top
Գինեսի ռեկորդների գիրք․ ամենահետաքրքիր փաստերը քաղցրասերների համար

Գինեսի ռեկորդների գիրք․ ամենահետաքրքիր փաստերը քաղցրասերների համար


Դժվար է պատկերացնել կյանքն առանց քաղցրավենիքի: Պարզ շաքարավազից մինչև բազմաշերտ տորթեր՝ այս ամենը մեր առօրյա կյանքի մի մասն է։ Էլ չենք խոսում այն մասին, որ մի շարք ինքնատիպ և յուրօրինակ դեսերտներ հայտնվում են Գինեսի ռեկորդների գրքում։ 

Vanilla Cake-ի հերթական բլոգում մենք ձեզ համար առանձնացրել ենք Գինեսի 


Շոկոլադ, շոկոլադ, ու էլի շոկոլադ․․․ 

Բելգիական շոկոլադով գնացք․ աշխարհի ամենաերկար գնացքը՝ պատրաստված բելգիական շոկոլադով, ստեղծել է մալթացի խոհարար Էնդրյու Ֆարուգիան: Նա աշխատել է այս գլուխգործոցի վրա 784 ժամ, որպեսզի դետալ առ դետալ կրկնի իրական վինտաժային արագընթաց գնացքի նույնիսկ ամենափոքր դետալները: Քաղցր ցուցանմուշի երկարությունը 34 մետր էր, ստեղծման համար պահանջվել է 1285 կգ շոկոլադ, իսկ այն Բրյուսելի հարավային երկաթուղային կայարան տեղափոխելու համար պահանջվել է 25 մեծ արկղ։


Հարգանքի տուրք մայաներին՝ շոկոլադը հայտնաբերողներին

Գինեսի գրքում շոկոլադի ռեկորդներն այսքանով չեն ավարտվում։ 2012 թվականին հրուշակագործ Ֆրանսուա Մելեն և հրուշակագործ Ստեֆան Տրեանդեն 1:30 մասշտաբով վերստեղծեցին Կուկուլկանի տաճարի կրկնօրինակը։ Արհեստավորներն աշխատել են 400 ժամ՝ դիպուկ ճշգրտությամբ կրկնելով իրական տաճարի դետալները՝ ընդհուպ մինչև աստիճանների քանակ։ Շոկոլադե այս գլուխգործոցը կշռել է ավելի քան 8,273 կգ, չափերը՝ 3,048 մետր և՛ երկարության և լայնության դեպքում, իսկ բարձրությունը՝ 1,83 մետր։ 


Հսկա Կինդեր սյուրպրիզ 

Դուք կզարմանաք, բայց ամբողջ աշխարհի հրուշակագործները չեն հոգնում ամեն տարի մրցել Զատկի ամենամեծ շոկոլադե ձուն պատրաստելու համար։ Վերջին ռեկորդը գրանցվել է Արգենտինայում։ 27 հրուշակագործներից բաղկացած ընկերական թիմը երկու շաբաթ ծախսեց՝ ստեղծելով հսկա կինդեր սյուրպրիզ և ներկայացրեց այն 2012 թվականի Զատիկին Սան Կառլոս դե Բարիլոչե քաղաքում: Այս հսկայի քաշը եղել է ավելի քան 4 տոննա, բարձրությունը՝ ավելի քան 8,5 մետր, լայնությունը՝ ավելի քան 5 մետր։ 


Բոլոր հայրենասերների համար․ 2015 թվականին իտալացի խոհարարները գրանցվեցին Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ տորթի ստեղծողներ։ Նրա երկարությունը 16,5 մետր էր, լայնությունը՝ 14 մետր։ Այս աղանդերը կշռում էր մի ամբողջ տոննա, բայց հրուշակագործները չսահմանափակվեցին պարզապես տորթ ստեղծելով․ տորթը թխվել էր Իտալիայի քարտեզի տեսքով, դրա մակերեսը զարդարված էր ճարտարապետական ​​հուշարձանների մոդելներով, որոնք պատրաստել էին 300 հրուշակագործներ ավելի քան 4 օրվա ընթացքում։ 

Դեսերտին՝ ելակ․ պարզվում է, որ Ֆիլիպինների Լա Տրինիդադ քաղաքի հրուշակագործները ելակի մեծ սիրահարներ են. նրանք 11 տոննա կշռող տորթ են պատրաստել՝ զարդարված այս համեղ հատապտուղներով։ Սա հազվագյուտ դեպք է, երբ ամբոխին ոչ թե խոհարարական գլուխգործոցն են հյուրասիրել, այլ վաճառել են նրանց այդ գլուխգործոցի կտորներից։ Զբոսաշրջիկների համար ելակով տորթը փորձելու հաճույքն արժեցել է 50 ցենտ մեկ կտորի համար, ինչի համար, ըստ ամենայնի, ամենևին էլ չեն զղջացել, քանի որ աղանդերը հաշված րոպեների ընթացքում սպառվել է։

Իհարկե, այսքանով ռեկորդները չեն ավարտվում, աելին՝ նման քաղցր ռեկորդները շարունակվում են, ու գուցե հենց այս պահին գրանցվում է ևս մեկ «քաղցր» ռեկորդ։ Ո՞վ գիտի։ 

Ավելին

Ավելին
Ավելին
Սխալ ջերմաստիճանի 3 երանգները

Սխալ ջերմաստիճանի 3 երանգները

Շատերին է ծանոթ իրավիճակը, երբ որևէ բան թխելիս ամբ..

Ավելին
Խորհուրդներ հրուշակագործից (մաս 2)

Խորհուրդներ հրուշակագործից (մաս 2)

Հրուշակագործությունը կարելի է համարել արվեստի յուր..

Ավելին
Գազարով տորթ սերուցքային պանրի կրեմով

Գազարով տորթ սերուցքային պանրի կրեմով

Գազարով տորթի լավ բաղադրատոմս գտնելը այդքան էլ հեշ..

Ավելին