top
Լավագույն նվերը Սբ․ Վալենտինի տոնին

Լավագույն նվերը Սբ․ Վալենտինի տոնին

Ցանկացած տոն յուրահատուկ է դառնում նվերներով, իսկ նվերների ընտրությունն ամենադժվար հարցերից է։ Սուրբ Վալենտինը սիրահարների տոնն է, որի ժամանակ զույգերը նախընտրում են միմյանց մատուցել ռոմանտիկ նվերներ, հաճելի օր անցկացնել միասին։ Նվերի ընտրությունն այս տոնին ավելի է դժվարանում, սակայն մի բան հաստատ է․ արժեքավոր է այն նվերը, որի մեջ սիրտ և սեր է ներդրված։ Լավագույն նվեր կարող է դառնալ ձեր իսկ ձեռքերով պատրաստված Կարմիր թավիշ տորթը, որի բաղադրատոմսը կներկայացնենք Վանիլլայի այսօրվա բլոգում։


Այս իդեալական տորթը իդեալական է ամեն ինչում։ Խմորն այնքան պարզ է, որ նույնիսկ որևէ չափանիշ չկա, թե որ բաղադրիչները երբ ավելացնել: Բոլոր բաղադրիչները միախառնում, նոր միացնում ենք հարիչը, մի՞թե հիանալի չէ:


Ամանի մեջ խառնել ալյուրը (340գ), շաքարավազը (300գ), կակաոն (5գ), 1/4 թ.գ. աղ, սոդա (3գ), փխրեցուցիչ (5գ): Այնուհետեւ երեք ձու, առանց կողմնակի հոտի բուսական յուղ (300գ):  Վերջում պետք է ավելացնել ցածր յուղայնությամբ սերուցք 10% (150գ) և թթվասեր 20% (130գ) և կարմիր սննդային գել-ներկանյութ մոտ (1,5-2 թեյի գդալ): Ամեն ինչ լավ խառնել հարիչով։ Խմորը բավականին թույլ կլինի, մի անհանգստացեք, հենց այդպես էլ պետք է։ Թողեք 10-20 րոպե, բանն այն է, որ սոդան որոշ ժամանակ է պահանջում կաթնամթերքի բաղադրիչի հետ արձագանքելու համար։

Կաղապարը կարագով պատում ենք, իսկ հատակին յուղաթուղթ ենք տեղադրում։ Խմորը պետք է բաժանել 2 կամ 3 մասի․ կարող եք ստանալ 3 շերտ՝ 16սմ կամ 2 շերտ՝ 18սմ տրամագծով։ Թխում ենք 170 աստիճանում 20 րոպե։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի սենյակային պայմաններում, ապա տեղադրում ենք սառնարան 2 ժամով։


Տեսեք, թե որքան ծակոտկեն է ստացվում ամեն շերտը։ Սառնարանից հանելուց հետո պատում ենք սերուցքային կրեմով՝ միախառնելով կարագն ու խտացրած կաթը։ Վերջում զարդարում ենք նախընտրելի տարբերակով։


Մի քանի պարզ գործողություններով ստանում ենք ամենահաճելի և համեղ վալենտինյան նվերը, որը հաստատ անտարբեր չի թողնի ձեր սիրելիին։ Վանիլլան արտադրում է ամենաթարմ և համեղ տորթերը, որոնք կզարդարեն ձեր ցանկացած տոնը։ Իսկ Վանիլլայի բլոգում կգտնեք ամենաօգտակար նյութերն ու բաղադրատոմսերը։ Բաց մի՛ թողեք մեր նորությունները, ինչպես նաև ընթերցեք քաղցրասերների տոնին նվիրված «Աղանդերի միջազգային օր» բլոգը։

Ավելին

Ավելին
Ավելին
Փաստեր Զատկի կուլիչի մասին

Փաստեր Զատկի կուլիչի մասին

Շատ քիչ ժամանակ է մնացել քրիստոնեական ամենակարևոր..

Ավելին
Սուրբ ծննդյան թոփ 5 աղանդեր ամբողջ աշխարհից

Սուրբ ծննդյան թոփ 5 աղանդեր ամբողջ աշխարհից

Դժվար է պատկերացնել Ամանորն ու Սուրբ ծնունդը առանց..

Ավելին
Ամենահայտնի տորթերը ողջ աշխարհում (Մաս 2)

Ամենահայտնի տորթերը ողջ աշխարհում (Մաս 2)

Աշխարհի ամենահայտնի ու սիրված տորթերի մասին մենք ա..

Ավելին