top
Ծննդյան տարեդարձի տորթեր․ ի՞նչ ծագում ունի մոմ փչելու ավանդույթը

Ծննդյան տարեդարձի տորթեր․ ի՞նչ ծագում ունի մոմ փչելու ավանդույթը


Որտեղի՞ց է սկսվում տոնը: Դե, իհարկե, անհամբեր սպասումից:

Ծննդյան տարեդարձին մնացել է 2 ամիս, 3 շաբաթ, 5 օր... Ծնողները նվերներ են պատրաստում ու նախօրոք պատկերացնում, թե որքան երջանիկ կլինի իրենց երեխան։ Երեխաները ամենավառ գույներով պատկերացնում են, թե ինչպես կանցնի այս տոնը: Ընկերների թիվը և միջոցառման ծրագիրը կարող են փոխվել ամեն տարի։ Միակ բանը, որ մնում է անփոփոխ, ծննդյան օրն է և մոմերով տորթը։


Սակայն, մեզնից ո՞վ է կյանքում գոնե մեկ անգամ մտածել, թե որտեղից է ծագել ծննդյան տորթի վրա մոմեր վառելու ավանդույթը, իսկ հետո երազանք պահելով՝ փչել դրանք։ Մենք դա ընդունում ենք որպես փաստ մանկության տարիներին՝ անշուշտ մոմերով տորթ պետք է լինի, քանի որ դա զվարճալի է, հույս է տալիս, որ երազանքն անպայման կիրականանա, և վերջապես այն միավորում է բոլորին: Իսկ ավանդույթը փոխանցվում է սերնդեսերունդ, կարծես այն ուղղակի մեր արյան մեջ է։ Եկեք հասկանանք, թե որտեղից է ծագել այդ ավանդույթը, և արժե՞ արդյոք տորթերի վրա ընդհանրապես մոմեր վառել:


Ամենահին վարկածը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում աստվածներին և հյուրերին


Հին հույները պաշտում էին բազմաթիվ աստվածներ, այդ թվում՝ Արտեմիսին՝ լուսնի և որսի աստվածուհուն։ Գալով նրա տաճար յուրաքանչյուր ամսվա 6-րդ օրը՝ աստվածուհու ծննդյան օրը՝ նրանք զոհասեղանի վրա դնում էին լիալուսնի տեսքով մեղրով տորթ: Դրա վրա վառված մոմերը խորհրդանշում էին լուսնի լույսը։ Բայց սա ավանդույթի ծագման միայն մեկ վարկածն է։


Երկրորդն իր արմատներով մեզ տանում է դեպի Հին Պարսկաստան։ Այնտեղ տորթի վրա վառվող մոմը հյուրընկալության, զգացմունքների ջերմության և տան տերերի անկեղծության արտահայտումն էր։


Գերմանիա՝ զվարճանք արշալույսից մինչև մայրամուտ


Քրիստոնեության տարածման տարիներին ծնունդ նշելու ավանդույթը մարել էր, քանի որ վաղ քրիստոնյաները դիտարկում էին աշխարհը որպես մեղքերի վայր և գտնում էին, որ իսկապես ուրախ առիթ է ոչ թե մարդու ծնունդն այս աշխարհում, այլ այս աշխարհից հեռանալը։ Քրիստոսի ծնունդը միակ տոնն էր՝ կապված ծննդի հետ, որ հաստատել էր քրիստոնական եկեղեցին։


Միայն Ռեֆորմացիայի տարիներին ծնունդը նշելու ավանդույթը կրկին վերածնվեց։ Քաղաքացիների ծննդյան և մկրտության օրերն արձանագրելը եվրոպական երկրներում սկսվեց միայն 17-րդ դարից։ Այն վերածնվել է միջնադարյան Գերմանիայում։ Հենց այնտեղ էլ 18-րդ դարում սկսեցին մոմերով տորթեր նվիրել ծննդյան տոներին։ Այնուամենայնիվ, հենց մոմից պատրաստված մոմերը այն ժամանակ շատ թանկ էին և հասանելի էին միայն հարուստ մարդկանց համար, մինչդեռ ճարպի հիմքով մոմերն արագ այրվում էին և տհաճ հոտ ունեին։

Հետաքրքիր է նաև միջնադարյան Գերմանիայում տորթի մատուցման արարողությունը։ Հոբելյարին արթնացնում էին լուսադեմին՝ երգելով և վառվող մոմերով տորթ բերելով։ Այս տարեդարձի տորթը պետք է կանգներ մինչև երեկո՝ մինչև տոնի ավարտը, և այս ամբողջ ընթացքում դրա վրա պետք է մոմեր վառվեին։ Այրվածները փոխարինվում էին նորերով, և այդպես շարունակվում էր ամբողջ օրը:


Ընթրիքի ավարտին հոբելյարը փչում էր մոմերն ու երազանք պահում։ Այդ երազանքն իբրև թե իրականացնում էր Ծննդյան թզուկը, ով նվերներ էր բերում երեխաներին, ինչպես Ձմեռ պապը՝ Ամանորին։

Այսօր այս հետաքրքիր կերպարը վաղուց չկա, բայց մոմ փչելու սովորույթը ոչ միայն պահպանվել է, այլև տարածվել է ամբողջ աշխարհում։ Տորթերը ավելի գեղեցիկ և տպավորիչ են դարձնում տոնը, այնպես որ Vanilla Cake-ը պատրաստ է անմոռանալի դարձնել ձեր բոլոր տարեդարձներն աննկարագրելի համեղ և գեղեցիկ տորթերի շնորհիվ։

Ավելին

Ավելին
Ավելին
Որքանո՞վ է օգտակար առանց գլյուտենի դիետան

Որքանո՞վ է օգտակար առանց գլյուտենի դիետան

Գլյուտենը սպիտակուցի տեսակ է, որը հանդիպում է հացա..

Ավելին
Բիսկվիթի անհավանական պատմությունը

Բիսկվիթի անհավանական պատմությունը

Վանիլային բիսկվիթն առաջին անգամ պատրաստվել է 1891..

Ավելին
Աղանդերի էթիկետ. ինչպես մատուցել տորթը

Աղանդերի էթիկետ. ինչպես մատուցել տորթը

Ծննդյան օր, հարսանիք, տարեդարձ՝ ոչ մի տոնակատարութ..

Ավելին