top
Թոփ 3 ծննդյան տորթեր փոքրիկ աղջիկների համար

Թոփ 3 ծննդյան տորթեր փոքրիկ աղջիկների համար

Փոքրիկ երեխաների համար ծննդյան տարեդարձն ամենակարևոր իրադարձություններից մեկն է։ Ինչ վերաբերում է կատարյալ ծննդյան խնջույքին, տոնական տորթը միշտ կենտրոնական տեղ է զբաղեցնում: Մենք համոզված ենք, որ չկա ավելի երջանիկ պահ, քան մեր փոքրիկ արքայադստրերին բարձր տրամադրությամբ տեսնելը, և թե ինչպես է նա հրճվանքով կտրում իր ծննդյան տորթը՝ սիրելի մուլտհերոսով կամ այլ դետալներով։  


Vanilla Cake-ը գրեթե ամեն օր ստեղծում և ձևավորում է այնպիսի համեղ տորթեր, որոնք միշտ հապատասխանում են երեխաների բոլոր ցանկություններին։ Հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում հրուշակեղենի ոլորտում բոլոր միտումները՝ գտել ենք փոքրիկ աղջիկների ծննդյան տորթի թոփ երեք թեմաները։ Տղաների համար տորթերի տարբերակներին կանդրադառնանք մեր հաջորդ բլոգում։


1. Միաեղջյուր

Անշուշտ, վերջին տարիների ամենահայտնի տորթերի ձևավորումներից մեկը և փոքրիկ աղջիկների կողմից հաստատ սիրվածը` միաեղջյուրի կերպարով կամ դետալով տորթն է: Երեխաները սիրում են նման առեղծվածային կերպարները, հետևաբար կախարդանքն ու հեքիաթները դուրս չեն գա նորաձևությունից։ Այսպիսով, ինչու՞ չլցնել փոքրիկների ամենակարևոր օրը կախարդանքով և հրաշքներով։ 


2. Դիսնեյ 

Քանի որ մեր սիրելի մուլտհերոսներից շատերը ծագումով Դիսնեյից են, զարմանալի չէ, որ հենց այդ թեմայով մանկական ծննդյան տորթերը ամենավաճառվողներից են: Դասական անիմացիոն ֆիլմերից, ինչպիսիք են «The Jungle Book»-ը և «101 Dalmatians»-ը, մինչև վերջին բլոքբաստերները, ներառյալ «Finding Nemo»-ն և «Frozen»-ը, հիանալի տարբերակ են փոքրիկների օրը ուրախությամբ լցնելու համար։


3. Արքայադուստրեր

Յուրաքանչյուր փոքրիկ աղջկա երազանքներից մեկը արքայադուստր դառնալն է։ Արքայական ընտանիքի վերաբերյալ նման երազանքները կարող են կապված լինել Դիսնեյի հայտնի արքայադստրերի հետ, ինչպիսիք են Արիելը, Պոկահոնտասը, Մոխրոտը կամ Ժասմինը, կամ այլ հեքիաթային պատմությունների հետ:

Երբ խոսքը վերաբերում է թագավորական թեմատիկ ծննդյան խնջույքին, դուք պարզապես չեք կարող սխալվել՝ ընտրելով արքայադստեր թեմայով տորթ: 

Այս թոփ երեք թեմաները, համոզված ենք, չեն հիասթափեցնի ձեր փոքրիկ աղջիկներին։ Լցրեք նրանց օրը վառ ու դրական էմոցիաներով՝ պատվիրելով ամենագեղեցիկ տորթերը Vanilla Cake-ից։ Մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է իրականացնել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։ 

Ավելին

Ավելին
Ավելին
Որտեղ և ինչպես պահել տորթը մինչ մատուցելը

Որտեղ և ինչպես պահել տորթը մինչ մատուցելը

Սովորաբար տորթերը սեղանին դրվում են հենց գնման օրը..

Ավելին
Ինչու են դեսերտը վայելում վերջում

Ինչու են դեսերտը վայելում վերջում

Բարբրա Սթրեյզանդն ասել է՝ «Կյանքը չափազանց կարճ է,..

Ավելին
Լավագույն նվերը Սբ․ Վալենտինի տոնին

Լավագույն նվերը Սբ․ Վալենտինի տոնին

Ցանկացած տոն յուրահատուկ է դառնում նվերներով, իսկ..

Ավելին