top
5 քայլ իդեալական տորթ թխելու համար

5 քայլ իդեալական տորթ թխելու համար

Տորթերը հատուկ տեղ են զբաղեցնում բոլոր քաղցրասերների սրտերում: Դրանց աննկարագրելի համը ստիպում է յուրաքանչյուր տոնակատարություն՝ ծննդյան տարեդարձից մինչև հարսանիք, ավելի յուրահատուկ  դարձնել։ Շատերը հաճախ փորձում են տանը թխել իրենց երազանքների տորթերը, ցավոք հաճախ այդ փորձերն ավարտվում են հիասթափությամբ։ Որպես փորձառու հրուշակագործների թիմ՝ Vanilla-ն  կիսվում է մի քանի խորհուրդներով՝  համեղ տորթեր պատրաստելու և այդ նուրբ, փխրուն և բերանում հալչող քաղցրավենիքը ստանալու համար:

1.   Նախապես տաքացրեք ջեռոցը

Ջեռոցը նախապես տաքացնելը տորթեր թխելու ժամանակ ամենակարևոր, բայց և հաճախ անտեսվող քայլերից մեկն է: Ջեռոցը նախապես չտաքացնելը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, ինչպիսիք են բիսկվիթի անհավասար բարձրացումը, չոր եզրերը կամ բիսկվիթի չեփված կենտրոնները: Բավական ժամանակ տվեք ջեռոցին նախապես տաքանալու համար. ջեռոցներից շատերին անհրաժեշտ է 15-30 րոպե, որպեսզի հասնեն թխման սահմանված ջերմաստիճանին:

Միշտ մի քանի անգամ ստուգեք, թե արդյոք ջեռոցը դրված է բաղադրատոմսում նշված ջերմաստիճանի վրա։ Ջեռոցը  պատշաճ տաքացնելու դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ ձեր տորթը հավասարաչափ կթխվի ծայրից կենտրոն և կստանաք տորթերին բնորոշ թեթև, նուրբ տեքստուրան։

2.     Ընտրեք իդեալական թավա/ձևաման

Ձեր ընտրած տորթի ձևը ազդում է ձեր տոնական տորթի վերջնական ձևի։ Սխալ տեսակի և անորակ թիթեղի օգտագործումը կարող է հանգեցնել անհավասարաչափ թխման, այրված եզրերի և փշրվող շերտերի: Տորթի ձևամաններ ընտրելիս ընտրեք հարթ մետաղական կաղապարներ՝ առանց քերծվածքներ, ինչը հեշտացնում է բիսկվիթը ձևամանից հանելը, համոզվեք նաև, որ հետևում եք բաղադրատոմսին։ Օրինակ, բաղադրատոմսում կարող է նշվել ձևամանի հստակ չափս։

3.   Հետևեք բաղադրիչների ջերմաստիճաններին

Տորթերի շատ բաղադրատոմսերում նշվում է, որ բաղադրիչները, ինչպիսիք են ձուն, կաթը, կարագը, պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում կամ սառնարանից նոր հանված։ Իդեալական արդյունքների համար կարևոր է ուշադիր հետևել այս պայմանների ապահովմանը: Օրինակ, եթե ​​ձվերը տաքանալու համար ժամանակ է պահանջվում, դրանք թխելուց մեկ ժամ առաջ հանեք սառնարանից։ Նմանապես, սառեցրեք բաղադրիչները, որոնք պետք է սառը լինեն։

4.   Զգուշությամբ խառնեք խմորը

Տորթի խմորը խառնելու ձևը կարող է ազդել տորթի վերջնական տեքստուրայի վրա։ Լավագույն արդյունքի համար սկսեք բոլոր չոր բաղադրիչները խառնելուց, ինչպիսիք են ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, աղը և շաքարավազը։ Առանձին տարայի մեջ խառնեք թաց բաղադրիչները՝ ձուն, ձեթը և կաթը։ Այնուհետև դանդաղ լցրեք չոր բաղադրիչները թաց բաղադրիչների մեջ և շատ նրբորեն  խառնեք խմորը՝ օգտագործելով սիլիկոնե կամ փայտե բահիկ։

Վերևից ներքև խառնելը նպաստում է բիսկվիթի բարձրացմանը և ստեղծում փխրուն տեքստուրա:

5.   Թողեք, որ բիսկվիթն ամբողջությամբ սառչի

Կարող է չափազանց գայթակղիչ  թվալ տորթը արագ ձևավորելը, սակայն սա մեծ սխալ է։ Ցանկացած ձևավորում սկսելուց առաջ տորթերի պատշաճ սառեցումը կարևոր է կատարյալ և հարթ ծածկույթ ստանալու համար:

Սրանք այն կարևոր կետերն են, որոնց շնորհիվ դուք կարող եք ստանալ կատարյալ տորթ, սակայն հաջորդ անգամ, երբ հատուկ առիթի համար ձեզ անհրաժեշտ կլինի տպավորիչ տորթ, խնայեք ձեր ժամանակը և այդ հարցը վստահեք Vanilla-ի պրոֆեսիոնալ թիմին՝ պատվիրելով ցանկացած դիզայնի և բարդության տորթ։ Տարիների փորձով՝ մենք ստեղծում ենք այնպիսի տորթեր, որոնք որքան գեղեցիկ են, այնքան էլ համեղ են: 

Ավելին

Ավելին
Ավելին
Երջանիկ պատահականություն․ կարամելի պատմությունը

Երջանիկ պատահականություն․ կարամելի պատմությունը

Դժվար է պատկերացնել, որ տասը դար առաջ դեսերտները,..

Ավելին
Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով և առանց շաքար «Mojito» տորթը ոչ միայն ա..

Ավելին
Աղանդերի միջազգային օր

Աղանդերի միջազգային օր

Ի՞նչն է միավորում այն հասկացություններին, ինչպիսիք..

Ավելին