top
Հետաքրքիր փաստեր չիզքեյքի մասին

Հետաքրքիր փաստեր չիզքեյքի մասին


Ամենատարածված վարկածի համաձայն՝ պանրով և կաթնաշոռով պիրոգի նախահայրը, որն այսօր կոչվում է չիզքեյք, հայտնվել է Հին Հունաստանում։ Ինչպես ընդունված էր այն ժամանակ, Հին Հռոմը վերցրեց գաղափարը, այնուհետև բաղադրատոմսը տարածեց իր եվրոպական գաղութներում:


Այսօր սերուցքային պանրի, ձվի և շաքարավազի խառնուրդն անվանում են դասական չիզքեյք: Բայց գրեթե ցանկացած պիրոգ՝ պանրով կամ կաթնաշոռով, համապատասխանում է չիզքեյքի սահմանմանը (անգլերեն cheese բառը նշանակում է միաժամանակ և՛ կաթնաշոռ, և՛ պանիր):



Չիզքեյքի դասական բաղադրատոմսի պատմությունը


Չիզքեյքի բաղադրատոմսի մասին առաջին հիշատակումը հանդիպում է Մարկուս Պորցիուս Կատոն Ավագի «Գյուղատնտեսության մասին» աշխատության մեջ: Հին հռոմեացի գրողի և քաղաքական գործչի տրակտատը գրվել է մ.թ.ա. 2-րդ դարում։ Հիմնական վարկածը, թե ինչպես է բաղադրատոմսը հասել հռոմեացիներին, այն է, որ նրանք վերցրել են բաղադրատոմսը Հին Հունաստանի գրավման ժամանակ: Հռոմում չիզքեյքը գնահատվել է ազնվականության ներկայացուցիչների կողմից։


Հին Հռոմից հետո բաղադրատոմսը աստիճանաբար հայտնի դարձավ ամբողջ Եվրոպայում, իսկ եվրոպական արտագաղթի ալիքներից մեկի ժամանակ այն հասավ ԱՄՆ։ Արտերկրում աղանդերի պատրաստման հեշտության շնորհիվ բաղադրատոմսը արագորեն հայտնի դարձավ:

ԱՄՆ-ում աղանդերը վերածնվեց։ 1872 թվականին ամերիկացի կաթնագործ Ուիլյամ Լոուրենսը փորձեց կրկնօրինակել ֆրանսիական Neuchatel պանիրը, բայց պատահաբար ստացավ նուրբ սերուցքային պանիր: Նա պանրին տվեց «Ֆիլադելֆիա» անունը, և 19-րդ դարի վերջից սերուցքային պանիրը սկսեց հաջողությամբ վաճառքի հանվեց։


20-րդ դարում Առնոլդ Ռեբենը որոշեց բաղադրատոմսում տնական պանիրը փոխարինել Ֆիլադելֆիա պանրով: Ահա հենց այսպես էլ ծնվեց դասական Նյու Յորք չիզքեյքի բաղադրատոմսը։ 

Հայտնի պիրոգի այլ տարբերակներ ևս կան։ Օրինակ, Նիդեռլանդներում չիզքեյքը զարդարում են վաֆլիի փշրանքներով և պատում շոկոլադե օշարակով։ Բրիտանիայում հաճախ պատրաստվում են սառը չիզքեյքներ՝ թխված հիմքի փոխարեն օգտագործելով մրգեր և ժելատին:

Պանրի տարբեր տեսակներով պիրոգները ևս կարելի է անվանել չիզքեյք, դրանք պարզապես նման ժողովրդականություն չեն ստացել: Հույներն օգտագործում են ֆետա, իտալացիները՝ ռիկոտա կամ մասկարպոնե, գերմանացիներն ու լեհերը՝ կաթնաշոռ։ Սակայն ամերիկացի հրուշակագործները Ֆիլադելֆիա պանրով իրենց տարբերակն անվանում են ճիշտ բաղադրատոմս:

Այս հրաշալի աղանդերը փորձելու համար կարող եք պարզապես պատվիրել այն Vanilla Cake-ից՝ վայելելու աղանդերի հետաքրքիր և հարուստ համը։ 

Ավելին

Ավելին
Ավելին
Թոփ 3 ծննդյան տորթեր փոքրիկ աղջիկների համար

Թոփ 3 ծննդյան տորթեր փոքրիկ աղջիկների համար

Փոքրիկ երեխաների համար ծննդյան տարեդարձն ամենակարև..

Ավելին
Սերոտոնին․ երջանկության հորմոնը՝ շոկոլադի համով

Սերոտոնին․ երջանկության հորմոնը՝ շոկոլադի համով

Արևային ու ջերմ օրերից հետո դժվար է համակերպվել աշ..

Ավելին
Ինչու են դեսերտը վայելում վերջում

Ինչու են դեսերտը վայելում վերջում

Բարբրա Սթրեյզանդն ասել է՝ «Կյանքը չափազանց կարճ է,..

Ավելին