top
Կատարյալ սիռնիկների բաղադրատոմս

Կատարյալ սիռնիկների բաղադրատոմս

Սիռնիկներն ամենահայտնի կաթնաշոռային ուտեստներից մեկն է, որը կատարյալ տարբերակ է առողջ նախաճաշի համար։ Վանիլլայի այսօրվա բլոգում կներկայացնենք բաղադրատոմս, որի շնորհիվ ձեր կաթնաշոռիկները կլինեն թեթև, փափուկ և համեղ։ Առաջարկում ենք պատրաստել թավայի մեջ և նվազագույն քանակությամբ ալյուրով։


Բաղադրիչներ (3 չափաբաժնի համար)՝

կաթնաշոռ 5% յուղայնութամբ - 400 գ,

ձու - 1 հատ,

ալյուր - մոտ 1 ճաշի գդալ,

շաքարավազ - 2 ճ.գ. գդալ,

վանիլային շաքար - 10 գ,

աղ - 1 պտղունց։


Կաթնաշոռն ու ձուն բլենդերով հարում ենք մինչ համասեռ զանգված ստանալը։ Ավելացնում ենք մի պտղունց աղ և ալյուրը։ Եթե ​​խմորը լավ է պահում իր ձևը, ապա 1 ճ/գ-ը բավական է։ Եթե ​​խմորը դեռ թույլ է, ապա պետք է մի քիչ էլ ալյուր ավելացնել։ Ալյուրի քանակը կարող է ավելի շատ լինել՝ կախված կաթնաշոռի թանձրությունից և ձվի քաշից։  Վերջում ավելացնում ենք շաքարավազ և վանիլային շաքար:


Խմորը լավ խառնում ենք, ապա վերցնում մոտավորապես 50 գ կաթնաշոռ և գնդիկ կազմում։ Ընդհանուր առմամբ, կստացվի մոտավորապես 9-10 գնդակ: Մակերևույթը պատում ենք ալյուրով և ձեռքերով փոքր շրջանակներ կազմում։ Տապակել շոռակարկանդակները կարագի և բուսական յուղի խառնուրդի մեջ մինչև ոսկե դարչնագույն դառնալւ՝ 3-4 րոպե յուրաքանչյուր կողմից, չափավոր կրակի վրա: Թավան կարող եք ծածկել կափարիչով, որպեսզի շոռակարկանդակները ներսից լավ թխվեն։


Պատրաստի շոռակարկանդակները դնում ենք թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։ Մատուցում ենք սիռնիկները ձեր սիրած սոուսներով, թթվասերով, ջեմով կամ մեղրով:


Ամենահամեղ նախաճաշը պատրաստ է, կարող եք վայելել նաև փոքրիկների հետ։ Շարունակեք հետևել Վանիլլայի բլոգին հետաքրքիր բաղադրատոմսերի և խոհարարական գաղտնիքների ծանոթանալու համար։ Ընթերցեք նաև <<Խորհուրդներ հրուշակագործից>> բլոգը։

Ավելին

Ավելին
Ավելին
Շոկոլադի մահացու չափաբաժին

Շոկոլադի մահացու չափաբաժին

Բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ պետք է չափավոր լինի,..

Ավելին
Տորթի ձևավորման տեխնիկաներ

Տորթի ձևավորման տեխնիկաներ

Յուրաքանչյուր հրուշակագործ պետք է ունենա տորթերի ձ..

Ավելին
Թոփ 6 գործոնները, որոնք պետք է հաշվի առնել առցանց տորթեր պատվիրելիս

Թոփ 6 գործոնները, որոնք պետք է հաշվի առնել առցանց..

Ամեն անգամ, երբ մտածում ենք քաղցր կամ աղանդեր ուտե..

Ավելին