top
Մեղրով տորթի պատմությունը

Մեղրով տորթի պատմությունը

Ո՞վ չի սիրում մեղրով տորթ. երևի միայն այն մարդիկ, ովքեր երբեք չեն փորձել։ Բերանում հալվող դրախտային այդ տորթը չսիրելն ուղղակի անհնար է, և այսօր Վանիլլայի բլոգը կներկայացնի տորթի հետաքրքիր պատմությունը։

Ռուսական խոհանոցի այս «այցեքարտը» նվաճել է ողջ աշխարհը։ Մեղրով տորթի թխման տեխնոլոգիան «այնքան հին է, որքան աշխարհը», և սկիզբ է առել Եգիպտոսի, Հունաստանի և Հռոմի հին քաղաքակրթություններում։ Եվ դա հասկանալի է՝ մեղրը գնահատվում է ոչ միայն իր քաղցրությամբ, այլ նաև թխված մթերքի թարմությունը երկար պահպանելու ունակությամբ։

Պատմաբանները պարզել են, որ սկզբում ամեն ինչ արվում էր շատ պարզ՝ ալյուրը խառնում էին մեղրի հետ և թողնում մեկ ամիս՝ բարձրանալու։ Դարեր են պահանջվել, որպեսզի այս մեղրով բլիթը վերածվի տարբեր բաղադրատոմսերի: 12-րդ դարում Գերմանիայում միանձնուհիները հորինել են ՝ «Մեդովիկի նախապապին»: Դա իսկական մեղրով տորթ էր՝ համեմված ընկույզով, համեմունքներով և չոր մրգերով։ Բաղադրատոմսը արագ տարածվեց ամբողջ Եվրոպայում՝ վերածվելով մեղրով թխվածքաբլիթների, որոնք սովորաբար մատուցում են կոճապղպեղով թեյի հետ։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայում ստեղծել են ավանդական մեղրով թխվածք՝ հիմնված ալյուրի տարբեր տեսակների և համեմունքների ողջ բազմազանության վրա։ Ֆրանսիայի բոլոր շրջաններից յուրաքանչյուր խոհարար երդվում էր, որ իր բաղադրատոմսը լավագույնն է ամբողջ երկրում և ամենաօրիգինալը։

<<Մեդովիկ>>-ը դարձել է ռուսական խոհանոցի դասական տորթ։ Այն ավելի քան 200 տարվա պատմություն ունի և կապված է գեղեցիկ լեգենդի հետ: Ասում են, որ առաջին անգամ ստեղծվել է 1820-ական թվականներին Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի կնոջ անձնական խոհարարի կողմից։

Ելիզավետա Ալեքսեեվնան մեղր չէր սիրում, բոլոր պալատական ​​խոհարարները դա գիտեին և երբեք այն չեն օգտագործել բաղադրատոմսերում: Այնուամենայնիվ, կար մի երիտասարդ և հավակնոտ խոհարար, ով նոր էր աշխատանքի ընդունվել պալատի խոհանոցում: Հավանաբար նա ցանկացել է աչքի ընկնել, իր հանճարով զարմացնել բոլորին և հայտնի դառնալ։ Պալատական խոհարարների հերթական մրցման ժամանակ նոր բան ստեղծելու հրաման եկավ։ Սեղանին շատ աղանդեր էին մատուցում, բայց հենց շեֆ-խոհարարի տորթն էր, որ բարձր գնահատվեց կայսրուհու կողմից: Առավել նուրբ խմորի և դասական կրեմի շերտերը բառացիորեն հալվում էին  բերանում: Երբ կայսրուհին հետաքրքրվել է տորթի բաղադրությամբ, երիտասարդ խոհարարը չի կարողացել պատասխանել։ Բաղադրատոմսը ներկայացնելուց հետո միայն նրան ասացին Ելիզավետայի` մեղրի հանդեպ հակակրանքի մասին: Սակայն երբ նա խոստովանեց, որ դա մեղրով թխվածք է, կայսրուհին միայն ծիծաղեց և հրամայեց պարգևատրել քաջին։ Այդ ժամանակվանից «Մեդովիկը» դարձել է թագուհու սիրելի աղանդերը և պարտադիր է եղել յուրաքանչյուր թագավորական խնջույքի։ Այսօր «Մեդովիկը» աշխարհի ամենահայտնի ռուսական տորթերից է։ Նրա ժամանակակից տարբերակը շատ չի տարբերվում «պալատական» տարբերակից՝ բարակ մեղրով թխվածքաբլիթներ, կարամելային-սերուցքային միջուկ։

Ճիշտ է՝ շատերը կարծում են, որ ամենահամեղ և հոգեհարազատ «Մեդովիկը» պատրաստում են տատիկներն ու մայրիկները, բայց վստահ կարող ենք պնդել, որ Վանիլլայի <<մեղրով տորթը>> ոչնչով չի զիջում տատիկի թխածին։ Փորձե’ք և կհամոզվեք։ Բաց մի՛ թողեք մեր բլոգները, իսկ համեղ մթնոլորտը պահպանելու համար կարդացեք <<Տորթերի մասին>> բլոգը։


Ավելին

Ավելին
Ավելին
Տորթի ձևավորման տեխնիկաներ

Տորթի ձևավորման տեխնիկաներ

Յուրաքանչյուր հրուշակագործ պետք է ունենա տորթերի ձ..

Ավելին
Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնի բաղադրատոմս

Մրջնաբույնը շատերի համար ամենասիրելի աղանդերներից..

Ավելին
Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Հարսանիքի ժամանակ թե՛ ամուսնացող զույգը, թե՛&nbsp;..

Ավելին