top
Թոփ 3 տորթեր ցուրտ եղանակին վայելելու համար

Թոփ 3 տորթեր ցուրտ եղանակին վայելելու համար


Աշնան գալուստով երեկոներն ավելի երկար են դառնում, իսկ սեղանին ավելի ու ավելի հաճախ հայտնվում է տաք թեյ, սուրճ կամ կակաո։ Իմպրովիզացիոն այս նատյուրմոտն ամբողջական չի լինի առանց տորթի։ Խոսքը մեր մեջ, ցուրտ եղանակին քանի կալորիան չի խանգարի՝ ջերմանալու և թարմ ուժի ալիք զգալու համար:


Շոկոլադե տորթերը լավագույն ընտրությունն են սառը եղանակի համար


Աշնանը գալիս է շոկոլադե և կրեմով բիսկվիթների աստեղային ժամը։ Ամռանը, երբ շոգից փրկվելու տեղ չկա, նախընտրելի էին մրգերով ու հատապտուղներով տորթերը։ Ցուրտ սեզոնին օրգանիզմի էներգիայի կարիքն ավելանում է, նույնիսկ եթե չփոխեք ձեր ակտիվության ռեժիմը։ 

Սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ առողջության մասին։ Հենց այս պատճառով էլ մենք փորձել ենք աղանդերը դարձնել ոչ միայն համեղ ու սննդարար, այլև հնարավորինս առողջարար։ Ավելորդ կալորիաներն ինքնին այնքան էլ վատ չեն. շատ ավելի մեծ վնաս են հասցնում փոխարինիչները, որոնք խախտում են նյութափոխանակությունը և գրգռում ախորժակը: Ահա թե ինչու Vanilla Cake-ն օգտագործում է միայն բնական բաղադրիչներ:


Շոկոլադե տորթերն ավելի սննդարար են, քան մրգերով և հատապտուղներով տորթերը, սակայն կալորիաների տարբերությունն այնքան մեծ չէ, որ թեյ խմելուց հետո բռնեք ձեր գլուխը և ժամանակ գտնեք չպլանավորված մարզումների համար: 


Ձեզ ենք ներկայացնում մեր ֆավորիտներին, որոնք բազմազանություն կհաղորդեն աշնանային եղանակին․ 

  • «Պրահա»․ խոնավ շոկոլադե բիսկվիթ, որին հաջորդում է կարամելային կրեմը: «Պրահա» տորթը ձեզ կստիպի սուզվել վաղուց մոռացված էմոցիաների և հույզերի աշխարհ: Շոկոլադե արտահայտիչ համը, վստահ ենք, ձեզ անտարբեր չի թողնի։ Սա իդեալական ընտրություն է աշնանային այս եղանակին՝ ավելի քաղցր ու համեղ դարձնելու օրը։ 
  • «Նուտելլա»՝ տորթ, որը երբեք ձանձրալի չի դառնա․ փորձեք «Նուտելլա» տորթը, և կզգաք շոկոլադի համի ողջ հարստությունը։ Մուգ շոկոլադային շերտերի և վանիլային կրեմի համադրությունը կդառնա ձեր սիրելին։ Պայծառ և արտահայտիչ հակադրությունները ստեղծում են հիանալի համային բալանս։ Արդյունքը շատ էլեգանտ է՝ արտահայտիչ հյուսվածքով և նուրբ համով. ինչքան էլ փորձեք, երբեք չեք հոգնի դրանից:
  • «Սնիկերս»՝ էներգիայի պայթյուն գետնանուշով և կարամելով․ երբեմն արժե տրվել աշնանային բլյուզին, բայ ոչ միշտ։ Եթե ​​տխուր ես, ձևացրու, որ հանձնվել ես։ Վերցրու թեյնիկը, ծածկվիր տաք վերմակի տակ և պատվիրիր մեր Սնիկերս տորթը. այն ձեզ անմիջապես կյանք կվերադարձնի:  Փափուկ և փխրուն շոկոլադե բիսկվիթ, նուրբ կարամել և իհարկե խրթխրթան կարամել։ Սա այն է, ինչ քեզ անհրաժեշտ է ցրելու տխուր տրամադրությունը։ 

Մի տրվեք գալիք ցրտին և աշնանային դեպրեսիային. երբ տանը շոկոլադի անուշ բույրն է տարածվում, ո՛չ անձրևը, ո՛չ քամին սարսափելի չեն: Իսկ երբ համեղ տորթի շուրջ հավաքում եքընկերներով և հարազատներով, ձեր սիրտը դառնում է ավելի թեթև ու երջանիկ, ինչպես արձակուրդի առաջին օրը: Դե ինչ, սպասում ենք քո զանգին՝ գրանցելու բարձր տրամադրության համար անհրաժեշտ պատվերը։ 

Ավելին

Ավելին
Ավելին
Ֆրանսիական մակարոնի մասին

Ֆրանսիական մակարոնի մասին

Երբևէ մակարոն փորձե՞լ եք. սա շատ նուրբ աղանդեր է,..

Ավելին
10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

10 յուրօրինակ տորթի համեր, որոնք դեռ չեք փորձել

Շատ անգամ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, ո..

Ավելին
Շոկոլադե վեգան տորթի բաղադրատոմս

Շոկոլադե վեգան տորթի բաղադրատոմս

Շատերը կարծում են, որ վեգանների համար հրուշակեղենի..

Ավելին