top
Ամենաթանկ տորթերն աշխարհում

Ամենաթանկ տորթերն աշխարհում

Սովորաբար տորթերով նշում ենք մեր կյանքում որևէ կարևոր առիթ, զարդարում ծննդյան տարեդարձի, հարսանիքի և նշանադրության երեկույթները։

Որքան բարդ են տորթի դիզայնն ու դետալները, այնքան ավելի թանկ է դրա արժեքը։ Դա պայմանավորված է նրանով, որ այդպիսի տորթերը պահանջում են ավելի մեծ ուշադրություն, մանրակրկիտություն և բարձր կրեատիվություն, որը հնարավոր չէ փոխարինել որևէ այլ բանով:

Եկեք միասին բացահայտենք աշխարհում երբևէ եղած ամենաթանկ տորթերի ցանկը, որից պարզ է դառնում՝ յուրաքանչյուր տորթ կարելի է վերածել արվեստի իսկական գլուխգործոցի։ Այս ցանկում պարզապես տորթեր չեն․ դրանք ուտելի արվեստի գործեր են, որոնք վերաիմաստավորում են շքեղությունն ու էլեգանտությունը։

Այսպիսով, եթե պատրաստ եք գայթակղիչ ճամփորդություն սկսել շքեղ տորթերի աշխարհում, կապեք ձեր ամրագոտիները, քանի որ մեզ սպասվում են թռիչքներ տարբեր ժամանակաշրջաններ։


Արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթը՝ $40 000

Այս համեղ և թանկարժեք մրգային տորթը` հինգհարկանի, ստեղծվել է շեֆ խոհարար Ս. Գ. Սենդերի և Դեյվիդ Էյվերիի կողմից արքայադուստր Դիանայի հարսանիքի համար։ Այս տորթը հայտնի է իր յուրահատուկ երկրաչափությամբ: Թագավորական այս շքեղությունը գրավեց բոլորի ուշադրությունը, երբ դրա կտորներից մեկն աճուրդի դրվեց հարսանիքից 37 տարի անց:


Սոֆիա Վերգարայի և Ջո Մանգանիելոյի հարսանեկան տորթը՝ $50 000

Սոֆիա Վերգարայի և Ջո Մանգանյելոյի հարսանիքի գեղեցիկ տորթը ստեղծել է Սիլվիա Վայնստոկը։ Սա թագավորական հարսանիքի տորթից հետո երկրորդ ամենաթանկ հարսանեկան տորթն էր։ Տորթի ստեղծողը հայտնի է որպես տորթերի թագուհի, և այս դիզայնն արդարացրել է նրան տրված այդ կոչումը։


Ռեփեր Գուչի Մենի հարսանեկան տորթը՝ $75 000

Տորթը ստեղծվել է Edda’s Cake Designs-ի կողմից: Այն 3 մ-ից ավել բարձրություն ուներ և ստեղծվել էր Գունի Մենի հարսանեկան արարողության համար: Տորթը զարդարված էր 8000 ուտելի ծաղիկներով և 2500 Swarovski բյուրեղներով: Այս շքեղ հարսանեկան տորթը, անշուշտ, գլխավորում է երբևէ եղած ամենաշքեղ տորթերի ցանկը: Այն կտրելու համա օգտագործել են սուր։


Մասամի Միամոտոյի ադամանդներով տորթը՝ $850 000 

Մասամի Միամոտոյի ադամանդներով տորթը համարվում է աշխարհի ամենաթանկ տորթը: Տորթի համն անհայտ է, այն զարդարված էր 100 ադամանդներով՝ ընդհանուր քաշը մինչև 50 կարատ: Տորթը ստեղծվել է  մարքեթինգային նպատակով հրուշակեղենի խանութի համար։


Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթը՝ $80 000

Չնայած համեստ՝ համեմատած բազմամիլիոն դոլար արժողությամբ տորթերի, 2011 թվականին Քեմբրիջի դուքսի և դքսուհու հարսանեկան տորթը բավականին շքեղ և ինքնատիպ էր։ Ֆիոնա Քերնսի կողմից պատրաստված տորթը զարդարված էր 900 ուտելի ծաղիկներով, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր զույգի հետ կապված ինչ-որ կարևոր բան: Այս տորթը ոչ միայն աղանդեր էր, այլ պատմական արտեֆակտ՝ արտացոլելով բրիտանական թագավորական ընտանիքի ժառանգությունն ու նրբագեղությունը:


Դոնալդ Թրամփի և Մելանյա Կնավսի հարսանեկան տորթը՝ $50 000 

2005 թվականին Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթը զարդարված էր 3000 վարդերով։

Այսպիսով, սրանք աշխարհի ամենաթանկ տորթերն էին: Ցանկանու՞մ եք ձերն ավելացնել ցանկում: Vanilla Cake-ը սիրով սպասում է՝ իրականություն դարձնելու ձեր ամենահամարձակ ցանկությունները։ Պատվիրեք ձեր երազանքների տորթը և վայելեք դրա շքեղությունն ու համը։ 


Ավելին

Ավելին
Ավելին
Մեղրով տորթ․ խորհուրդներ և հնարքներ ձեր բաղադրատոմսը կատարելագործելու համար

Մեղրով տորթ․ խորհուրդներ և հնարքներ ձեր բաղադրատոմ..

Մեղրով թխվածքը կամ մեղրով տորթը բոլորիս ծանոթ է և..

Ավելին
5 լավագույն տորթի կրեմները

5 լավագույն տորթի կրեմները

Իդեալական համեղ տորթի գաղտնիքը ճիշտ պատրաստված շեր..

Ավելին
Հարսանեկան տորթի թրենդները  2022-ին

Հարսանեկան տորթի թրենդները 2022-ին

Հարսանեկան նորաձևության միտումները անընդհատ փոխվու..

Ավելին