Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի էկլերների իր սիրելի բաղադրատոմսը, բայց կան պատրաստման ունիվերսալ գաղտնիքներ, որոնք իմանալով, դուք կարող եք պատրաստել կատարյալ էկլերներ: Այդ գաղտնիքները կբացահայտենք միասին Վանիլլայի այսօրվա բլոգում:
1. Պատրաստեք ճիշտ բաղադրիչներով
Կաթով պատրաստված էկլերները սովորաբար շատ ավելի փափուկ և ենթարկվող են: Ջրով պատրաստված եփած խմորից, ընդհակառակը, ստացվում են ավելի պինդ և խիտ «կափարիչներ», որոնք լավ են պահում իրենց ձևը։ Կախված այն բանից, թե ինչպիսին եք ցանկանում, որ էկլերները լինեն՝ ընտրեք համապատասխան բաղադրիչը:
2. Եփած խմորը սիրում է հանգստություն
Խմորի եփման փուլում պետք է սպասել մինչև կարագն ամբողջությամբ հալչի։ Եթե դա չլինի, կարագի պինդ մասը կմնա մակերեսին։ Հետագայում այն անհավասարաչափ կբաշխվի խմորի մեջ, և թխվածքները չեն բարձրանա։
3. Տնական էկլերների հարթ խմոր ստանալու համար ալյուրը պետք է մաղել։
4. Ալյուրը պետք է ավելացնել միանգամից՝ միաժամանակ արագ խառնելով խմորը:
5. Ձվերը պետք է ավելացնել հերթով, քանի որ այդպես դրանք ավելի հավասարաչափ են խառնվում խմորին: Ձուն չպետք է ավելացնել տաք խմորին, քանի որ սպիտակուցը կարող է պնդանալ: Եթե ունեք խոհանոցային ջերմաչափ, ապա ձվերը ավելացնելուց առաջ ստուգեք խմորի ջերմաստիճանը. այն պետք է լինի առավելագույնը 60 աստիճան:
6. Խմորն ինտենսիվ, երկար ու հանգիստ ենք խառնում։ Չենք մոռանում, որ տնական էկլերների պատրաստման ժամանակ գլխավորը բոլոր բաղադրիչների խնամքով և հավասարաչափ բաշխումն է։ Երբ խմորը վերածվում է չկպչող հարթ գնդիկի, գդալով թեթևակի հունցում ենք։
7. Թխելուց առաջ էկլերների մակերեսը պատում ենք ջրով կամ ձվով՝ օգտագործելով շատ նուրբ վրձին: Էկլերների պատրաստման ժամանակ բացառում ենք սիլիկոնե վրձինների օգտագործումը: Այսպես խմորն ավելի լավ ու հավասարաչափ է ուռչում:
8. Թխել եփող խմորը հնարավորինս երկար՝ առանց այրման: Խմորը պետք է դառնա դարչնագույն, ոչ թե ոսկեգույն: Ներքևի մասը պետք է մի փոքր չորանա, այդ դեպքում էկլերը ավելի քիչ փխրուն կդառնա և սառչելուց հետո չի կոտրվի։ Ձեզ համար ավելի հարմար կլինի այն կրեմով լցնել։
9. Եթե էկլերի կեսերը բավականաչափ խրթխրթան չեն թվում, դրանք նորից դրեք 190 աստիճան տաքացրած ջեռոցում 6-8 րոպեով (մինչ դիպչելիս շատ տաք լինեն)։ Նախքան միջուկը լցնելը, ամբողջովին հովացրեք: Դուք կարող եք նախապես թխել «պատյանները» և սառեցնել դրանք։ Իսկ այն օրը, երբ պետք է մատուցել, տաքացնել այնպես, ինչպես նկարագրված է վերևում։ Երկու անգամ թխված էկլերները շատ նուրբ և խրթխրթան են լինում:
Դե ինչ, սիրելի ընթերցողներ, հուսով ենք Վանիլլայի բացահայտած գաղտնիքները ձեր էկլերներն էլ ավելի համեղ կդարձնեն: Շարունակեք հետևել մեր նորություններին, քանի որ սպասվում են շատ հետաքրքիր բաղադրատոմսեր: Քանի որ Ամանորը մոտենում է, և կանայք արդեն մտածում են, թե ինչ պատրաստել ամանորյա սեղանի համար, ձեզ կօգնի կողմնորոշվել «Ամանորյա աղանդերի կատարյալ տարբերակներ» բլոգը: