բաղադրիչները թվային կշեռքի վրա, բայց եթե չունեք, ապա չոր բաղադրիչները չափելու ճիշտ ձևը գդալով հարթեցման մեթոդն է. գդալով լցնել բաղադրիչները չափման բաժակի մեջ և հարթեցնել ուղիղ եզրով: Չափման բաժակների կիրառումը շատ կարևոր է, քանի որ մի քանի գրամ ավել կամ պակաս ալյուրը փոխում է ողջ խմորը։ Երբե՛ք մի չափեք սովորական բաժակով։ Միակ բաղադրիչը, որը դուք երբևէ պետք է չափեք բաժակով, շագանակագույն շաքարավազն է:


Հեղուկ բաղադրիչները միշտ պետք է չափվեն թափանցիկ չափիչ գավաթների մեջ, որոնց վրա կան հատուկ նշումներ:


2. Գնեք լավ միքսեր

Լավ միքսերը ամենակարևոր ներդրումներից է։ Ընտրեք հզոր տարբերակ, որը աշխատում է տարբեր ռեժիմներով։ Հնարավորության դեպքում խուսափեք պլաստիկից և փոխարինեք այն մետաղյա տարբերակներով։ Ճիշտ օգտագործման դեպքում այն կծառայի ձեզ տասնամյակներ։


3. Օգտագործեք սենյակային ջերմաստիճանի ձու

Երբ բաղադրատոմսը պահանջում է սենյակային ջերմաստիճանի բաղադրիչներ, կարևոր է դա պահպանելը: Սառը կարագը չի կարելի հարել կրեմի համար, քանի որ չի լուծվի, իսկ սառը ձվերը կարող են փչացնել խմորը: Բաղադրիչները գիշերվա ընթացքում պետք է թողնել սեղանի վրա, եթե իհարկե շոգ ամառ չէ։Եթե մոռացել եք, ապա ձվերը արագ սենյակային ջերմաստիճանի հասցնելու համար դրեք դրանք ամանի մեջ և մի քանի րոպե պահեք տաք ջրի տակ: Եթե Ձեզ անհրաժեշտ է կարագը հասցնել սենյակային ջերմաստիճանի, կարող եք օգտագործել միկրոալիքային վառարան, բայց ուշադիր հետևեք, որ լռիվ չհալչի:


4. Ստուգեք ձեր ջեռոցի ջերմաստիճանը

Հաճախակի ստուգեք ձեր ջեռոցի ջերմաստիճանը՝ համոզվելու համար, որ այն ճշգրիտ է: Նույն կերպ, երբ թխում եք, փորձեք չբացել ջեռոցը նայելու համար: Հակառակ դեպքում, դուք սառը օդը ներս կթողնեք, որն ընդհատում է թխման պրոցեսը: Այս կանոնից միակ բացառությունը տապակները թխելու ընթացքում կիսով չափ պտտելն է:


5. Ինքնուրույն փոխարինումներ մի կատարեք

Ցավոք, ալյուրի, շաքարավազի, կարագի կամ ձվի լլիարժեք փոխարինողներ չկան: Հիշեք, որ թխելը յուրօրինակ քիմիա է. փորձարկում ձեր սեփական ռիսկով։ Խոսքը վերաբերում է հիմնական բաղադրիչներին, օրինակ՝ ցորենի ալյուրը նուշի ալյուրով փոխարինելուն։ Բայց երկրորդական բաղադրիչների հարցում ընտրությունը ձերն է։ Դուք եք որոշում՝ տորթը զարդարել հատապտուղներով թե շոկոլադով։


Դե ինչ, հուսով ենք մասնագիտական խորհուրդները կօգնեն ձեզ կատարելագործել ձեր հմտությունները, իսկ դուք շարունակեք հետևել Վանիլլայի բլոգին հետաքրքիր նորությունների համար։ Ընթերցեք նաև <<10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել>> բլոգը։



Ավելին

Ավելին
Ավելին
Գինեսի ռեկորդների գիրք․ ամենահետաքրքիր փաստերը քաղցրասերների համար

Գինեսի ռեկորդների գիրք․ ամենահետաքրքիր փաստերը քաղ..

Դժվար է պատկերացնել կյանքն առանց քաղցրավենիքի: Պար..

Ավելին
Հրաշալի պատահականություն. կարամելի պատմությունը

Հրաշալի պատահականություն. կարամելի պատմությունը

Դժվար է պատկերացնել, որ տաս դար առաջ մարդկանց հասա..

Ավելին
Բիսկվիթի անհավանական պատմությունը

Բիսկվիթի անհավանական պատմությունը

Վանիլային բիսկվիթն առաջին անգամ պատրաստվել է 1891..

Ավելին