Աշնան գալուստով երեկոներն ավելի երկար են դառնում, իսկ սեղանին ավելի ու ավելի հաճախ հայտնվում է տաք թեյ, սուրճ կամ կակաո։ Իմպրովիզացիոն այս նատյուրմոտն ամբողջական չի լինի առանց տորթի։ Խոսքը մեր մեջ, ցուրտ եղանակին քանի կալորիան չի խանգարի՝ ջերմանալու և թարմ ուժի ալիք զգալու համար:
Աշնանը գալիս է շոկոլադե և կրեմով բիսկվիթների աստեղային ժամը։ Ամռանը, երբ շոգից փրկվելու տեղ չկա, նախընտրելի էին մրգերով ու հատապտուղներով տորթերը։ Ցուրտ սեզոնին օրգանիզմի էներգիայի կարիքն ավելանում է, նույնիսկ եթե չփոխեք ձեր ակտիվության ռեժիմը։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ առողջության մասին։ Հենց այս պատճառով էլ մենք փորձել ենք աղանդերը դարձնել ոչ միայն համեղ ու սննդարար, այլև հնարավորինս առողջարար։ Ավելորդ կալորիաներն ինքնին այնքան էլ վատ չեն. շատ ավելի մեծ վնաս են հասցնում փոխարինիչները, որոնք խախտում են նյութափոխանակությունը և գրգռում ախորժակը: Ահա թե ինչու Vanilla Cake-ն օգտագործում է միայն բնական բաղադրիչներ:
Շոկոլադե տորթերն ավելի սննդարար են, քան մրգերով և հատապտուղներով տորթերը, սակայն կալորիաների տարբերությունն այնքան մեծ չէ, որ թեյ խմելուց հետո բռնեք ձեր գլուխը և ժամանակ գտնեք չպլանավորված մարզումների համար:
Մի տրվեք գալիք ցրտին և աշնանային դեպրեսիային. երբ տանը շոկոլադի անուշ բույրն է տարածվում, ո՛չ անձրևը, ո՛չ քամին սարսափելի չեն: Իսկ երբ համեղ տորթի շուրջ հավաքում եքընկերներով և հարազատներով, ձեր սիրտը դառնում է ավելի թեթև ու երջանիկ, ինչպես արձակուրդի առաջին օրը: Դե ինչ, սպասում ենք քո զանգին՝ գրանցելու բարձր տրամադրության համար անհրաժեշտ պատվերը։